Մենք փրկվեցինք... Ի՞նչ է պատահել Գևորգին ու Քրիստինային Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Շրջափակված սահմանամերձ Կիրանցը (տեսանյութ) Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Հայաստանի կարատեի հավաքական թիմի արդեն նախկին անդամ Մհեր Ղազարյանին տրված տարկետումը դադարեցվեց Գեղարքունիքում մեկը զանգահարել է մի տղամարդու և նրա կնոջն ու ասել, որ «գողական կյանքով ապրող» և հարգված անձ է Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ Ոստիկանությունը ուժ գործադրելու իրավունք պետք է ունենա. Փաշինյանը նոր «մահակ» է ստեղծում Այնքան ուժգին էին պայթյունները, թվում էր՝ տունը կփլվի գլխիս, իսկ քիչ անց տեսա, թե ինչպես փլվեց դպրոցի տնօրենի տունը ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի դեմ քիմիական զենք կիրառելու համար


Ար­դյո՞ք աշ­խար­հա­քա­ղա­քա­կան սալ­տո­ներ անող Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը ապա­գա կու­նե­նա. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

dzen.ru-ն «Հայաստանը մեծ է՝ բոլորին կհերիքի. Փաշինյանը աղետի եզրին է» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանին պետք է վերահսկողություն Հայաստանի տարածքի 40 կիլոմետրանոց հատվածի վրա՝ իր էքսկլավի՝ Նախիջևանի հիմնական մատակարարումները ապահովելու համար: Գրեթե կես միլիոն ադրբեջանցիներ են ապրում այդ տարածքում, որը գտնվում է ոչ այնքան բարեկամ Հայաստանի և Իրանի միջև, իսկ Թուրքիայի հետ կապված է միայն մի բարակ շերտով։ Հայաստանը, պետք է արժանին մատուցել նրան, լավ է դիմանում և ոչ մի պատրվակով թույլ չի տալիս վերսկսել 90-ականների սկզբին ընդհատված «Զանգեզուրի միջանցքով» ցամաքային հաղորդակցությունը։

Նիկոլ Փաշինյանին նյարդայնացնում է հենց անգամ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, նրան թվում է, թե դրանով խախտվում է Հայաստանի ինքնիշխանությունը: Բայց անցած ամառ նրա հակառակորդ Իլհամ Ալիևն ասել է, որ «միջանցքը միանշանակ լինելու է՝ անկախ նրանից՝ Հայաստանը դա ուզի, թե չուզի»։ Դա ինքնաբերաբար երկու երկրներին կանգնեցնում է պատերազմի շեմին, ընդ որում՝ ոչ թե չճանաչված Լեռնային Ղարաբաղի, այլ միջազգայնորեն ճանաչված հայկական տարածքի համար։ Կա այնպիսի զգացողություն, որ Ադրբեջանը վաղուց ինչ-որ «մարդասիրական դրոշի» տակ կմտներ Հայաստան և միջանցք կկտրեր դեպի Նախիջևան, բայց Ռուսաստանի կարծիքը, նաև Գյումրու ռազմաբազան կաշկանդում են նրան:

Կարելի է հասկանալ նաև Ալիևին: Չէ՞ որ նա ուժով լուծեց տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Իսկ ռազմական հաղթանակներից հետո երկրների ղեկավարները հազվադեպ են դադարում, ինչպես հայտնի է՝ ախորժակը ուտելիս է բացվում։ Իսկ Բաքուն դեռ չի ավարտել իր ուտելը։ Լեռնային Ղարաբաղը, թեև դա ամենամեծ խնդիրն էր, բայց հեռու է Երևանի և Բաքվի միջև միակ խնդիրը լինելուց, իրավիճակը շատ է բարդացել։ Կա Արծվաշենի հայկական անկլավը, որը ներկայումս գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Բացի դա, ըստ հանրապետության ղեկավարության, Ղարաբաղի շուրջ վերջին պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը հայկական տարածքներ է օկուպացրել։

Ադրբեջանն այս մասին ոչինչ չի ուզում լսել և իր հերթին պահանջում է իր իրավասությանը վերադարձնել իրենը համարող Քարքի, Բարխուդարլի, Սոֆուլու, Վերին Ասքիպարա և մի քանի այլ բնակավայրեր։ Մինչև որոշակի պահ Նիկոլ Փաշինյանը նպատակ ուներ հիմնախնդիրը լուծել և Ադրբեջանին մի քանի գյուղ տալ հյուսիսում՝ Տավուշի մարզում։ Պաշտոնապես այդ ընթացակարգը կոծկվելու էր որպես Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքելու փորձ, որը, ինչպես Հայաստանի ղեկավարությանն է թվում, կօգնի պահպանել երկրի ինքնիշխանությունը։ Բայց, առանց սահմանազատման և սահմանագծման, Ալիևը չի համաձայնում ստորագրել որևէ համաձայնագիր, ընդ որում՝ սահմանի հստակեցումը պետք է տեղի ունենա Բաքվի պայմաններով, հակառակ դեպքում դա չի լինի: Ինչ-որ պահի Փաշինյանը դա հասկացել է և վիճելի գյուղերից մեկում կայացած հանդիպմանը հայտարարել սահմանազատման գործընթացի «գործնական փուլին» անցնելու մասին։

Ի պատասխան տեղի բնակիչների արդարացի առարկություններին՝ նա ասել է. «...Բայց դա նշանակում է, որ շաբաթվա վերջում պատերազմ է լինելու։ Եվ ես գիտեմ, թե ինչ կլինի այս պատերազմի վերջում»։ Փաշինյանի նման պարտվողական տրամադրությունն առաջացել էր Ստոլտենբերգի հետ զրույցից հետո, որը կոչ էր արել շուտափույթ ձևակերպել խաղաղության պայմանագիրը։ Կովկասյան շրջագայության շրջանակում նա, հավանաբար, Փաշինյանին որոշակի բարիքներ է խոստացել Ադրբեջանին տարածքային զիջումների դիմաց։ Հայաստանի ղեկավարը, կարծես, հետևեց ՆԱՏՕ-ի խորհրդին և ոտքը բարձրացրեց անդունդի վրա, բայց ժամանակին կանգ առավ։ «Այն, ինչ մերն է, մերը կմնա, իրենցը՝ իրենցը»,- անսպասելիորեն հայտարարեց նա վիճելի գյուղերը Ադրբեջանին հանձնելու հերթական պահանջից հետո։

Եվ դա տեղի ունեցավ սահմանամերձ գյուղացիներին նոր պատերազմով սպառնալուց ընդամենը մի քանի օր անց։ Միայն Փաշինյանն է ընդունակ նման ռազմաքաղաքական սալտոների: Միանգամից մի քանի պրոցեսներ են ընթանում, և բոլորն էլ, այսպես թե այնպես, կարող են նոր հակամարտություն հրահրել, ընդ որում՝ հիմա էլ միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքի համար։ Երևանը սկսել է ինտենսիվ զինվել, առաջին հերթին՝ Ֆրանսիայի օգնությամբ։ Խոսվում է Ֆրանսիայից սպառազինության մատակարարման և ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան ռազմական պատրաստության վերաբերյալ։ Հայաստանը կապեր է հաստատում նաև Հնդկաստանի հետ՝ առաջին հերթին հետաքրքրվելով տեղի ռազմարդյունաբերական համալիրով։ Հայկական իսթեբլիշմենթի երազանքները ներառում են Դելի-ԵրևանՓարիզ առանցքի ստեղծումը՝ ի հակադրություն Բաքու-Անկարա-Իսլամաբադ առանցքի: Սակայն հնդկացիների և ֆրանսիացիների հետաքրքրությունը այդ սխեմայի նկատմամբ խիստ կասկածելի է։

Դա հատկապես վերաբերում է Հնդկաստանին, որը միշտ հայտնի է եղել արտաքին քաղաքականության մեջ իր բացառիկ պրագմատիզմով և սեփական շահերի վրա կենտրոնացած լինելով։ Դելիի ինչի՞ն է պետք հեռավոր Հայաստանը, եթե մոտակայքում էլ շատ խնդիրներ կան: Երկրորդ գործընթացը, որը Փաշինյանը զգուշորեն առաջ է մղում, կապված է Ռուսաստանից շարունակվող օտարման հետ։ Առայժմ Գյումրիից բազան դուրս բերելու մասին խոսք չկա, սակայն Հայաստանի ներկայիս ղեկավարն ունի բոլոր հնարավորությունները՝ գործը դրան հասցնելու։ Գաղափարն այն է, որ, առանց Կրեմլի հետ կապերը քանդելու, Փաշինյանին չեն ընդունի Եվրոպայի բաղձալի բարձր օղակներում։ Նախ՝ բաժանվեք Ռուսաստանից, իսկ հետո մենք կխոսենք ձեր ապագայի մասին. Արևմուտքի հռետորաբանությունը պարզ է և հասկանալի:

Փաշինյանը մեթոդիկորեն մոտենում է դրան, նա վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, հետ է կանչել ՀԱՊԿ-ում իր ներկայացուցչին և Հայաստանում արգելափակել MIR քարտերը։ Բայց արդյո՞ք Փաշինյանի իշխանությունը ապագա կունենա: Ադրբեջանը հանգիստ չի նայի Հայաստանի աճող ռազմական հզորությանը, եթե, իհարկե, այդ աճն ընդհանրապես լինի։ Հաշվի առնելով համաշխարհային քաղաքականության ընդհանուր անհանգիստ վիճակը՝ նա կարող է հերթական խառնաշփոթը սկսել Հայաստանի սահմանին, որը ժամանակի ընթացքում թեժ փուլի կանցնի: Եվ այդ ժամանակ Փաշինյանը անգամ չորս գյուղով չի պրծնի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենք փրկվեցինք... Ի՞նչ է պատահել Գևորգին ու Քրիստինային Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Շրջափակված սահմանամերձ Կիրանցը (տեսանյութ) Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Հայաստանի կարատեի հավաքական թիմի արդեն նախկին անդամ Մհեր Ղազարյանին տրված տարկետումը դադարեցվեցԳեղարքունիքում մեկը զանգահարել է մի տղամարդու և նրա կնոջն ու ասել, որ «գողական կյանքով ապրող» և հարգված անձ է Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ Ոստիկանությունը ուժ գործադրելու իրավունք պետք է ունենա. Փաշինյանը նոր «մահակ» է ստեղծում Այնքան ուժգին էին պայթյունները, թվում էր՝ տունը կփլվի գլխիս, իսկ քիչ անց տեսա, թե ինչպես փլվեց դպրոցի տնօրենի տունը ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի դեմ քիմիական զենք կիրառելու համար Ոստիկանները արգելեցին մեքենայի անցումը Կիրանց․ Բագրատ Սրբազանն ու Արթուր Սարգսյանը ոտքով են ճանապարհ ընկելՈստիկանները փակել են դեպի Կիրանց ճանապարհը Կիրանցը՝ այս պահինՍպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են ՇՏԱՊ․ Դեպի Կիրանց մուտքը ուրալներով փակել են Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՎրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվելՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» Բերման ենթարկված կիրանցեցիներին ազատ են արձակվում «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Բագրատ սրբազանը ոստիկանության Իջևանի բաժանմունքի մոտՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Տղամարդիկ բերման են ենթարկվել այն հատվածից, որտեղ հերթապահություն էին իրականացնում. գյուղապետՀայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» «Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան». Կիրանցում լարված է Կիրանց-Ոսկեպարհ ճանապարհից բերման է ենթարկվել 31 քաղաքացի Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆԱրման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Սև բերետավորները ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներինՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ծրագրերը Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը 2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է
Ամենադիտված