Պարզ քաղաքական գործընթաց՝ նախընտրական «տրամադրություններով». «Փաստ» «Այդ անձնավորությունն ամբողջովին ձգտում է միապետական կարգեր հաստատել». «Փաստ» Իրանի մեսիջը Փաշինյանին և թուրքադրբեջանական տանդեմին. միջանցք չի լինելու. «Փաստ» Ադրբեջանը չի բացառում, որ ահռելի փոխհատուցում կպահանջի Կապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամների Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում Ազատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում


Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia

Հասարակություն

 Ապրիլի 22-ին ամբողջ աշխարհում նշվում է «Երկրի օրը»։ Այս տարի բոլոր միջոցառումները կենտրոնացած են «Մոլորակն ընդդեմ պլաստիկի» թեմայի շուրջ։ Օրվա խորհրդով Team Telecom Armenia-ն ամփոփել է մեկ տարվա ընթացքում շրջակա միջավայրի պահպանման ուղղությամբ ընկերության ներսում տարված աշխատանքները։

Էներգաարդյունավետ լուծումների ներդրում

Team-ն արդեն մի քանի տարի է կիրառում է էներգաարդյունավետ լուծումներ՝ կապի և հաղորդակցության էներգաապահովման համար օգտագործելով արևային էներգիա։ 2023 թ-ին ընկերության աշխատանքներում օգտագործելու նպատակով արդեն գործող 25 արևային կայաններին ավելացվել է ևս 8-ը, ինչի շնորհիվ արևային արտադրանքի մասնաբաժինն ընդհանուր էներգասպառման մեջ գրանցել է շուրջ 7% աճ նախորդ տարվա համեմատ: Այս գործընթացն ընկերությունում լինելու է շարունակական։

Էլեկտրական մեքենաների օգտագործումը խթանելու նպատակով գործարկվել է Team Energy արագ լիցքավորման կայանների ցանցը։ Այժմ Հայաստանի ողջ տարածքում կա շուրջ 50 կայան։ Լիցքավորման կայաններից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Team Energy հավելվածը։

Բացի այս ընկերությունը հենց իր ավտոպարկում էլ նախապատվությունը տալիս է էլեկտրական մեքենաներին անձայն շարժիչներով և զրոյական արտանետումներով մեքենաների մասնաբաժինը կազմում է 14 %։

Team-ի ռազմավարական ծրագրի՝ NGN ցանցի կառուցման արդյունքում պղնձե մալուխները փոխարինվում են օպտիկամանրաթելային ցանցով, ինչը էականորեն նվազեցնում է ածխածնի երկօքսիդի արտանետումները։ Նշենք նաև, որ այս ցանցի գործարկման արդյունքում ընկերությունը միայն 2023 թվականին խնայել է 275,630 ԿՎտժ էլեկտրաէներգիա։

Թափոնների կրճատում և կայուն զարգացում 

Էլեկտրոնային թափոնների (e-waste) ստեղծումից խուսափելու համար ընկերությունը վերանորոգում և կրկնօգտագործում է կապի ապահովման սարքերը։ Այսպիսով, 2023 թ-ին ավելի քան 14 հազար հեռահաղորդակցության էլեկտրոնային սարք չի հայտնվել աղբավայրում, այլ վերանորոգվել, արդիականացվել և կրկնօգտագործվել է։ Նախորդ տարվա համեմատ թղթի վերամշակման ծավալներն աճել են 36 %-ով, իսկ ներդրված eSIM ծառայության շնորհիվ ընկերությունը խուսափել է շուրջ 600 կգ պլաստիկի օգտագործումից՝ արձանագրելով խուսափած պլաստիկի տարեկան 57 % աճ։ Թղթի թափոններ չկուտակելու համար Team-ի բոլոր մասնաճյուղերում հասանելի է նաև E-pen (էլեկտրոնային գրիչ) տեխնոլոգիան։ 

Ի դեպ, My Team հավելվածի միջոցով միայն այսօր Շեյքի մասնակիցները կարող են շահել էներգախնայող ԼԵԴ լամպեր և անլար լիցքավորիչներ։ 


Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։


Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

 

Բոյկոտ, ոչ թե կոմպրոմիս. Նաիրի Սարգսյանը դեմ է հայտարարագրման առաջարկվող շեմինՍյունիքում ՀՀ նախագահը հայտարարում է, թե երկրում «լիքը փող կա»․ Հրայր ԿամենդատյանՆույնիսկ ՔՊ-ականները չեն ուզում մտնել հակաեկեղեցական արշավի մեջ. Ավետիք ՉալաբյանԱրժե՞, որ ես տխրեմ, ինչ է թե այս իշխանությունը որոշել է ինձ պատկանող հողատարածքը խլել, երբ այդ իշխանությունը մեզանից խլում է ավելին՝ մեր հայրենիքըՎահագն Խաչատուրյանի հայտարարությունը հակապետական և հակասահմանադրական է և հիմա կարող է քննարկվել ընդամենը մեկ հարց՝ արդյո՞ք այս մարդն իրավունք ունի զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը. ՍուրենյանցՆոր արևային վահանակները աշխատում են նույնիսկ շենքերի ներսումՈւԵՖԱ-ն թարմացրել է ազգային ասոցիացիաների վարկանիշը․ Հայաստանը պահպանել է դիրքերը Սարգիս Սարգսյանը՝ Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության չեմպիոնՍոֆի Դևոյանը նախահարսանեկան արարողությունից կադրեր է հրապարակելԼիտվայի վարչապետը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի պատճառովՎահագն Խաչատուրյանն այցելել է Գորիս. նրան ուղեկցել են Սյունիքի մարզպետն ու Գորիսի համայնքապետը (տեսանյութ)Իսրայելում հանդիպել են Նեթանյահուն և ՈւիթքոֆըՍտեփանակերտում Այվազովսկու հուշարձանի քանդումն Ադրբեջանի կողմից պետական մակարդակով խրախուսվող և հրահրվող վանդալիզմի օրինակ է. ԶատուլինԾանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձել է պատանիների Եվրոպայի չեմպիոն Ջենիֆեր Լոպեսը Հայաստան է գալիս ամերիկացի ռեփեր Սնուպ Դոգի փոխարենՆԳՆ-ն զգուշացնում էԱնահիտ Ավանեսյանն արձակուրդ է մեկնել․ ով է փոխարինելուՈչ ոք Փաշինյանի ուղղորդմամբ չպետք է գնա Էջմիածին` հակաեկեղեցական հավաքի. Մենուա ՍողոմոնյանՀոսանքի ու ջրի, սպասվող նաեւ գազի անջատումներով մեզ պատրաստում են մութ ու ցուրտ ձմեռներին. Ստեփան ԴանիելյանԵս ինձ հերոս չեմ համարում. Կամչատկայում հզոր երկրաշարժի ժամանակ երեխայի ծնունդն ընդունած հայ բժիշկը մեկնաբանություն է տվելԱրցախի հարցի վերակենդանացում` ահա´ գերխնդիրներից մեկը. Դավիթ ՍարգսյանԱրևի ճառագայթների ազդեցությունը բնակչության վրա 3-ից 10 անգամ ավելի բարձր է. Երևանում ծառերը հատվում են առանց մասնագիտական վերահսկողության. Քրիստինա ՎարդանյանFastex-ը Sevan Startup-ին ներկայացրել է իր վերջին Web3 նորարարական լուծումները Team-ը «Սևան Ստարտափ Սամմիթ»-ում ներկայացրեց AI, տելեկոմ և վերականգնվող էներգիայի ոլորտների հեռանկարները Զարհուրելի և դաժան հանցագործություն՝ ՍյունիքումՖիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան վերադարձել է Կաննի միջազգային կինոփառատոնից՝ զգալի հաջողություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Փաշինյանի իշխանությունը՝ մամուլի թշնամի Ինչո՞ւ է ՊՆ-ն առողջական լուրջ խնդիրներ ունեցող տղային տարել բանակ․ հարց՝ ՄԻՊ-ինՓաշինյանը հանրային միջոցները չարաշահում է անձնական նպատակներով Զախարովան վերածվել է Ադրբեջանի խոսափողի Վերաքննիչը մերժեց Միքայել Սրբազանին «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը կազմակերպում է ուսանողական ամառային ճամբարՍաստիկ շոգ՝ Հայաստանում․ Գագիկ Սուրենյանի կոչըԼավ լուր՝ վարորդների համարԿաննից՝ Վենետիկ․ «Ֆիլմարտադրողների համահայկական Ֆեդերացիան» առաջին անգամ կներկայացնի Հայաստանը Վենետիկի պրոդյուսերների ոսկե ակումբում Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն մեկնարկում են «Խելացի թռչնադիտարկում» նորարարական կրթական ծրագիրը ՄՊՀ-ն պարզել է, թե ինչով է պայմանավորված վերջին շրջանում հեղուկ գազի թանկացումըԹուրքական կողմի հետ սահմանի բացումը ունի իր գինը՝ դա ցեղասպանության ուրացումն է. Հրայր Կամենդատյան2026 թվականից այս պարտադիր հայտարարագրման պահանջը կսկսի տարածվել նաև թոշակառուների և անաշխատունակ այլ խմբերի վրա. Հրայր ԿամենդատյանՕգոստոսի 1-ին փակ կլինի Նորապատ-Արգավանդ-Վարդանաշեն ճանապարհը. մանրամասներՎթար․ մինչեւ երեկո ջուր չի լինիՏնտեսության մտահոգիչ դինամիկայի խոռոչներն ու ելուստները. «Փաստ» Արցախի հայաթափման շուրջ կեղծ նարատիվների սինխրոնությունը. «Փաստ» «Քաղաքական խնդիրներ են ուզում լուծել՝ քողարկելով դրանք տարբեր՝ իրավական, էներգետիկ օրակարգերի տակ». «Փաստ» Պարզ քաղաքական գործընթաց՝ նախընտրական «տրամադրություններով». «Փաստ» Ռուբլին թանկացել է. ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր«Այդ անձնավորությունն ամբողջովին ձգտում է միապետական կարգեր հաստատել». «Փաստ» Ուշագրավ ցուցանիշներ ու տնտեսության վիճակի... ցուցիչներ. «Փաստ» Ի՞նչ վիճակ է հայ-վրացական սահմանի անցակետերում. «Փաստ» Սամվել Կարապետյան. մեկենասից՝ «երրորդ ուժի» առաջնորդ. «Փաստ»
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված