Իրանը հարգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունները
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված վերջին համաձայնությունները։ Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին՝ անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև Տավուշի հարցով սահմանազատման համաձայնագրին։
«Մենք հարգում ենք Ադրբեջանական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության՝ երկու երկրների միջև սահմանազատման հանձնաժողովի նիստում կայացված համաձայնությունները։ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է երկու երկրների շարունակական ջանքերը՝ սահմանային հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի շրջանակներում»,- հայտարարել է Քանանին։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live