Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն G7-ը «լիովին կաջակցի» Սիրիայի կառավարությանը Իրավիճակը Երեւան-Սեւան ճանապարհին (տեսանյութ) Կենդանակերպի 4 նշանների շաբաթվա վերջին սպասում է կախարդական իրադարձություն Մակրոնն այսօր վարչապետ կնշանակի Կխրախուսվեն բասկետբոլ և հեծանվային սպորտ մարզաձևերի զարգացման հնարավորությունները Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում, Աբովյանում, Հրազդանում և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է Բաքուն վտանգավոր խաղ է սկսել. նորից սպառնում է Հայաստանին -20 աստիճան․ առաջիկա օրերի եղանակը Որսորդական, օդաճնշիչ հրազեն և այլն․ Աշտարակում զինամթերք է հայտնաբերվել


Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը»

Վերլուծություն

Երեկ գիշերը Մերձավոր Արևելքը մոտ էր ընդհուպ լայնածավալ պատերազմի, ու բացառապես կողմերի շրջահայեցության շնորհիվ վերջին պահին հնարավոր եղավ խուսափել, առայժմ, երրորդ համաշխարհային պատերազմից։

Իրանը, նշենք, Դամասկոսում հյուպատոսության շենքի վրա իսրայելական հարվածից հետո պատասխան հարված է հասցրել Իսրաելին՝ մոտ 330 անօդաչուներ, բալիստիկ և թևավոր հրթիռներ արձակելով Իսրայելի ուղղությամբ, հիմնական մասով սեփական տարածքից, ինչը պատմության ընթացքում առաջին անգամ էր։ Իսրայելին օգնության են եկել արևմտյան դաշնակիցները՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, ինչպես և հարևան Հորդանանը, որն Իսրայելին աջակցելու համար արդեն իսկ հայտնվել է արաբական աշխարհի քննադատության տակ։ Հաջողվել է խոցել իրանական հրթիռների և անօդաչուների մեծ մասը, ըստ էության Իսրայելը չնչին կորուստներ է կրել։

Տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներն ու կազմակերպությունները իրենց դիրքորոշումն են հայտնել կատարվածի վերաբերյալ, կողմերին կոչ արել զսպվածության, կամ էլ ներկայացել իրենց պատկերացումը թե որ կողմն է ավելի ճիշտ այս հակամարտության մեջ։ Եվ այս իրավիճակում, իհարկե, տարօրինակ էր Հայաստանի գործող իշխանությունների պահվածքը: Փաշինյանն առանձնապես ոչինչ չարեց՝ ֆեյսբուքյան իր էջում օրերս Ազգային ժողովում ունեցած ելույթից ընդամենը մի կտոր դնելով, ուր հայտարարում է, թե ցանկանում են Հայաստանը դուրս բերել աշխարհաքաղաքական մրցակցությունից։ Այն , որ նման ցանկությունը, այն էլ այսպիսի թեժ տարածաշրջանում առնվազն անհեթեթ և անլուրջ է, որևէ մեկին բացատրելու կարիք չկա։ Փաստացի, Հայաստանի Հանրապետությունը, գտնվելով աշխարհի ամենաթեժ տարածաշրջաններից մեկում, իրեն պահում է գլուխը հողի մեջ թաղած ջայլամի պես, իսկ թե նման դեպքերում ի՞նչ է լինում ջայլամի հետ, կարծում ենք հայտնի է յուրաքանչյուրին։

Նույն պահվածքն է նաև Սահմանադրության պարագայում: Քարոզչական մեծ աղմուկ բարձրացնելուց հետո Հայաստանի գործող իշխանությունները որոշել են առժամանակ հրաժարվել նոր սահմանադրության ընդունումից և սպասել համեմատաբար ավելի հարմար պահի։ Փաշինյանը, նոր սահմանադրության մասին հայտարարելով, ցանկանում էր հանրաքվե անցկացնել և նոր սահամանադրություն ընդունել, որտեղ հաշվի էին առնվելու թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները, այն է՝ գործող սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագիրը, որով ամրագրված է թե՛ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, թե՛ ցեղասպանության միջազգային դատապարտման պարտավորությունը։ Ընդ որում, Փաշինյանը ցանկանում էր հանրաքվեն անցկացնել խոորհրդարանական արտահերթ ընտրությունների հետ՝ հասկանալով, որ սահմանադրության ընդունման համար անհրաժեշտ 50+1 % մասնակցությունն այլ տարբերակով հնարավոր չէ ապահովել։ Վերջին շրջանում կատարված հարցումները, այդ թվում նաև իշխանության ներքին հարցումները, ցույց են տալիս, որ գործող իշխանությունները ծանր վիճակում են հայտնվել։ Փաշինյանական իշխանությունը պարզապես չունի անհրաժեշտ հնարավորություն, անգամ վարչական, ֆինանասական, քրեական ռեսուրսները չարաշահելով հաղթանակի հասնելու համար։ Փաշինյանը չի կարող նույնիսկ կոալիցիա կազմել հնարավոր արևմտամետ դաշինքի աջակցության արդյունքում, ուստի առայժմ որոշել են սպասել մինչև սեպտեմբեր, փորձել բարձրացնել գործող իշխանությունների վարկանիշը և միայն այդ պարագայում գնալ արտահերթ ընտրությունների և նոր սահմանադրության հանրաքվեի։ Ի դեպ, ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նման զարգացմանը կողմ են նաև Թուրքիան և Ադրբեջանը։ Նախկինում Ադրբեջանի բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում նախագահ Ալիևը, մի քանի անգամ պնդել են Հայաստանի սահամանադրությունը փոխելու պահանջը։ Վերջին շրջանում նման պահանջներ գրեթե չեն հնչել։

Աննա Մուրադյան

 
Փոխարինված հին ծառերից գոյացած փայտանյութը տրամադրվում է երևանաբնակ կարիքավոր ընտանիքներինԲարսելոնահայ Արման Մայիլյանն ընդունելության է արժանացել Հռոմի պապի կողմից (տեսանյութ) Ինչ է սպասվում է գիշերային ժամերին մայրաքաղաքի ճանապարհներինTeam Telecom Armenia-ն ապագա ներդրողներին ներկայացրեց Կայուն զարգացման պարտատոմսերը Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունՌազմարդյունաբերության պատասխանատուներն անփույթ են գտնվել. Ավետիք ՔերոբյանG7-ը «լիովին կաջակցի» Սիրիայի կառավարությանըԻրավիճակը Երեւան-Սեւան ճանապարհին (տեսանյութ) Կենդանակերպի 4 նշանների շաբաթվա վերջին սպասում է կախարդական իրադարձություն Մակրոնն այսօր վարչապետ կնշանակիԿխրախուսվեն բասկետբոլ և հեծանվային սպորտ մարզաձևերի զարգացման հնարավորություններըՈրոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում, Աբովյանում, Հրազդանում և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է Բաքուն վտանգավոր խաղ է սկսել. նորից սպառնում է Հայաստանին-20 աստիճան․ առաջիկա օրերի եղանակըՈրսորդական, օդաճնշիչ հրազեն և այլն․ Աշտարակում զինամթերք է հայտնաբերվել Բացվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» հայ-ֆրանսիական միջազգային ցուցահանդեսըՈւղևորներին իջեցնում են. մանրամասներ Երևանից Նիժնի Նովգորոդ մեկնող ինքնաթիռի մասինՄենք սպասարկու ծառաներ չենք, այլ հաղթանակի արժանի ազգ․ Մենուա Սողոմոնյան Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը մոտ 2 ժամ է՝ պտտվում է ՀՀ տարածքումՎՏԲ-ն և Տրետյակովյան պատկերասրահը 1000 բացիկ են ուղարկում աշխարհի առաջատար թանգարաններին և ԶԼՄ-ներին «Ֆրանսիան մահաբեր զենքեր է տվել Հայաստանին». ՀաջիևԵՄ-ը դեսպանների մակարդակով հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթըՆորատուսցի տղամարդու մեքենայում ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ կար Շիրակի մարզպետը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Ռուսաստանում հսկայական պահեստ է այրվել (լուսանկար, տեսանյութ) Սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում նաև ձյան տեսքով․ ինչ եղանակ կլինի Սահմանադրության վերաբերյալ ՀՀ փաստարկները Բաքվին չեն գոհացրել, ՀՀ ՍԴ-ի որոշումը դժվարացրեց իրավիճակը. ԲայրամովԵրևանում բախվել են թիվ 46 ավտոբուսն ու «Toyota»-ն, իսկ ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ. Shamshyan Երկու երկրի միջև պատերազմի գործոն այլևս չկա. Հիքմեթ ՀաջիևԻ՞նչ է հուշում Հակոբ Ասլանյանի լավ տրամադրությունը Norilsk Nickel-ը որոշել է Անդրբայկալիայում արևային էլեկտրակայան կառուցել. Տարածաշրջանն ընտրվել է որպես փորձնական շրջան ՊՆ-ն հայտարարություն է տարածել Պարապ մարդու գո՞րծ, թե՞ պատրաստություն արտահերթ ընտրություններին Բացառիկ տեսանյութ այսօր Արմավիրում տեղի ունեցած վթարիցՆԳՆ-ն զգուշացնում է․ Չանհանգստանալ ՀԱՊԿ-ից սպառնում են հեռացնել Հայաստանին Լարսով տրանսպորտի տեղաշարժը կիրականացվի սահմանափակումներով. ժամկետ է նշվել Շիրակի մարզում վերադասավորումներ են սկսվել Ասլանյանի հետ կատարվածը՝ դաս ցանկացած քպականի համար ԶՊՄԿ-ն աջակցում է Կապանի համայնքապետարանի բնապահպանական ծրագրերին Ինչ է կատարվում Սպիտակում․ ահազանգում են բնակիչները Գնդակահարության պատ. Փաշինյանի գրառումըՀայտնի է՝ ովքեր են եղել Երևանից Բաքու մեկնողներըԱյն ինչ տեղի ունեցավ վերոնշյալ քպ-ական պատգամավորների հետ, մեկ այլ փուլում դրսևորվելու է այլոց նկատմամբ․ Տիգրան ԱբրահամյանՀարց չի՞ առաջանում, թե գործող իշխանություններն ինչու՞ են այսքան խոսում պատմական Հայաստանից․ «Հայաքվե»«Ասա իզվինի՞».Գոռ Վարդանյանի պատասխանը ԿԳՄՍ-ին Ջուր չի լինի. ո՞ր հասցեներում Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ» «Պետք է խելամիտ արտաքին քաղաքականություն վարել, պատրաստվել վատագույն սցենարներին՝ հուսալով, որ կլինի լավագույնը». «Փաստ» Ինչպես կտրել ճյուղը, որին «նստած» ես ու... մնալ ծանրամեծ գերանի տակ. «Փաստ»
Ամենադիտված