ԱՄՆ դեսպանը Westinghouse ընկերության անդամների հետ քննարկել է ՀՀ միջուկային էներգետիկայի ոլորտը Անհետ կորածների թիվը նվազել է, քանի որ քննիչները աշխատանք են կատարել. ՔԿ պետ Կամո Վարդանյանը շարունակում է անթույլատրելի լռություն պահպանել, դրանով իսկ ցույց տալով, որ սեփական պաշտպանությունը վեր է դասում ամեն ինչից․ Աբրահամյան Հիշողություն մենք ենք, պահանջատիրությունը՝ մեր պայքարը. ՀայաՔվե Ծնվել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոhված Գրիշա Դանիելյանի եղբայրը Ողբերգական դեպք, որդին հորը մաhացած է հայտնաբերել․ Shamshyan Երգ, պար, զարդարված սեղաններ. «Մուրզիլկա» մանկապարտեզում մեծ շուքով նշվեց Սուրբ Զատիկը (լուսանկարներ, տեսանյութ) Հայ բռնցքամարտիկները 6 ոսկե, 7 արծաթե և 10 բրոնզե մեդալ են նվաճել Ինչո՞ւ չի գործում եկամտահարկի վերադարձի համակարգը Երևանում մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, կհնչի Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան


Ով ինչից է խոսում.... «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բազմիցս փաստերով համոզվել ենք, թե ինչ է տեղի ունենում այն երկրների հետ, որոնք հայտնվում են աշխարհաքաղաքական կենտրոնների բախման կիզակետում։ Այդ պետությունները որևէ կերպ չեն շահում նման իրավիճակից՝ չնայած միգուցե այդտեղ ապրող էլիտայի մի հատված օգտվում է որոշակի արտաքին ուժերի հովանավորությունից։ 2011 թվականից առաջ Սիրիան ապահով և դինամիկ զարգացող երկիր էր, սակայն երբ Սիրիայի հարցում աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների շահերը սկսեցին բախվել, այն տարբեր ուժերի ներգրավվածության պայմաններում վերածվեց պատերազմական գոտու ու ռազմական թատերաբեմի։

Սիրիայի բազմաթիվ բնակավայրեր ուղղակի ավերակների են վերածվել, ու մինչ օրս այդ երկիրը չի կարողանում վերադառնալ նախապատերազմյան ժամանակաշրջանի իրավիճակին։ Հարյուրհազարավոր սիրիացիներ լքել են իրենց բնակավայրերը։ Ու այդ խառնակ իրավիճակում ակտիվացել են ահաբեկչական խմբավորումները։ Ուկրաինան ևս աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմում է։ Տարածաշրջանային ու արտատարածաշրջանային ուժերն Ուկրաինայի միջոցով իրենց շահերն են փորձում առաջ տանել, բայց արդյունքում Ուկրաինան է ավերակների վերածվում, զոհվում են հազարավոր ուկրաինացիներ, իսկ միլիոնավոր մարդիկ ուղղակի հեռացել են իրենց երկրից։ Արևմտյան տարբեր շրջանակների կողմից խոսվում է Ուկրաինայի տնտեսական վերականգնման համար նոր «Մարշալի պլան» գործարկելու և միջոցներ տրամադրելու մասին։

Սակայն դեռ հստակ չէ, թե ինչքանով է այն իրականանալի, քանի որ անորոշ է նաև հակամարտության ապագան։ Հայաստանը ևս աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների բախման հորձանուտում հայտնվելու վտանգի տակ է կանգնած, քանի որ մեր տարածաշրջանում բախվում են ոչ միայն գլոբալ խաղացողների՝ տվ յալ դեպքում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերն, այլև իրադրության վրա ներազդեցություն ունեն տարածաշրջանային այնպիսի ուժեր, ինչպիսիք են Իրանն ու Թուրքիան։ Տարածաշրջանից դուրս գտնվող այլ կենտրոններ ևս ներգործություն ունեն մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Իսկ Հայաստանի կողմից չհաշվարկված քայլերը մեր երկիրն ուղղակի կարող են ներքաշել խոշոր խաղացողների հակամարտության մեջ։ Իսկ թե ինչպիսին կլինեն հետևանքներն առանց այն էլ մեր փոքր պետության համար, կարծում ենք՝ կանխատեսելի է։

Նման իրավիճակից կարելի է խուսափել միայն այն դեպքում, երբ աշխարհաքաղաքական ուժերի միջև Հարավային Կովկասում առկա իրավիճակի հետ կապված որոշակի կոնսենսուս լինի։ Տարիներ շարունակ նուրբ արտաքին քաղաքականության միջոցով հնարավոր է եղել խուսափել խոշոր խաղացողների շահերի բախման մարտադաշտում հայտնվելուց։ Բայց ՀՀ գործող իշխանությունները, Փաշինյանի գլխավորությամբ, այնպիսի քաղաքականություն են վարում, որի արդյունքում Հայաստանը ներքաշվում է Արևմուտք-Ռուսաստան շահերի բախման գոտի։ Պարզ օրինակ նշենք։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետություն է, սակայն ՀՀ իշխանությունները ակտիվորեն խոսում են ԵՄ-ին անդամակցելու կամ թեկնածուի կարգավիճակ ստանալու մասին այն դեպքում, երբ ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն մեկը մյուսին բացառող տնտեսական կառույցներ են։ Միաժամանակ վտանգավոր է, որ Հայաստանում հուժկու կերպով զարկ է տրվում հակառուսական տրամադրություններին այն դեպքում, երբ մեր երկիրը Ռուսաստանի հետ ամենասերտ տնտեսական կապերն ունի։

Ու եթե ՀՀ իշխանությունները չհրաժարվեն իրենց այս վտանգավոր քաղաքականությունից, ապա ծանր հետևանքներն իրենց սպասել չեն տա։ Բայց զարմանալին ու տարակուսելին այն է, որ այս թեմայով քննադատություններին ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարում է, թե «մեզ 30 տարի մեշոկի նման էս կողմից շպրտել են էն կողմ»՝ նկատի ունենալով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հետ կապված իրադարձությունները։ Իրականում Փաշինյանի այս պնդումն ուղղակի մանիպուլ յացիա է։ Ընդհակառակը, ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ թե եղել է շահերի բախման հարթակ, այլ այն եզակի ձևաչափերից մեկը, որի կազմում արևմտյան և ռուսական ներկայացուցիչները, իրենց տարաձայնություններով հանդերձ, միասնական են հանդես եկել։

Պատահական չէ, որ Ադրբեջանը տարիներ շարունակ փորձում էր ազատվել ԵԱՀԿ Մինսկի խմբից՝ հաշվի առնելով, որ այն համապատասխան մանդատ ունի հակամարտության խաղաղ կարգավորման և դրա շուրջ միջազգային մեխանիզմների ստեղծման շուրջ։ Ու պաշտոնական Բաքուն չի էլ թաքցրել իր այս դիրքորոշումը՝ պարբերաբար մեղադրանքներ հղելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի հասցեին։ Ի վերջո, Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում առկա լարվածության, Ադրբեջանի ագրեսիվ քայլերի պայմաններում համանախագահության ինստիտուտն այսօր չի գործում։ Ընդ որում, այսպիսի իրավիճակին նպաստել է նաև Հայաստանը, քանի որ Փաշինյանը համաձայնել է Ադրբեջանի հետ բանակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունից դուրս գտնվող ձևաչափերում, օրինակ՝ ԵՄ-ի միջնորդությամբ Բրյուսելում, կամ էլ Ադրբեջանի հետ առանց միջնորդների առաջարկներ փոխանցելու տարբերակով։

Եվ հիմա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ կապված տարբեր սեպարատ նախաձեռնություններ կան։ Արևմուտքը ցանկանում է միջնորդի դերակատարություն ստանձնել հարաբերությունների կարգավորման հարցում։ Ռուսաստանը ձգտում է, որ իր տարածքում կնքվի խաղաղության պայմանագիրը։ Թուրքիան էլ փորձում է գլխավոր միջնորդը դառնալ։ Եվ տվյալ դեպքում այս բոլոր ուժերի հետաքրքրությունները միմյանց հակասում են։ Հայաստանի շահերն էլ գրեթե հաշվի չեն առնվում, քանի որ մեր երկիրը դադարել է լինել միջազգային հարաբերությունների սուբյեկտ, մեզ վերաբերող հարցերն արդեն ուրիշներն են կարգավորում։ Ուստի, այսքանից հետո կարելի է եզրակացություններ անել, թե երբ են «մեզ մեշոկի պես այս կողմից այն կողմ գցել»։ Իսկ ավելի դիպուկ՝ հիմա է, որ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի ձեռամբ դարձել է ֆուտբոլի գնդակ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մհեր Ավետիսյանի ելույթը Դաշնային խորհրդումՍա մեր պայքարի միջանկյալ արդյունքն է, բայց սա վերջը չէ. Նաիրի ՍարգսյանFastex-ը «Զատիկ» ֆեսթի տեխնիկական աջակիցն էՆիկոլ Փաշինյանի իշխանությանը շատ քիչ է մնացել. Նաիրի Սարգսյան Որքան ավելի ուժեղ եւ հզոր լինի Ռուսաստանը, այնքան ավելի ուժեղ եւ անվտանգ կլինի Հայաստանը. Մհեր Ավետիսյան ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկերԱՄՆ դեսպանը Westinghouse ընկերության անդամների հետ քննարկել է ՀՀ միջուկային էներգետիկայի ոլորտըԱնհետ կորածների թիվը նվազել է, քանի որ քննիչները աշխատանք են կատարել. ՔԿ պետԿամո Վարդանյանը շարունակում է անթույլատրելի լռություն պահպանել, դրանով իսկ ցույց տալով, որ սեփական պաշտպանությունը վեր է դասում ամեն ինչից․ Աբրահամյան Հիշողություն մենք ենք, պահանջատիրությունը՝ մեր պայքարը. ՀայաՔվե Ծնվել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոhված Գրիշա Դանիելյանի եղբայրը Ողբերգական դեպք, որդին հորը մաhացած է հայտնաբերել․ Shamshyan Արեւմուտքը պարբերաբար սադրում է հակամարտություններ հետխորհրդային տարածքում. Մհեր Ավետիսյան Երգ, պար, զարդարված սեղաններ. «Մուրզիլկա» մանկապարտեզում մեծ շուքով նշվեց Սուրբ Զատիկը (լուսանկարներ, տեսանյութ) Արամեն հրդեհից կադրեր է հրապարակել. ինչ է պատահել, ինչ վիճակում է երգիչը. բացառիկ մանրամասներ Հայ բռնցքամարտիկները 6 ոսկե, 7 արծաթե և 10 բրոնզե մեդալ են նվաճելԻնչո՞ւ չի գործում եկամտահարկի վերադարձի համակարգը Երևանում մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, կհնչի Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիանԵղբոր սկանդալային բաժանումից հետո Անդրեի քույրն առաջին անգամ հրապարակում է արել ԶՊՄԿ-ն, որպես պատասխանատու հանքարդյունաբերական ընկերություն, իրականացնում է բնապահպանական մի շարք նախագծերՎտանգավոր օրեր. ապրիլի 22-23-ը Երկիրը ծածկվելու է գեոմագնիսական փոթորիկով Նախկին ամուսնու և Անի Երանյանի սկանդալային հրապարակումից հետո Աննա Սիմոնյանը հրապարակում է արել ՆԳՆ-ն տեղեկացնում է․ խուճապի չմատնվել Մենք հիշում ենք․ մենք հայրենիք ենք կորցրել․ նզովվեն Հայոց ցեղասպանությունն ուրացողներն ու մոռացողները. ՀայաՔվեՓաշինյանն ակտիվորեն պատրաստվում է Սահմանադրության փոփոխությանը Ավանեսյանն ազատվում է Արսեն Թորոսյանի կադրերից Տնտեսությունն անկում է ապրում, աղքատության մակարդակը գնալով խորանում է , թանկացումները «շնչելու տեղ» չեն թողնում․ Նաիրի ՍարգսյանԵրևանում տեղի ունեցավ FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովը Պետծառայողներին պարտադրում են հայտարարագրեր ներկայացնել Հայրենիքի պաշտպանությունից փախած պետական դավաճաննե՛ր, մնացե՛ք ձեր պադվալներում և ձեր կանանց յուբկաների տակ ու․․․Խաչիկ Ասրյան Նիկոլ Փաշինյանը և նրա ծառայող իրավապահները հերթական շոուն են նախաձեռնել Խոշոր վթար՝ Կոտայքում, 4 վիրավnրներից երկուսը մանկահասակ են. Shamshyan Երկրի ղեկավարը պետք է կիրթ լինի, ոչ թե սրա պես անգրագետ. քաղաքացիԱրբանյակները նկարել են այն, թե ինչպես է Չինաստանը կառուցում «Մեծ արևային պատ»–ը Այն մասին, թե ինչ է սպասում սեփական ժողովրդի վստահությունը վատնած և նրան կորստյան տանող ղեկավարին. Ավետիք ՉալաբյանՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. ԱԺ-ում պատգամավորների միջև ծեծկռտուք տեղի ունեցավ (տեսանյութ)Ջուր չի լինելու․ հասցեներ Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Արդյո՞ք Թուրքիան կկարողանա դիմանալ իր վերցրած աշխարհաքաղաքական ծանրության ճնշմանը. «Փաստ» «Lexus»-ը վրաերթի է ենթարկել տրոլեյոբուսի վարորդին, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱնշարժ գույքի շուկայում նկատվող վտանգավոր միտումները. «Փաստ» Թղթային «խաղաղությունն» ու ամեն մի զիջում, պարտություն որպես հաջողություն ներկայացնելու «արվեստը». «Փաստ» Կոնվերս Բանկը CCF-ում. Զարգացման քո ճանապարհը Աշխարհաքաղաքական փոթորիկը մի կողմ թողած՝ Նիկոլն արդեն սկսել է քարոզարշավը․ Արմեն Հովասափյան«Իրենք էլ են մեղսակից այդ ցեղասպանական գործողությանը». «Փաստ» «Այս մարդիկ այլևս չունեն կարմիր գծեր, միակ կարմիր գիծը իշխանության աթոռն է, որը պահելու համար, կարծես, ամեն ինչին համաձայն են». «Փաստ» Ընդդեմ մոռացության և ուրացման. ի՞նչ մեսիջներ է փոխանցում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ֆիլմը. «Փաստ» Ամեն ինչ անում են՝ ցույց տալու, թե իբր համընդհանուր հայտարարագրման համակարգը չի ձախողվել. «Փաստ» Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Արտահերթ ընտրությունները՝ «փրկօղա՞կ» Նիկոլ Փաշինյանի համար. «Փաստ»
Ամենադիտված