Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդն առանց պատերազմի ավարտի երաշխիքների չի ընդունի գործարքն Իսրայելի հետ. WSJ Միջադեպը ծագել է նրանից, որ դուք անօդաչու թռչող շիշ եք ուղարկել պատգամավորի ուղղությամբ ՔՊ-ականի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց Ով է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարը Ոստիկանական նոր ուժեր են բերվել. նոր տեղեկություններ՝ Կիրանցից «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Կիրանցում քաղաքացիները փակել են ճանապարհը ոստիկանական մեքենաների առջև Գազ չի լինելու հետևյալ հասցեներում «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան Հայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով. RSF զեկույցը


Եկեղեցին՝ ընդդեմ պարտվողականության. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ ժողովրդի անցած բազմահազարամյա պատմությունը լի է բազմաթիվ փորձություններով։ Պատմության ընթացքում մենք ունեցել ենք թե՛ ծանր պարտություններ, թե՛ փառահեղ հաղթանակներ։ Եղել են այնպիսի պահեր, երբ հայերն ունեցել են անհրաժեշտ չափով ուժ, ռեսուրսներ ու զորաբանակ՝ հաղթանակ տանելու համար, բայց պարտություն են կրել՝ ընկնելով օտար նվաճողների ծանր լծի տակ։ Միևնույն ժամանակ, գրանցվել են այնպիսի դրվագներ, երբ թվացել է, թե այդ փոքրաթիվ ուժերով անհնար է կոտրել հակառակորդի դիմադրությունը, սակայն, ի հեճուկս հանգամանքների, հայկական ուժերը մեծ, վճռական ու նույնիսկ ճակատագրական նշանակություն ունեցող հաղթանակներ են տարել։ Այս օրինակները ցույց են տալիս, թե պայքարի ճանապարհին ինչքան մեծ նշանակություն ունեն առկա տրամադրությունները և բարոյահոգեբանական վիճակը։

Պարզ է, որ պարտվողական տրամադրված որևէ պետություն կամ զորաբանակ ընդունակ չէ հաղթանակ տանելու։ Իսկ այդ տրամադրությունները գալիս են նաև պետության կամ զորքի ղեկավարի տրամադրվածությունից ու դիրքորոշումից։ Ուստի պատահական չէ, որ վճռական պահերին զորապետները կամ թագավորները հատուկ ճառեր են կարդացել զորքին ոգևորելու համար։ Զորականներին առանձին բարոյահոգեբանական ուժ են տվել նաև եկեղեցականների ներկայությունը և ոգևորիչ խոսքերը։ Ու, ընդհանրապես, ողջ պատմության ընթացքում Հայ առաքելական եկեղեցու ուղին հիմնականում աչքի է ընկել հայապահպանության, պայքարի ու հայ ժողովրդի նվիրական երազանքների իրականացմանը միտված իր գործելակերպով։ Դրա համար էլ, երբ հայությունը պետականություն չի ունեցել, բազմաթիվ դրվագներում հենց եկեղեցու շուրջ է հավաքվել ժողովուրդը՝ դնելով ազգային պայքարի հիմքերը։

Այսօր էլ, թեև պետականություն ունենք, սակայն եկեղեցին պայքարի հարցում փորձում է նույն դերակատարությունը ստանձնել։ Հարցն այն է, որ ՀՀ իշխանություններն առաջնորդվում են պարտվողականության և զիջումների հետ համակերպվելու ուղեցույցով։ Իսկ պարտվողականությունը «պարզաջրվում» է վերջապես խաղաղության դարաշրջան բացելու և նոր պատերազմից խուսափելու հեռանկարով։ Փաշինյանն անընդհատ զիջումներ է կատարում հակառակորդին՝ նշելով, որ եթե չզիջեն, ապա հակառակորդը նոր պատերազմ կսկսի։ Նույն գործելակերպը կիրառվում է նաև Տավուշի 4 գյուղի հարցում։ Այսինքն, իշխանությունները վախ են սերմանում՝ որպես զիջումների այլընտրանք ներկայացնելով սարսափելի պատերազմը։ Պետք է նկատել, որ իշխանություններն ի սկզբանե որդեգրել էին «սկզբունքներ», թե՝ «Արցախը պահել չենք կարող», «Արցախը հանձնենք, հանգիստ ապրենք», «պայքարն իմաստ չունի» և այլն։ Եվ իրենց ծրագրերի ճանապարհին պատերազմի դուրս եկան բոլոր ազգային ուժերի, գործիչների, միավորների դեմ:

Ի մասնավորի, դրանով էր պայմանավորված այն իրողությունը, որ երկրի կառավարման ղեկը ստանձնելու պահից սկսած իշխանությունները անմիջապես ձեռնամուխ եղան եկեղեցին թիրախավորելուն, որը պատասխանատու պահին կարող է համախմբել հայությանը։ Բայց ինչքան շատ են իշխանությունները նետվում պարտվողականության գիրկն, այնքան եկեղեցու ձայնն ավելի բարձր է լսվում՝ չնայած այն հանգամանքին, որ փորձ է արվում լռեցնել այդ ձայնը։ Եկեղեցականները պարբերաբար քննարկում են և իրենց մտահոգությունն են հայտնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Իսկ նախօրեին էլ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդներն ՀՀ իշխանություններին պարտվողական գործելաոճից հրաժարվելու ուղիղ կոչ արեցին։ Իշխանությունները փորձում են հոգևոր դասին մեղադրել նրանում, թե նրանք քաղաքականությամբ են զբաղվում այն պայմաններում, երբ պետությունը և եկեղեցին տարանջատված են։ Բայց երբ հարցը վերաբերում է հայ ժողովրդի կենսական շահերին, ապա եկեղեցին ուղղակի լռելու իրավունք չունի։ Եվ սա ոչ թե քաղաքականության հարց է, այլ գոյութենական, համազգային դիրքերից հանդես գալու։ Եվ եկեղեցին իրոք այն կառույցն է, որը կարող է ժողովրդին համախմբել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդն առանց պատերազմի ավարտի երաշխիքների չի ընդունի գործարքն Իսրայելի հետ. WSJ Միջադեպը ծագել է նրանից, որ դուք անօդաչու թռչող շիշ եք ուղարկել պատգամավորի ուղղությամբՔՊ-ականի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեցՈվ է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարը Ոստիկանական նոր ուժեր են բերվել. նոր տեղեկություններ՝ Կիրանցից «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Կիրանցում քաղաքացիները փակել են ճանապարհը ոստիկանական մեքենաների առջևԳազ չի լինելու հետևյալ հասցեներում«Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն ՄանվելյանՀայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով. RSF զեկույցըԱրտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն է եղել«Mercedes»-ում, վիրավորներ կանՌոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Ով է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Կիրանցեցիները հանել են ճանապարհին տեղադրված վրանները Դավիթի ծննդյան 18-ամյակը այդպես էլ տոն չդարձավՋուր չի լինի Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Թուրքիան և Ադրբեջանը՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակումԱմրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումՈստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵրևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՄայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է Քյոխը փակագծեր է բացումՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Փոխըմբռնման մթնոլորտում է կատարվում բոլոր քննարկումները և, ասեմ ավելին, որ մենք մեր գործունեությամբ նույնիսկ օգնում ենք մեր գործատուին. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանԷլեկտրաէներգիայի մատակարարումը Կիրանցում վերականգնվել է«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐԻնչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել«Չայնիի ոլորաններ»-ում «Mercedes» է այրվում․ կրակի տարածումը կանխել են քաղաքացիները «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացԿան մարդիկ, ովքեր մեծ բավականություն են ստանում սեփական տները, գյուղը, երկիրը պաշտպանող անձանց նկատմամբ ուժ կիրառելիս․ Աբրահամյան Նախապատրաստելով ցեղասպանությունը. հակահայկական պատումները Ադրբեջանի կրթական համակարգում․ ելույթ միջազգային գիտաժողովում Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Բեռնատարը վրաերթի է ենթարկել միաժամանակ 29 երեխաների․ ՂրղզստանԱվելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա Միասին ընթրել են. հետո հանել է шտրճшնшկն ու կրшկել. Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած սպшնnւթյnւնից Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Ուսուցչուհին՝ երեկ, դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Անգամ ադրբեջանական «պատժիչ ուժերը» չէին կարողանա շրջափակել Կիրանցը այսպեսՄոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել է շորթման մեղադրանքով հետախուզվող 44-ամյա քաղաքացին
Ամենադիտված