Տավուշից պետք է հանվեն Զինված ուժերը, փոխարենը տեղակայեն սահմանապահ ուժերը․ ինչ է ասել Փաշինյանը
LifeՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քիչ առաջ մենք տեղեկացանք, որ Ոսկեպարում ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և ոսկեպարցիների հանդիպումը: Մեր աղբյուրի փոխանցմամբ` հավաքել են բոլոր ներկաների բջջային հեռախոսները և հատուկ զգուշացրել, որ խոսակցությունը համագյուղացիները գաղտնի պահեն:
Մեր աղբյուրի փոխանցմամբ` Նիկոլ Փաշինյանն այս անգամ ոսկեպարցիների հետ անհամեմատ ավելի սիրալիր տոնով է խոսել և նշել, որ այս պահին չորս գյուղերը հանձնելու հարց չի քննարկվում, սակայն առաջարկել է այլընտրանքային ճանապարհ կառուցել, ինչին ներկաները դեմ են արտահայտվել:
Փաշինյանը նշել է, որ Ալիևի հետ կա պայմանավորվածություն, որ կողմերը պետք է մեկական դիրք զիջեն և Տավուշից պետք է հանվեն Զինված ուժերը, փոխարենը տեղակայեն սահմանապահ ուժերը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live