Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր
Blog![Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր](/timthumb.php?src=disc/24-04-24/4d38b18bfa584e5958f7916d648f9cf1.jpg&w=780)
Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ՝ Քաջարան քաղաքի, Շիրվանզադե փողոցում առաջիկայում կառուցվելիք համայնքային ժամանցային այգու (ատրակցիոն) հայեցակարգային նախագծի ներկայացումը, որին մասնակցում էր Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյան/Manvel Paramazyanը և համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combineի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, փոխտնօրեն Վարդան Ջհանյանը և "ՍՊ1" ճարտարապետական ընկերության տնօրեն Սարհատ Պետրոսյանը։
Եվ այսպիսով ևս մի շատ սպասված ծրագիր կյանքի կկոչվի և Քաջարան քաղաքը մոտ ապագայում կունենա ժամանցի գեղեցիկ վայր՝ ամենատարբեր տարիքի բնակիչների համար։