«Թշնամու գնդակ քեզ չհասավ... Ավտովթար․․․ » «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցները այցելել են Ucom՝ առաջնորդության գաղտնիքներին ծանոթանալու Ինքնաթիռը բախվել է մեկ այլ ինքնաթիռի, 1 մարդ մաhացել է, 3-ը՝ վիրավnրվել․ ԱՄՆ (տեսանյութ) Հրդեհ է բռնկվել «Նոր Գինդ» շինանյութի պահեստում, ժամանել է հրշեջների մի քանի հաշվարկ. Shamshyan ՀՀ-ն վերացական պետութուն չէ՛. Ավետիք Չալաբյանը՝ Հայաստանի առաքելության մասին Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Արտաշատ քաղաքի մասնաճյուղը Կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ավելի ազատ կտնօրինեն ՀՀ քաղաքացիների փողերը Հզոր անտիցիկլոն՝ Հայաստանում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ՀՀ ՊՆ-ից հայտնում են Ռուբլին ու դոլարը թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր


40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԼՂ հարգելի՛ հայրենակիցներ,

 ինչպես տեղեկացրել ենք՝ կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով նախատեսված 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է։

Այսուհետ աջակցությունը կտրամադրվի նաև ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներում ծնված երեխաներին, ինչպես նաև 2020 թ․ հետո Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների անդամներին։ Միջոցառման շահառու չեն հանդիսանա ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուները։

 Շահառուների նոր խմբերի դիմումներն արդեն իսկ ընդունվում են։ Անհրաժեշտ է մուտք գործել https://rent.socservice.am հարթակ և մուտքագրել անհրաժեշտ տեղեկատվությունը։

Ստորև դիմումի մուտքագրման քայլերի հաջորդականության ուղեցույցը՝

 ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել այս հղումով՝ 

 ՔԱՅԼ 2․ «Անձնական տվյալներ» բաժնում նախ անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը։ Ապա պետք է նշել շահառուի անունը, ազգանունը և սեղմել կանաչով նշված կոճակը՝ անձնական տվյալների նույնականացման համար։ Եթե տվյալ անձը բավարարում է ծրագրի պարտադիր պայմաններին, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով կնույնականացնի դիմումատուի տվյալները։

 ՔԱՅԼ 3․ Այնուհետև անհրաժեշտ է մուտքագրել հեռախոսի համարը, և էլեկտրոնային փոստի հասցեն․ «Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ» դաշտում փաստաթղթի տեսակը ու համարը կարտացոլվեն ինքնաշխատ եղանակով։

 ՔԱՅԼ 4․ «Փաստացի բնակության հասցե» հատվածում անհրաժեշտ է նշել մարզը, համայնքը, բնակավայրը, փողոցը, կառույցի տեսակը (առանձնատուն, բնակարան, այլ) կառույցի համարը․ ըստ անհրաժեշտության՝ բնակարանի համարը և փոստային դասիչը։

 ՔԱՅԼ 5․ «Իմ բանկային տվյալները» դաշտում անհրաժեշտ է ընտրել Ձեզ սպասարկող բանկն ու լրացնել բանկային քարտի 16 նիշ ունեցող համարը։

 ՔԱՅԼ 6․ Հաջորդ քայլով անհրաժեշտ է նշել ունեք արդյոք անչափահաս երեխա, թե ոչ։ Եթե չի լրացել Ձեր երեխայի 18 տարեկանը, անհրաժեշտ է սեղմել այո և լրացնել իր մասին պահանջվող տեղեկատվությունը։

Ըստ անհրաժեշտության՝ համակարգը կառաջարկի «կցել փաստաթուղթ» կոճակը, որտեղ պետք է կցել երեխայի ծննդյան վկայականը, խնամակալության կամ հոգաբարձության դեպքում՝ այդ մասին հավաստող փաստաթուղթը։ Եթե դիմումատուն չի հանդիսանում երեխայի ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն, ապա դիմումը չի հաստատվի։

 ՔԱՅԼ 7․ Դիմումին ընթացք տալու համար պարտադիր է ընտրել «համաձայն եմ» կամ «համաձայն չեմ» տարբերակներից որևէ մեկը հետևյալ հարցի համար՝ « Համաձայն եմ ներկայացված տվյալները տրամադրել ԱՍՀՆ հետ համագործակցող երրորդ կողմին՝ ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական աջակցություն ստանալու նպատակով», ինչպես նաև կատարել համապատասխան նշում «Հավաստում եմ, որ իմ կողմից ներկայացված տվյալները հավաստի են» դաշտում։

 ՔԱՅԼ 8․ «ՀԱՍՏԱՏԵԼ» կոճակ։

Դիմումը մուտքագրելուց հետո կնշվի, որ այն հաջողությամբ ընդունվել է և էկրանին կերևա դիմումի համարը։

 ԿԱՐԵՎՈՐ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ․
անչափահաս երեխայի համար դիմումը պետք է լրացնի ծնողը (խնամակալը կամ հոգաբարձուն)

*-ով նշված դաշտերում տվյալների մուտքագրումը պարտադիր է

Նույնականացման տվյալներն անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի տվյալներին համապատասխան։

 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ համակարգում դիմում ունեցող չափահաս անձինք կրկին դիմելու կարիք չունեն։

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live



«Թշնամու գնդակ քեզ չհասավ... Ավտովթար․․․ » «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցները այցելել են Ucom՝ առաջնորդության գաղտնիքներին ծանոթանալու Ինքնաթիռը բախվել է մեկ այլ ինքնաթիռի, 1 մարդ մաhացել է, 3-ը՝ վիրավnրվել․ ԱՄՆ (տեսանյութ) Հրդեհ է բռնկվել «Նոր Գինդ» շինանյութի պահեստում, ժամանել է հրշեջների մի քանի հաշվարկ. Shamshyan Մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման լուրջ ռիսկեր են ստեղծվում. Մենուա ՍողոմոնյանՀՀ-ն վերացական պետութուն չէ՛. Ավետիք Չալաբյանը՝ Հայաստանի առաքելության մասին Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Արտաշատ քաղաքի մասնաճյուղը Կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ավելի ազատ կտնօրինեն ՀՀ քաղաքացիների փողերը Հզոր անտիցիկլոն՝ Հայաստանում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Մսուր-մանկապարտեզ.... «Փաստ» Ո՞րն էր Հռոմի ստատուտի վավերացման իմաստն ու իրական նպատակը. միայն վնաս և ոչ մի օգուտ. «Փաստ» ՀՀ ՊՆ-ից հայտնում են«Իրենց հարկային քաղաքականությամբ դրդում են, որ փոքր ու միջին բիզնեսն ավելի մեծ ստվերում գործի». «Փաստ» Փաշինյանը պատեպատ է նետվում. «Փաստ» «Այն իրավապահները, որոնք գործ կհարուցեն Փաշինյանի դեմ ու կդատեն նրան, Հայոց պատմության մեջ կմտնեն որպես իրապես Հայրենիքին ծառայողներ». «Փաստ» Ի՞նչ հարցում է կոնսենսուսի եկել աբխազահայերի մեծ մասը. «Փաստ» Ինչո՞ւ է էկոնոմիկայի նախարարն այցելել «Սպայկա». «Փաստ» Ռուբլին ու դոլարը թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Ի՞նչ ենթաշերտեր կան ԶՊՄԿ աշխատանքի խաթարման տակ, և ովքե՞ր ունեն շահեր. «Փաստ» Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հովիկ Աբրահամյանը լավն էր, Նիկոլը՝ վատը, կամ՝ կառավարությունը մասամբ ճիշտ է, բայց ոչ ազնիվ Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակները հայ հասարակության մեջ գեներալների մի աստղաբույլ էր ձևավորել. Արտակ ԶաքարյանՀեղուկ գազի գինն իջել է, բայց վարորդները բողոքներ ունեն Կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու հացի արտադրամասերի գործունեությունը «Հազիվ եմ փրկվել, մանրամասները դաժան են»… Հասմիկ Խոջյանը հիվանդանոցում է Այս պահին հյուրանոցում գտնվում է 29 քաղաքացի. մարզպետը զեկուցել է Ստեփանավանի հրդեհից հետո իրականացված աշխատանքները Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 3-9-ըԳերեզմանների մոտ մարդ չի կարող տուն սարքի ու ապրի, ասում են՝ վտանգավոր է․ Հաղթանակ թաղամասի բնակիչ ՀայաՔվեն զբաղված է Հայաստանում ժողովրդավարական կարգի վերականգնմամբ. Արմեն ՄանվելյանՎթար․ մի քանի ժամ գազ չի լինի Հայտնի է «Դեպի Եվրատեսիլ նախագծի» մասնակիցների ելույթների հերթականությունը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչն է եղել Նոր Գյուղում կացնով, էլեկտրական սղոցով հարձակվելու պատճառը. բացառիկ տեսանյութ Թուրքիային ինտեգրվելու գործողություններ են տարվում. Նաիրի Սարգսյան Մալաթիա-Սեբաստիայի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները տասնամյակներ շարունակ սպասել են իրենց հողերի սեփականության իրավունքի հարցի լուծմանը․ Հայկ Կոստանյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՍտեղծում են հարկման նոր բազաներ, որպեսզի կարողանան բյուջե փող տանել. Նաիրի Սարգսյան ՀԻՄԱ. Լարված իրավիճակ 4֊րդ գյուղում Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Դոհայի մրցաշարում Ռուսաստանը ելնում է նրանից, որ Հայաստանը դուրս չի գա ԵԱՏՄ-ից. ԿոպիրկինԹիվ 174 դպրոցում 4-րդ դասարանի աշակերտի են ծեծի ենթարկել Աբովյան քաղաքում հերթական «Chevrolet Volt»-ն են թալանել. Shamshyan ՈՒՂԻՂ․ Լարված իրավիճակ՝ Հաղթանակ թաղամասում․ բնակիչները փակել են ճանապարհը, մեծաթիվ ոստիկաններ են հավաքվել Բաժանման լուրերից հետո Անդրեի կինը`Անին, շքեղ տեսքով է ներկայացել. երգչուհին գեղեցկացել է 28-ամյա երիտասարդը վիճել է իր 45-ամյա կնոջ հետ, սպառնացել նռնակով պայթեցնել. պայթյունից ինքն է վնասվածք ստացել Կապիտուլյանտի հետ համախմբվելու չկա՛. Դավիթ Սարգսյան29-ամյա վարորդը տեղում մահացել է Հանրապետության զգալի մասում սպասվում է ձյուն. ինչ եղանակ կլինի այս օրերին Հնդկաստանի արևային էներգետիկայի հզորությունը հասել է 100 ԳՎտ-ի Պայքար «հարեմի առաջին տիկնոջ» պաշտոնի համար Փաշինյանը գնացել է Մակրոնին բողոքելու
Ամենադիտված