Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ԱԳՆ-ն անդրադարձել է Լավրովի՝ Ծիծեռնակաբերդ չայցելելու մասին տեղեկությանը Փրկարարները մաhացած մարդու են դուրս բերել Աշտարակի կամրջի մոտակա ձորից Ընդամենը 47 փրկարար է ներգրավված 2-ամյա փոքրիկի որոնումներին․ նոր մանրամասներ Տիգրանի որոնումներից Թուրքիայիում հնչած ելույթներում Սյունիքի մասին խոսքն այնպես էր շրջանառվում, կարծես դրա հարցի լուծումը ժամանակի հարց է. Տիգրան Աբրահամյան Հայաստան – Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել․ պարզաբանում Պուտինը պարգևատրել է Լավրովին և Մարգարիտա Սիմոնյանին Ողբերգական վթար՝ Գեղարքունիքում, բախվել են ՊՆ «UAZ Patriot» ու «Kia», 1 զnհ ու 3 վիրավnր կան․ Shamshyan Մեր բանակն օբյեկտիվորեն ավելի մեծ թվակազմ պետք է ունենա. Ավետիք Չալաբյան Հորը սպանած երիտասարդը խաղամոլ է. նոր մանրամասներ դեպքից


Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանում ժողովրդավարությունը շեշտակի ու նույնիսկ աննախադեպ մակարդակի առաջընթաց է արձանագրել, և Հայաստանը կարևոր տեղ է զբաղեցնում ժողովրդավարական երկրների շարքում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե ժողովրդավարությունը դարձել է Հայաստանի բրենդը և ռազմավարական նշանակություն է ձեռք բերել, թե՝ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է և այլն։ Բայց այլ է ցանկալին որպես իրականություն ներկայացնելը, մեկ այլ հարց՝ իրական գործընթացները։

Պատահական չէ, որ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ անցումային երկրների մասին վերջերս հրապարակած զեկույցում արձանագրվում է, որ Հայաստանում 2023 թվականին ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2,50-ից հասնելով 2,25-ի։ Ժողովրդավարական կառավարումը ենթադրում է իշխանության թևերի միջև հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմների առկայություն, բայց Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում տեղի է ունեցել իշխանության գերկենտրոնացում։ Վարչապետին նոր իշխանական լծակներով օժտելու հետ մեկտեղ, ի մասնավորի, ճնշումների թիրախում է հայտնվել դատական իշխանությունը։

Հիշում ենք, թե ինչպես էր վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը հրահանգներ տալիս դատարանները շրջափակելու մասին, իսկ դատավորները թիրախավորվում էին և հետապնդումների ենթարկվում։ Իսկ 2022 թվականից իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարումը՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, ուղեկցվել է մի քանի դատավորների նշանակման ու ազատման վիճահարույց որոշումներով։ Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է հրավիրել այն իրողության վրա, թե կարգապահական ինչ միջոցներ են ձեռնարկվում այն դատավորների նկատմամբ, որոնք վիճարկում են ԲԴԽ-ի անկախությունը կամ փոխկապակցված են նախկին ռեժիմի հետ, մինչդեռ կասկածելի անցյալ ունեցող, բայց իշխանության հետ համերաշխ դատավորներն առաջխաղացում են ստանում։

Որպես օրինակ է բերվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի քննությամբ բացասական գնահատական ստացած և քաղաքական բանտարկության որոշումներ կայացրած Մնացական Մարտիրոսյանի նշանակումը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնում։ Մյուս կողմից էլ՝ ընտրական գործընթացներում է Հայաստանը ժողովրդավարության հետընթաց ապահովել։ Նշվում է, որ հատկապես Երևանի ավագանու ընտրությունների ընտրարշավի ընթացքում տեղական դիտորդները և անկախ լրատվամիջոցները գրանցել են վարչական ռեսուրսի համատարած չարաշահման դեպքեր՝ հօգուտ իշխող կուսակցության։ Եվ ընդհանրապես, ՏԻՄ ընտրություններում իշխանությունների հակաժողովրդավարական գործելակերպը հատկապես հստակ դրսևորում է ստանում այն դեպքերում, երբ ընդդիմության թեկնածուները և հատկապես նրանք, ովքեր համայնքապետեր կամ քաղաքապետեր են ընտրվում ընտրողների տված քվեի արդյունքում, հետապնդումների են ենթարկվում և հեռացվում իրենց պաշտոններից։ Որպես օրինակ նշվում է Ալավերդու օրինակը:

«Անցած դեկտեմբերին իշխող ուժը հաջողությամբ հեռացրեց Ալավերդու քաղաքապետ Արկադի Թամազյանին,- նշում է Freedom House-ը և հավելում,- քաղաքապետերի իմփիչմենթը օրինական մեխանիզմ է, սակայն այն, թե ինչպես է իշխող կուսակցությունն այն գործի դնում՝ զուգակցելով ճնշման, շանտաժի, քաղաքական առևտրի հետ, հակասում է տեղական կառավարման լավագույն շահին և կասկածի տակ է դնում այս գործընթացների օրինականությունը»։ Փաշինյանի իշխանության օրակարգային թեմաներից է նաև կոռուպցիայի դեմ պայքարի հարցը։ Նա իր ելույթներում փորձել է պարբերաբար արձանագրել, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, բայց իշխանության ներկայացուցիչների կոռուպցիոն դրսևորումներում ներգրավվածության մասին բացահայտումները այլ բանի մասին են վկայում։

Զեկույցում նշվում է, թե մամուլում բազմաթիվ հետաքննություններ ու հրապարակումներ են արվում այն հարցի շուրջ, որ մրցույթներում իշխող ուժի հետ փոխկապակցված ընկերությունների հաղթանակի պրակտիկան շարունակվում է։ Պետական գնումների գործընթացում մեկ անձից գնումներն օրինաչափություն են դարձել, իսկ այդ ընթացակարգով գնումները համարվում են ամենառիսկայինն ու հակամրցակցայինը։ Այս ամենի հետ միասին նշվում է, որ զգալի հետընթաց է արձանագրվել խոսքի ազատության ոլորտում: Մի խոսքով, հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հօդս է ցնդեցրել Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդավարության հետ կապված գլուխգովանության ամբողջ «բազան»՝ ապացուցելով, որ այս ոլորտում ևս Հայաստանի օրվա իշխանությունները լուրջ հետընթաց են գրանցել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի տարբերություն Եվրոպայի՝ ԱՄՆ-ին մեծ ու անկանխատեսելի պատերազմներ պետք չեն․ Արտակ ԶաքարյանԼուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՊԷԿ-ի հոսանքազրկման մասին ՀԷՑ-ը նախապես ծանուցել էրԱԳՆ-ն անդրադարձել է Լավրովի՝ Ծիծեռնակաբերդ չայցելելու մասին տեղեկությանը Փրկարարները մաhացած մարդու են դուրս բերել Աշտարակի կամրջի մոտակա ձորից Մոսկվայում Փաշինյանը չկարողացավ առանձին հանդիպել Պուտինի հետ. Արմեն ՄանվելյանԲերման են ենթարկվել դպրոցի ուսուցիչները, ընդհանուր թվով 10 հոգի Bahamut-ը Consensus 2025-ի ընթացքում հաքաթոն է իրականացրելԸնդամենը 47 փրկարար է ներգրավված 2-ամյա փոքրիկի որոնումներին․ նոր մանրամասներ Տիգրանի որոնումներից Թուրքիայիում հնչած ելույթներում Սյունիքի մասին խոսքն այնպես էր շրջանառվում, կարծես դրա հարցի լուծումը ժամանակի հարց է. Տիգրան Աբրահամյան Հայաստան – Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել․ պարզաբանումՊուտինը պարգևատրել է Լավրովին և Մարգարիտա Սիմոնյանին Ողբերգական վթար՝ Գեղարքունիքում, բախվել են ՊՆ «UAZ Patriot» ու «Kia», 1 զnհ ու 3 վիրավnր կան․ Shamshyan Եկեք միասին մեր հնարավորություններն ուղղորդենք մատաղ սերնդի կրթման և դաստիարակման գործին․ Մհեր Ավետիսյանի կոչըՄեր բանակն օբյեկտիվորեն ավելի մեծ թվակազմ պետք է ունենա. Ավետիք Չալաբյան Հորը սպանած երիտասարդը խաղամոլ է. նոր մանրամասներ դեպքից Մինսկի խմբի լուծարումն անթույլատրելի է. Մենուա Սողոմոնյան Ռուսաստանն ու Ուկրաինան հարվածներ են հասցրել միմյանց տարածքին. կան զոհեր, վիրավորներ Էստոնիայի կրթության նախարարը ԿԳՄՍ նախարարին է ներկայացրել բուհերի խոշորացման և հետազոտական կազմակերպություններին միավորման իրենց փորձըԱդրբեջանը կրшկում է Սյունիքին․ մայիսի 17-ից այս կողմ կրակnցները բավականին նվազել են Մոսկվայի օդանավակայանները կոլապսի մեջ են հայտնվել․ հետաձգվել է ավելի քան 160 չվերթ Արտակարգ դեպք՝ Երևանում, դանակաhարություն է եղել, 49-ամյա տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց. Shamshyan «Նորք-Մարաշ» ԲԿ-ում մահվան ելքով վիրահատության մասին մամուլում ներկայացվածը չի համապատասխանում իրականությանըԱդրբեջանը բարձրաձայնում է իր չորրորդ պահանջը Փաշինյանն արևմտամետ ընդդիմություն է ստեղծում իր համար Զբոսաշրջիկների թիվն անշեղորեն նվազում է Դանակի առնվազն 26 հարված, թղթադրամներ՝ բերանում. նոր մանրամասներ` Էջմիածնի դաժան սպանությունից Դարեր շարունակ՝ կողք կողքի և միասին. Տյումենում հայկական սփյուռքի ներկայացուցիչ Աբրահամ Հովեյանը՝ նոր դարաշրջանի մարտահրավերների մասին Նավթի շուկան նվազելու է, իսկ պղնձինը՝ հինգ անգամ աճելու. հանքարդյունաբերության վերաբերյալ քննարկում ՀԱՊՀ ուսանողների հետ7 ԿՎտ-ը բավարա՞ր է. Էներգետիկայի նախարարությունն առաջարկում է սահմանաչափ տնային արևային վահանակների համար 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԴոմուսը խաղարկում է ուղևորություն դեպի Բարսելոնա Վերջին յոթ տարում համատարած կոլապս է. քաղաքացի«Աննա Հակոբյան» հանրային պերսոնաժի հրապարակումների ոճը, բովանդակությունը, խոսքի որակն ու հորդացող ատելությունը վերլուծելով` շատ վատ հետևանքներ են ուրվագծվում․ Աննա ԿոստանյանԴիակի վրա առկա են եղել թղթադրամներ․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցՎթար և խցանում «Արծվի թևերի» մոտ Հերթական ծանր գիշերը․ ինչ է հայտնի Ողբերգական դեպք, երիտասարդը հորն է uպանել, հետո փորձել է ինքնաuպան լինել Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Իսկ գուցե ամենամեծ անարդարությունն այլ տեղ է պետք փնտրել. «Փաստ» Կրթությունը ոչ թե պիտի «մոդայիկ» լինի, այլ.... «Փաստ» «Բոլոր ոլորտներում արժեք կամ եկամուտ ձևավորող բոլոր բաղադրիչների վրա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թողել է բացասական ազդեցություն՝ նպաստելով աղքատության ավելացմանը». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Ինչո՞ւ են ՊԵԿ-ից դժգոհում տնտեսվարողները՝ ԱԱՀ վերադարձի հետ կապված. «Փաստ» Քանի՞ հոգի էր Հայաստանում դեմ Լավրովի այցին. «Փաստ» Ի՞նչ է կատարվում կառավարությունում ՍԱՏՄ ղեկավարի հետ կապված կոռուպցիոն սկանդալից հետո. «Փաստ» Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Համաձայնագրի ստորագրումը կամ տեղի չի ունենա, կամ պարունակում է այնպիսի ռիսկային դրույթներ, որոնց հրապարակայնացումը կբերի ներհասարակական ճգնաժամի. Արմեն ՀովասափյանԱյսօր պատիվ ունեցա Երևանում հանդիպել մեր ժողովրդի մեծագույն բարեկամին․ Մհեր ԱվետիսյանՀայաստան-Իրան հարաբերությունները զարգանում են բարձր տեմպերով. վարչապետը՝ Ազիզ Նասիրզադեին
Ամենադիտված