Լուսամուտը կոտրել է ջուրը` ամբողջությամբ տուն լցվել, մեկ տուն էլ քանդվել է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Էրեբունի վարչական շրջանի Վարդան Աճեմյան փողոցում գտնվող տների մոտ խմելու ջրի գլխավոր մագիստրալը վնասվել է և ջուրը լցվում է մարդկանց տները:
Քաղաքացի Ժաննա Աղաջանյանը «Հրապարակի» խմբագրություն է դիմել, պնդելով, որ ապրիլի 12-ին, գիշերը ժամը 02:00-ից իր առանձնատան մոտ խմելու ջրի գլխավոր մագիստրալը վնասվել է և ջուրը լցվել է թաղամասի տները, արդյունքում մեկ տուն քանդվել է, իսկ մյուսները կրել են ահռելի վնասեր:
Ժաննա Աղաջանյանը մեզ հետ զրույցում պատմում է. «60 սմ տրամագծով «տրուբայից» ջուրը ողջ գիշեր լցվել է մեր տան մուտքի մոտ, որտեղ կա ննջասենյակ: Լուսամուտը կոտրեց, ողջ ջուրը` ամբողջությամբ տուն է լցվել, հետո ամբողջությամբ տան տակով ջուրը գնացել, լցվել է հարևանի տուն, հարևանի տունը փլվել, ավերվել է: Գիշերվա ժամը 2-ից զանգահարում եմ «Վեոլիա ջուր», խնդրում եմ, աղաչում եմ, ոչինչ չարեցին, ասում են` «Մենք նման քաշով մեքենա չունենք, մենք աշխատողներ չունենք, առավոտյան 7-ին...»: Էդ ընթացքում էլ ոստիկաններ, էլ փրկարարներ, հավաքվել են, «Վեոլիա ջուր»-ը դեռ քնած է, միայն առավոտյան 7-ին նոր ժամանեց: Պատկերացնո՞ւմ եք` գիշերվա ժամը 2-ից մինչև 5-ը այդ ջրհեղեղը լցվել է մեր տները, քանդել, ավերել լրիվ: Ահավոր վիճակ է, որ տեսնեք` կվախենաք: Ես իմ ուժերով, իմ փողով եմ մարդ կանչել, որ տասը տոննա ջուրը հանել են: Ոչ մի պատասխան չունեն, ոչինչ չեն արել: «Վեոլիա ջուր»-ը պետք է փոխհատուցի, այսպես չի կարող լինել: Երկու օր վարձը ուշ ենք փոխանցում, միանգամից ջրերն անջատում են, էդքան ջրի վարձ եմ տալիս, ոչ մի պատասխան չկա», - նշում է քաղաքացին:
Մենք նաև դիմեցինք «Վեոլիա ջուր» ընկերություն, սակայն խոսնակը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ միջադեպից, ապա հավելեց. «Չեմ կարծում, թե արձագանք եղած չլինի, դա հնարավոր բան չէ: Ես շատ եմ կասկածում, ինձ հասցե և միջադեպ ուղարկեք»- ասաց խոսնակը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live