Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի Թովմասյան
BlogՀայաստանում ընտրովի արդարադատություն է։
Վարազդատ Հարությունյանը /Varazdat Harutyunyan/ տեղին հիշեց Իմ նախագահությամբ Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը, երբ ՔՊ խմբակցության քարտուղարը սպառնաց կտրել ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի /Edgar Ghazaryan/ լեզուն ու ականջները, ուղիղ եթերով հաստատեց՝ ասելով. «Սա ընդունեք որպես սպառնալիք, և ով կասի, որ 2018թ. հեղափոխությունը ադրբեջանաթուրքական է, իր լեզուն ու ականջները կկտրենք»։
Հիշեցնեմ, որ, չնայած իմ ջանքերին, այս դեպքով անգամ քրեական վարույթ չի նախաձեռնվում։ Քննիչը մեկնաբանել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը ընդամենը քաղաքական գնահատական է:
Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ մերօրյա ժողովրդավարության և ատելության խոսքի դեմ արդյունավետ պայքարի մասին։