Ո՞վ է թաքնված մերձմոսկովյան անտառում․ տագնապ է հայտարարված
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մերձմոսկովյան Չեխովում ներդրվել է «Սիրենա» պլանը, հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով ՆԳՆ աղբյուրներին։
Shot և Baza Telegram ալիքները նշում են, որ անվտանգության ուժերը անտառում փնտրում են «Crocus City Hall»-ի վրա հարձակում իրականացրած ահաբեկիչների հնարավոր հանցակցին։
Baza-ի տվյալներով՝ ապրիլի 9-ի երեկոյան 47-ամյա տղամարդը Մեշչերսկոե գյուղի մոտակայքում թաքնվել է ՌԴ անվտանգության աշխատակիցներից։
Այսօր կեսօրից հետո իրավապահները հայտարարված տագնապի շրջանակում անցել են են ուժեղացված ծառայության։
Նշվում է նաև, որ տղամարդը կարող է զինված լինել։
Քաղաքային շրջանի ղեկավար Միխայիլ Սոբակինը հանդարտության կոչ է արել՝ կապված ահաբեկչության հանցակցի որոնումների վերաբերյալ տեղեկատվության հետ։ «Ներքին գործերի նախարարությունը և ԱԴԾ-ն աշխատում են»,- գրել է նա Telegram-ում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live