Գազանջատումներ հարյուրավոր հասցեներում՝ հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ին Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ վերացնելով արտակարգ դեպքի հետևանքները Տոնգայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մինչեւ երեկո ջուր չի լինի Ո՞ր դեպքում և որքա՞ն գումար է տրամադրվում ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխաներին Զանգվածային հարձակում է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ Հայաստանում Որքան երկար արևմտյան քաղաքական գործիչները շարունակեն թշնամական գործողություններ իրականացնել Ռուսաստանի դեմ, այնքան ավելի վատ կլինի իրենց համար Թոշակառուն սոված է, բայց պաշտոնյան՝ պարգևատրված. Հրայր Կամենդատյան


Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե»

Blog
Ս․թ․ ապրիլի 15-ին ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանի և ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև տեղի է ունեցել միջադեպ, որի վերաբերյալ խուլիգանության հանցակազմի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս միջադեպն իրապես ցավալի է, սակայն այն, ինչ տեղի է ունեցել միջադեպից հետո, դուրս է գալիս բանականության շրջանակներից։
Ապրիլի 16-ին Սամվել Վարդանյանի փաստաբաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի կողմից ներկայացվել են փաստեր, ըստ որոնց` քննչական գործողությունների ավարտից հետո Սամվել Վարդանյանին ոստիկանության ծառայողները պետք է ուղեկցեին ՁՊՎ, սակայն վերջիններս ճանապարհին կանգ են առել, կեղծ պատրվակով ձերբակալված անձին մենակ են թողել մեքենայի մեջ և հեռացել, որից անմիջապես հետո Վարդանյանի վրա են հարձակվել դիմակավորված անձիք, դուրս բերել մեքենայից, ծեծել, հայհոյել, կատարել արժանապատվությունը նվաստացնող այլ գործողություններ, այնուհետև նորից բռնությամբ վերադարձրել ոստիկանական ավտոմեքենան և հեռացել։ Դրանից հետո ուղեկցող ոստիկանները վերադարձել են, Վարդանյանին տարել են ՁՊՎ, իսկ ճանապարհին հեգնական տոնով հարցրել, թե ինչ է պատահել նրա հետ` փաստացի ակնարկելով, որ իրենք տեղյակ են կատարվածից։
Ներկայացված փաստերը հիմք են տալիս ենթադրելու, որ Սամվել Վարդանյանի վրա հարձակումը նախապես պլանավորվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից, որի հանցավոր գործողություններին անմիջական մասնակցություն են ունեցել ոստիկանները, որոնց ուղիղ պարտականությունն է յուրաքանչյուր ձերբակալվածի անվտանգության ապահովումը։ Հաշվի առնելով նաև իշխանամերձ մամուլում հայտնված ընդդիմադիրների նկատմամբ հաշվեհարդարի կոչերը` կարելի է ենթադրել, որ իշխանության վերին օղակները տեղյակ են եղել և իրենք են անմիջապես հրահանգել այս զազրելի հանցագործությունը, այլապես դժվար է պատկերացնել ոստիկանների այսպիսի աղաղակող թողտվությունը։ Սա բացահայտում է գործող վարչախմբի ահագնացող վախերը և հանրային ընդվզումը բռնությամբ ճնշելու նրա մտադրությունը։
Մենք կտրականապես մերժում ենք ցանկացած բռնություն ներքաղաքական հարցեր լուծելու նպատակով, և պահանջում ենք, որպեսզի իրավապահ մարմիններն անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ այն կանխելու, հնարավոր մեղավորներին հայտնաբերելու և նրանց պատասխանատվության ենթարկելու նպատակով, այլապես մեր երկիրը կարող է հայտնվել ներքաղաքական նոր ցնցումների շեմին, և դրա համար անմիջական պատասխանատվությունը կրելու է ՀՀ գործող վարչախումբը։
Մասնավորապես, պահանջում ենք ՀՀ Գլխավոր դատախազից պարզել փաստաբաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի ներկայացրած փաստերը, դրանց հաստատման դեպքում քրեական գործ հարուցել այս աղաղակող միջադեպի բոլոր մասնակիցների և հովանավորների նկատմամբ։ Միաժամանակ, պահանջում ենք ՀՀ Գլխավոր դատախազից իրավական գնահատական տալ «Հայկական ժամանակ» կայքում հրապարակված` «Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Հարություն Մկրտչյան» խայտառակ վերնագրով հոդվածին, որտեղ ուղղակի սպառնալիք և բռնության կոչեր են պարունակվում ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ։ Մեր կողմից, հետևողականորեն հետամուտ կլինենք, որպեսզի այս գործով բոլոր մեղավորները հայտնաբերվեն և համարժեք պատասխանատվության ենթարկվեն։
«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդ
 

Գազանջատումներ հարյուրավոր հասցեներում՝ հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ինՓրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ վերացնելով արտակարգ դեպքի հետևանքները Տոնգայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՄինչեւ երեկո ջուր չի լինի Ո՞ր դեպքում և որքա՞ն գումար է տրամադրվում ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխաներին Զանգվածային հարձակում է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԿարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ Հայաստանում Այս շարունակական անիրավությունների եւ արժեզրկումների դեմ պայքարի լավագույն միջոցներից համախմբումն ու միասնական ուժերով պայքարելն է, քանզի մեր երկրի, արժեքների ու ինքնության տերը մենք ենք՝ մեզնից յուրաքանչյուրը. Նաիրի ՍարգսյանՄեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ինՈրքան երկար արևմտյան քաղաքական գործիչները շարունակեն թշնամական գործողություններ իրականացնել Ռուսաստանի դեմ, այնքան ավելի վատ կլինի իրենց համար Թոշակառուն սոված է, բայց պաշտոնյան՝ պարգևատրված. Հրայր ԿամենդատյանԽորագիր. Արհամարհված սահմանադրությունը, քայլող ԵՊՀ֊նՄանրամասներ՝ 31 երթուղու ավտոբուսի վթարից տուժածների վիճակի մասինԸնդդիմադիր ուժերը պիտի միավորվեն. քաղաքացիՄեր գերակա նպատակը պետք է լինի պետությունը. Արմեն ՄանվելյանՄինսկում հայտնվել են արևային վահանակներով խելացի նստարաններ Իսրայելն ու «Համասը» կբանակցեն հրադադարի շուրջ Պուտինը խոսել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին «Ռոզան զվարճալի ծիծաղ ունի, լավ ընկերություն ենք անում…». Լևոն Մկրտչյանը խոսել է Ռոզա Դավթյանի մասին Արևածագի ձոր կոչվող տարածքում 2 մեքենա արգելափակվել են ցեխակույտում և չեն կարողացել դուրս գալ Ֆրանսիայի Բարբիզոնի մշակութային կենտրոնում բացվել է «Հայկական իմպրեսիոնիզմի գույներն ու լույսերը» միջազգային ցուցահանդեսըՋրամատակարարման գրաֆիկի խախտում Երևանի Արաբկիր վարչական շրջանում հուլիսի 6/7-ին Մոսկվան հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու առաջարկով դիմել է Ադրբեջանին Խորեն Լևոնյանի կինը հարսանիքից հետո բացառիկ հրապարակում է արել Խոշոր հրդեհ Գյումրիում գործող կարի արտադրամասում Եթե Դեմբելեն չստանա Ոսկե գնդակը, դա խնդիր կլինի․ ՊՍԺ-ի նախագահ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի քննարկումներն ավարտվել ենՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին Շոգից մինչև ձյուն․․․ տեղումներ, արտակարգ իրավիճակ՝ Թուրքիայում Արտակարգ դեպք․ ուղևորատար ինքնաթիռի օդաչուն թռիչքից առաջ խցիկում ուշագնաց է եղել Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում քարաթափում է եղել, վնասվել է ավտոմեքենա Երևանում բախվել են «Bentley»-ն և «Mercedes»-ը Երևանում թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան վիրшվորներ Քաղսիի հյուրատնից օտարերկրացու են առևանգել. կասկածներ կան, որ նրան սպանել են 1 գիշեում 120 ուկրաինական ԱԹՍ է ուղարկվել Ռուսաստանի վրա Գառնիում այրվել է ավտոմեքենա. կա տուժած Ջրհեղեղներից զոհվել է առնվազն 27 մարդ, ճամբարում գտնվող ևս 27 աղջիկ անհետ կորած է համարվում. ԱՄՆ Երկրաշարժ՝ Հայաստանում Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Արժեզրկվում է բարերարի ինստիտուտը. Նաիրի Սարգսյան Խաղաղ հավաքների իրավունքի վրա ոչ ոք չի կարող բռնանալ. Մենուա ՍողոմոնյանՆիկոլն ո՞վ է, որ որոշի` հանուն ինչի´ են զոհվել մեր տղաները. Դավիթ ՍարգսյանԻմ էլեկտրաէներգիայի վճարը. 50 եվրո ամսական 200 քառակուսի մետրի համար. hնարավո՞ր է դա Էստոնիայում «Ցանկանում եմ, որ Հայաստանի ողջ տարածքում լինեն Կապան ֆեստի նման փառատոններ»․ Կապան ֆեստը զգացողությունների գլխապտույտ է խոստանում հանդիսատեսին. Past.am Փաշինյանը, եկեղեցին պառակտելու փոխարեն ավելի համախմբեց այն Ադրբեջանը դույզն-ինչ չի նվազեցրել իր պահանջները Սամվել Կարապետյանի ակնարկը. սկզբունքորեն նոր ուժի շուրջ համախմբման հրամայականը
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված