Որքան երկար արևմտյան քաղաքական գործիչները շարունակեն թշնամական գործողություններ իրականացնել Ռուսաստանի դեմ, այնքան ավելի վատ կլինի իրենց համար Թոշակառուն սոված է, բայց պաշտոնյան՝ պարգևատրված. Հրայր Կամենդատյան Խորագիր. Արհամարհված սահմանադրությունը, քայլող ԵՊՀ֊ն Մանրամասներ՝ 31 երթուղու ավտոբուսի վթարից տուժածների վիճակի մասին Ընդդիմադիր ուժերը պիտի միավորվեն. քաղաքացի Մեր գերակա նպատակը պետք է լինի պետությունը. Արմեն Մանվելյան Մինսկում հայտնվել են արևային վահանակներով խելացի նստարաններ Իսրայելն ու «Համասը» կբանակցեն հրադադարի շուրջ Պուտինը խոսել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին Արևածագի ձոր կոչվող տարածքում 2 մեքենա արգելափակվել են ցեխակույտում և չեն կարողացել դուրս գալ


Հերթական կեղծ հակադրումն ու արհեստական «օրակարգը». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում հանրային դաշտ է նետվել պատմական և իրական Հայաստանների մասին դիսկուրսը։ Մինչ այս հարցը երբեք նման լուրջ հանրային ռեզոնանս չէր առաջացրել, քանի որ նույնիսկ անիմաստ է թվում այս թեմայի քննարկումը։ Բայց Նիկոլ Փաշինյանն սկսել է միտումնավոր իր ելույթներում հակադրության դաշտ ստեղծել իրական և պատմական Հայաստանների կոնցեպտների միջև։ Ու իր ելույթներում գրեթե առիթը բաց չի թողնում խոսելու այս մասին։ Ըստ նրա, պատմական հայրենիքն ընդամենը գործիք է ուրիշների ձեռքին՝ մեր ինքնիշխանությունը, պետականության կայացումը ու զարգացումը թույլ չտալու համար։ Բայց զարմանալի է, թե ինչո՞ւ է Փաշինյանը հանկարծ հիշել պատմական հայրենիքի մասին, երբ դրա շուրջ ուղղակի թեմա չկա այս պահին։

Օրինակ՝ ո՞վ է հիմա խոսում Արևմտյան Հայաստանի մասին, չնայած որ հայ ժողովուրդը Ցեղասպանության հետևանքների վերացման համատեքստում հստակ իրավունքներ ունի նաև տարածքային խնդիրներ բարձրացնելու համար։ Բայց երբ այսօր մեր ունեցած պետականությունն է վտանգի տակ, հանրության ուշադրությունն առաջին հերթին սևեռված է այն հարցի շուրջ, որ եթե հակառակորդին արվող զիջումները շարունակվեն, վաղը կամ մյուս օրը մենք պետություն կունենանք, թե՞ ոչ։ Այլ կերպ ասած՝ ներկայում ուղղակի «իրական Հայաստանի» գոյությունն է վտանգի տակ։ Այլ հարց է, որ Հայաստանի իշխանությունները հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները հանձնում են թշնամուն ու համարում, թե իրական Հայաստանն են պաշտպանում։ Արդյունքում Փաշինյանն, աստիճանաբար շրջանառելով ադրբեջանական թեզերը, մեր իրական Հայաստանը դարձնում է պատմական Հայաստան։

Ինչպես այսօր է Փաշինյանը հայտարարում, թե Արցախն Ադրբեջանի կազմում է, այնպես էլ քարոզչության դոզան բարձրացնելու դեպքում չի բացառվում, որ որոշ ժամանակ անց էլ, հագուրդ տալով ադրբեջանական նարատիվներին, հայտարարի, թե այս կամ այն տարածքն էլ է ադրբեջանական, քանի որ ժամանակին ինչ-որ բան է եղել... Այս ամենի հետ մեկտեղ Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե կայսրությունն է (նկատի ունենալով ԽՍՀՄ-ին կամ նրա իրավահաջորդ Ռուսաստանին) մեզ ասել, թե՝ «դուք պատմություն մի գրեք, մենք կգրենք ձեզ համար պատմություն, որպեսզի հայությունը շարունակի ապրել պատմական Հայաստանի գաղափարներով»։ Թերևս այսպիսի մոտեցումների արդյունքում ՀՀ իշխանությունը փորձում է երևակայական պատճառներ գտնել պատասխանատվությունն իր վրայից գցելու ու իր ձախումները մաքրելու համար։

Օրինակ՝ եթե Արցախը պատմական Հայաստան էր, քանի որ այդպես է դուրս գալիս Փաշինյանի հայտարարություններից, ապա ինչո՞ւ էր 2019 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից հայտարարում, թե Արցախը Հայաստան է և վերջ։ Փաշինյանը նախորդներից ժառանգություն է ստացել կոնկրետ տարածքով պետականություն, ո՞ւր է այդ պետականությունը։ Հիմա չստացվե՞ց, որ հենց իր կառավարման օրոք է, որ իրական հայրենիքը քիչ-քիչ դառնում է պատմական հայրենիք։ Թե՞ փլուզված կայսրությունն է ստիպել Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, երբ Պրահայում Փաշինյանը ԵՄ-ի և Ֆրանսիայի միջնորդության պայմաններում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մի՞թե ՀՀ իշխանությունները չեն, որ ցանկանում են այնպես անել, որ Արցախի թեման ընդհանրապես փակվի, դրա համար էլ այնպիսի քայլեր են ձեռնարկում և հայտարարություններ անում, որ Հայաստանում անգամ վտարանդի կառավարություն էլ չմնա։

Կամ հետաքրքիր է, որ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանի տարածքը կազմում է 29 հազար 749 քառակուսի կիլոմետր, ու այդ համատեքստում ցանկանում է Տավուշի գյուղերը հանձնել։ Այնինչ, իրականում Հայաստանը հիմա նույնիսկ 29 հազար 749 քառակուսի կիլոմետր տարածք չունի, քանի որ Ադրբեջանն օկուպացված է պահում Հայաստանի տարածքների մի մասը։ Չհաշված, որ Փաշինյանն անձամբ էր նշում, թե Հայաստանն էլ 30 գյուղի վերադարձի խնդիր է բարձրացնում։ Սակայն իրական Հայաստանի՝ իր նշած 30 գյուղերի վերադարձի հարցը, բնականաբար, չի լուծում, փոխարենը պատրաստակամ է անընդհատ հանձնել մեր ստրատեգիական նշանակության տարածքները։ Փաշինյանի նախընտրած արտահայտություններից մեկն այն է, թե ինչպես ժողովուրդը որոշի, այնպես էլ կլինի։ Հետո էլ ընդունում է, թե ՀՀ տարածքային փոփոխությունները կարող է միայն ժողովուրդը կատարել հանրաքվեի միջոցով, ինչպես նշված է ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածում՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով:

Այդ դեպքում ինչո՞ւ Տավուշի գյուղերի թեման չեն դնում հանրաքվեի, որ ժողովուրդն իր դիրքորոշումն արտահայտի այն դեպքում, երբ իշխանություններն ամենափոքր նշանակության հարցերում, օրինակ՝ ՍԴ դատավորների փոփոխության, նպատակ ունեին հանրաքվե կազմակերպել։ Այլապես ստացվում է, որ միայն սեփական նախաձեռնությամբ քայլեր ձեռնարկելով՝ իրենք ևս մեկ հակասահմանադրական քայլ են կատարում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այս շարունակական անիրավությունների եւ արժեզրկումների դեմ պայքարի լավագույն միջոցներից համախմբումն ու միասնական ուժերով պայքարելն է, քանզի մեր երկրի, արժեքների ու ինքնության տերը մենք ենք՝ մեզնից յուրաքանչյուրը. Նաիրի ՍարգսյանՄեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ինՈրքան երկար արևմտյան քաղաքական գործիչները շարունակեն թշնամական գործողություններ իրականացնել Ռուսաստանի դեմ, այնքան ավելի վատ կլինի իրենց համար Թոշակառուն սոված է, բայց պաշտոնյան՝ պարգևատրված. Հրայր ԿամենդատյանԽորագիր. Արհամարհված սահմանադրությունը, քայլող ԵՊՀ֊նՄանրամասներ՝ 31 երթուղու ավտոբուսի վթարից տուժածների վիճակի մասինԸնդդիմադիր ուժերը պիտի միավորվեն. քաղաքացիՄեր գերակա նպատակը պետք է լինի պետությունը. Արմեն ՄանվելյանՄինսկում հայտնվել են արևային վահանակներով խելացի նստարաններ Իսրայելն ու «Համասը» կբանակցեն հրադադարի շուրջ Պուտինը խոսել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին «Ռոզան զվարճալի ծիծաղ ունի, լավ ընկերություն ենք անում…». Լևոն Մկրտչյանը խոսել է Ռոզա Դավթյանի մասին Արևածագի ձոր կոչվող տարածքում 2 մեքենա արգելափակվել են ցեխակույտում և չեն կարողացել դուրս գալ Ֆրանսիայի Բարբիզոնի մշակութային կենտրոնում բացվել է «Հայկական իմպրեսիոնիզմի գույներն ու լույսերը» միջազգային ցուցահանդեսըՋրամատակարարման գրաֆիկի խախտում Երևանի Արաբկիր վարչական շրջանում հուլիսի 6/7-ին Մոսկվան հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու առաջարկով դիմել է Ադրբեջանին Խորեն Լևոնյանի կինը հարսանիքից հետո բացառիկ հրապարակում է արել Խոշոր հրդեհ Գյումրիում գործող կարի արտադրամասում Եթե Դեմբելեն չստանա Ոսկե գնդակը, դա խնդիր կլինի․ ՊՍԺ-ի նախագահ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի քննարկումներն ավարտվել ենՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին Շոգից մինչև ձյուն․․․ տեղումներ, արտակարգ իրավիճակ՝ Թուրքիայում Արտակարգ դեպք․ ուղևորատար ինքնաթիռի օդաչուն թռիչքից առաջ խցիկում ուշագնաց է եղել Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում քարաթափում է եղել, վնասվել է ավտոմեքենա Երևանում բախվել են «Bentley»-ն և «Mercedes»-ը Երևանում թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան վիրшվորներ Քաղսիի հյուրատնից օտարերկրացու են առևանգել. կասկածներ կան, որ նրան սպանել են 1 գիշեում 120 ուկրաինական ԱԹՍ է ուղարկվել Ռուսաստանի վրա Գառնիում այրվել է ավտոմեքենա. կա տուժած Ջրհեղեղներից զոհվել է առնվազն 27 մարդ, ճամբարում գտնվող ևս 27 աղջիկ անհետ կորած է համարվում. ԱՄՆ Երկրաշարժ՝ Հայաստանում Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Արժեզրկվում է բարերարի ինստիտուտը. Նաիրի Սարգսյան Խաղաղ հավաքների իրավունքի վրա ոչ ոք չի կարող բռնանալ. Մենուա ՍողոմոնյանՆիկոլն ո՞վ է, որ որոշի` հանուն ինչի´ են զոհվել մեր տղաները. Դավիթ ՍարգսյանԻմ էլեկտրաէներգիայի վճարը. 50 եվրո ամսական 200 քառակուսի մետրի համար. hնարավո՞ր է դա Էստոնիայում «Ցանկանում եմ, որ Հայաստանի ողջ տարածքում լինեն Կապան ֆեստի նման փառատոններ»․ Կապան ֆեստը զգացողությունների գլխապտույտ է խոստանում հանդիսատեսին. Past.am Փաշինյանը, եկեղեցին պառակտելու փոխարեն ավելի համախմբեց այն Ադրբեջանը դույզն-ինչ չի նվազեցրել իր պահանջները Սամվել Կարապետյանի ակնարկը. սկզբունքորեն նոր ուժի շուրջ համախմբման հրամայականը Հայաստանի իշխանությունները որոշել են հետևել Ադրբեջանի օրինակին Փաշինյանը հենց այս հոդվածներով է պատժվելու․ Ավետիք Չալաբյան Կապանում անցկացվում է միջազգային երաժշտական ​​փառատոնՓաշինյանի պես սրբապիղծն ընդունակ է ամեն ինչի. քաղաքացիՍահմանադրությունն այսօր ոչ միայն իրավական, այլ նաև ազգային անվտանգության հարց է․ Նաիրի Սարգսյան Սահմանադրությունը առանցքային դեր է խաղում ցանկացած պետության կյանքում․ Աբրահամ Հովեյան «ՀայաՔվեն» շնորհավորում է ՀՀ Սահմանադրության օրվա առիթով Սահմանադրությունը առանցքային դեր է խաղում ցանկացած պետության կյանքում․ Աբրահամ Հովեյան
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված