Լավրովը Չինաստանում է
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան, հայտնում է ՏԱՍՍ-ը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտնել էր, որ Պեկինում Լավրովը բանակցություններ կվարի Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։
Նրա խոսքով, նախարարները, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն իրավիճակը Ուկրաինայում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչպես նաև երկկողմ համագործակցության և միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցեր:
Նախարարի այցը կտեւի ապրիլի 8-ից 9-ը։ Լավրովը վերջին անգամ Պեկին էր այցելել 2023 թվականի հոկտեմբերին, երբ այնտեղ անցկացվեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երրորդ միջազգային ֆորումը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live