Նոր օդային գծի կառուցման ծրագիրն ունի ստրատեգիական նշանակություն` Մեղրի և Ագարակ համայնքներում և հարակից սահմանամերձ գյուղերում. ԶՊՄԿ
Հասարակություն![Նոր օդային գծի կառուցման ծրագիրն ունի ստրատեգիական նշանակություն` Մեղրի և Ագարակ համայնքներում և հարակից սահմանամերձ գյուղերում. ԶՊՄԿ](/timthumb.php?src=disc/17-04-24/b4c601fda8a1f8296be2142cfa55a3c2.jpg&w=780)
Այսօր Քաջարան համայնքում կայացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային լսումը։ ԶՊՄԿ ՓԲ ընկերությունը նախատեսում է իրականացնել 110 ԿՎ «Ագարակ» օդային գծի տեղափոխում ընկերության բացահանքի տարածքից և 220 ԿՎ օդային գծի կառուցում գործունեությունները: Նոր օդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն: Այն կբարձրացնի էներգետիկ համակարգի հուսալիությունը, վերահսկելիությունը տարածաշրջանում, իսկ հավելյալ հզորությունների ավելացումը կնպաստի տնտեսության զարգացմանը Սյունիքի մարզում:
Ծրագիրն ունի նաև ստրատեգիական նշանակություն` Մեղրի և Ագարակ համայնքներում և հարակից սահմանամերձ գյուղերում կտա անխափան հոսանքի մատակարարման ապահովման, հզորությունների ավելացման հնարավորություն։