Ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղի տարածքից կանխորոշված է երկու հանգամանքով․ Զատուլին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների անհրաժեշտությունը «զրոյական է», քանի որ նրա տարածքում հայեր չեն մնացել։ Այս մասին Газета.Ru-ին հայտնել է Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
«Ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղի տարածքից կանխորոշված է երկու հանգամանքով ու միանգամայն բնական է ներկա պայմաններում։ Առաջին հանգամանքն այն է, որ Հայաստանի իշխանությունը ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, և այդ պահից այն ամենը, ինչ կատարվում է Ղարաբաղի տարածքում, դարձավ Ռուսաստանի և Ադրբեջանի քննարկման թեմա՝ առանց Հայաստանի մասնակցության։ Երկրորդն այն է, որ 2023 թվականին Ադրբեջանը սկսեց հարձակման երկրորդ ալիքն ու գրավեց Լեռնային Ղարաբաղը, իսկ հայ բնակչությունն ամբողջությամբ լքեց դրա տարածքը, պարզապես այնտեղ չմնաց։ Ըստ այդմ, սրա հետ կապված ռուս խաղաղապահների՝ այնտեղ մնալու անհրաժեշտությունը սկսեց մոտենալ զրոյի»,- ասաց նա։
Զատուլինն ընդգծել է, որ Ադրբեջանը նախատեսում է «չեզոքացնել հայերի ներկայության հետքերը» հանրապետությունում, ուստի ռուս խաղաղապահների ներկայությունն այնտեղ հակամարտության պատճառ կդառնար երկու կողմերի համար։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live