Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր 36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. նոր մանրամասներ՝ ավազակության գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ Կիրանց գյուղը ցանկանում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքել․ Նազարյան Հանցագործության մասին հաղորդում Ազգային ժողովից «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ ՌԴ-ն «կհարձակվի» Մոլդովայի վրա․ Լոնդոնը նախազգուշացնում է Անահիտ Կիրակոսյանը հուզվել է ծննդյան անակնկալից. բացառիկ հոլովակ Պատրաստ ենք ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ․ ԱԳ նախարար Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով


Ադրբեջանը շարունակում է սպառնալ ՀՀ-ի գոյությանը. Freedom House

Միջազգային

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Nations in Transit 2024 ամենամյա զեկույցը, որի շրջանակում զուգահեռներ է անցկացրել Ռուսասատնի կողմից Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիայի ու Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական հարձակման միջև՝ Արցախում կատարվածը որակավորելով «էթնիկ զտում»:

Զեկույցում նշվում է, որ ժողովրդավարական կառավարումը Nations in Transit-ում ներառված երկրներում 20-րդ տարին անընդմեջ անկում է ապրել 2023 թվականին: Եվրասիական ավտոկրատ պետությունների կողմից հիմնական ազատությունների վրա շարունակվող հարձակումը և ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վատթարացումը հիբրիդային ռեժիմներին դասվող երկրներում (ունեն ավտոկրատական և դեմոկրատական հատկանիշներ) հեշտությամբ գերազանցել են եվրոպական ժողովրդավարական երկրների կողմից անցած տարվա ընթացքում գրանցած համեստ ձեռքբերումները:

Այս զեկույցում ընդգրկված 29 երկրից 10-ն անկում է ապրել ժողովրդավարության վարկանիշում, մինչդեռ միայն հինգն է բարելավել դիրքերը:

«Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա ձգվող տարածաշրջանում աշխարհաքաղաքական վերադասավորում է ընթանում։ Ուկրաինան ոչնչացնելու Մոսկվայի շարունակական փորձը և ադրբեջանական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի անմարդկային նվաճումը ևս մեկ անգամ ցույց տվեցին ավտոկրատիայի էքսպանսիայի մահացու հետևանքները։ Վերջին տարիների այս և այլ իրադարձությունները արագացրել են աշխարհաքաղաքական վերադասավորումը տարածաշրջանում, որտեղ երկրները դասավորվել են երկու հակադիր բլոկներում: Ավտոկրատ պետությունները շարունակել են խորացնել իրենց բռնաճնշումները՝ միաժամանակ համագործակցելով միջազգային նորմերը խախտելու համար… Այս ռեժիմներն ակտիվորեն աջակցել են միմյանց պատժամիջոցներից խուսափելու, ներքին ընդդիմությանը ջախջախելու և ռազմական ագրեսիայի և միջազգային իրավունքի այլ խախտումների համար պատասխանատվությունը չեզոքացնելու հարցում: Իրականում նրանք ստեղծում են նոր տարածաշրջանային կարգ, որն ավելի լավ է համապատասխանում նրանց շահերին, և ժողովրդավարական երկրները դեռ պետք է համարժեք պատասխան տան», — նշվում է զեկույցում:

Փորձագետների գնահատմամբ՝ Հարավային Կովկասում Հայաստանի ժողովրդավարացման ջանքերի վրա բացասաբար է ազդել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռեժիմի դաժան հարձակումը, որը ստիպեց այնտեղ ապրող ավելի քան 120,000 էթնիկ հայի փախչել:

«Նրանք այժմ հիմնականում բնակություն են հաստատել հենց Հայաստանում, որտեղ կառավարությունը փորձում է լուծել նրանց հումանիտար կարիքները՝ միաժամանակ պաշտպանելով իր սեփական տարածքը, ամրապնդելով իշխանությունը ներքին քննադատության պայմաններում և արձագանքելով ավելի լավ կառավարման պահանջներին», — նշել են հեղինակները:

Ըստ զեկույցի՝ 2022 թվականի փետրվարին Կրեմլի ներխուժումն Ուկրաինա ամենևին էլ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական վարչակարգի վերջնական հարձակման հիմնական պատճառը չէր:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղուց էր բացահայտորեն խոսում էթնիկ հայկական անկլավի դե ֆակտո անկախությունը ջնջելու իր մտադրության մասին: Այնուամենայնիվ, Ուկրաինայի վրա ռուսական հարձակումը բացեց նվաճման դուռ, քանի որ Կրեմլի ուշադրությունն ու ռեսուրսները շեղվեցին Կովկասում խաղաղապահ պարտականություններից, և ժողովրդավարական աշխարհը նույնպես կլանված էր Կիևին աջակցելու իր ջանքերով: Բաքուն իր սեպտեմբերյան հարձակման հիմքը դրեց ամիսներ տևած շրջափակմամբ, որը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին զրկեց առաջին անհրաժեշտության ապրանքներից: Երբ սկսվեց ռազմական հարձակումը, տեղական պաշտպանական ուժերը համաձայնեցին վայր դնել զենքերը, և տեղական իշխանությունը լուծարվեց: Ռուսաստանի խաղաղապահները ոչ մի ջանք չեն գործադրել միջամտելու համար… Մինչդեռ ադրբեջանական զինուժը շարունակում է սպառնալ Հայաստանի Հանրապետության գոյությանը` վերջին տարիներին բազմաթիվ բախումներից հետո գրավելով այդ երկրի տարածքի մի հատված», — ասվում է զեկույցում:

Զեկույցի հեղինակները ենթադրում են, որ Ալիևի հաղթանակները՝ քաղաքական և ռազմական, կարող են պարզապես բացել նրա ախորժակը։ Նրա երդմնակալության ելույթը ներառում էր հայկական հավելյալ տարածքի վերաբերյալ նոր պահանջներ։

«ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի կողմից պարտադրված որևէ վստահելի զսպող գործոնի բացակայության պայմաններում՝ Կովկասում ավելի ավտորիտար ագրեսիայի ակնհայտ ներուժ կա», — նշել են հեղինակները:

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Ինչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. նոր մանրամասներ՝ ավազակության գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ Կիրանց գյուղը ցանկանում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքել․ Նազարյան Հանցագործության մասին հաղորդում Ազգային ժողովից «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ ՌԴ-ն «կհարձակվի» Մոլդովայի վրա․ Լոնդոնը նախազգուշացնում էԱնահիտ Կիրակոսյանը հուզվել է ծննդյան անակնկալից. բացառիկ հոլովակ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Պատրաստ ենք ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ․ ԱԳ նախարար Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներովԱրտակարգ դեպք և պայթյուն՝ Կոտայքում. պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ Կենդանակերպի այս նշաններին մայիսը հաջողություն կբերի Հզոր փոշու փոթորիկը պատել է Ռուսաստանի Իրկուտսկի մարզը (տեսանյութ) Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Հայերից մինչև ղրղզներ ու տաջիկներ․ ՌԴ-ն թիրախավորել է «խոպանչիներին»Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը. ԵԽ գլխավոր քարտուղար Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետ Կարևոր․ սողանք է եղել Լծեն-Տաթև ճանապարհին Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը Բաքուն հանդես է գալիս Երևանի հետ երկկողմ և ուղիղ խաղաղ բանակցությունների օգտին․ Բայրամով Առեղծվածային դեպք՝ ԵրևանումՓաշիկ Ալավերդյանը սպորտային գործառույթը կատարող առանձնացված մարմնի անհրաժեշտություն է տեսնում Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորՈստիկաններ են եկել ԱԺ. ի՞նչ է կատարվում. «Հրապարակ» Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Բաքուն պատրաստ է․ ինչ են փոխանցել ՀայաստանինՔաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան Կրակոցներ ռեստորանում․ զոհ կա Ամպրոպ, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» ֆիլմը մրցանակի է արժանացել Բեյրութի կինոփառատոնումՀրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է Անթույլատրելի է Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ ամոթալի արշավը․ Թաթոյան ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաշինյանը ջուրը թափեց վրան, երբ փորձում էր ներկայացնել, թե որն է քաղաքացու իրավունքը Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներիցԱրտակարգ դեպք՝ Արարատում. «Opel»-ը բախվել է իր առջև հայտնված ձիուն, վիրավորներ ու զոհ կան Դիմադրելու դեպքում պատերազմ է լինելու, և պատերազմի բեռը մնալու է կիրանցիների վրա. մանրամասներ՝ կիրանցիների հետ փակ հանդիպումից Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրելՃշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա ՍողոմոնյանԳիշերը Երասխում արտակարգ է եղել ԱԺ-ն մերժեց քննարկել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը խորհրդարանում
Ամենադիտված