Միասին ընթրել են. հետո հանել է шտրճшնшկն ու կրшկել. Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած սպшնnւթյnւնից Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Ուսուցչուհին՝ երեկ, դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Անգամ ադրբեջանական «պատժիչ ուժերը» չէին կարողանա շրջափակել Կիրանցը այսպես Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել է շորթման մեղադրանքով հետախուզվող 44-ամյա քաղաքացին Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան 13-ամյա աշակերտուհին վшտшցել է բեմի վրա, հիվшնդшնnցnւմ` մшhшցել. Հրապարակ Տանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը Սա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան


Հանրային տրամադրություններն ակնհայտ են. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին սոցհարցումները ցույց են տալիս, որ հանրային տրամադրություններում կտրուկ փոփոխություններ են նկատվում, և դա առաջին հերթին հիմնականում վերաբերում է իշխանությունների նկատմամբ վերաբերմունքին։ Վաշինգտոնում կենտրոնակայան ունեցող Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) վերջերս հրապարակած հարցման համաձայն, հարցվածների ընդամենը 17 %-ի համար է Նիկոլ Փաշինյանը նախընտրելի։ Ընդ որում, մեր ունեցած տեղեկություններով, այլ՝ «ներքին» հարցումների համաձայն, այս թիվը նույնիսկ ճոխացրած է. իրական վարկանիշը տատանվում է 12-13 տոկոսի սահմաններում: Իսկ ահա «GALLUP»-ի կատարած վերջին հարցումների արդյունքներով, Նիկոլ Փաշինյանի աշխատանքի արդյունավետությունը խիստ բացասական է գնահատվել։

Հարցվածների միայն 8 տոկոսն է նրա աշխատանքը լիովին դրական գնահատել, 19,9 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 47,1 տոկոսը՝ ընդհանրապես բացասական։ Այսինքն, 68 տոկոսը հստակ բացասական է գնահատել, ինչը շատ խոսուն ցուցիչ է: Համեմատության համար կարող ենք փաստել, որ 2023 թվականի հունվարին հարցվածների ընդամենը մոտ 48 տոկոսն էր բացասական գնահատում։ Ըստ էության, առկա պատկերը վկայում է, որ Փաշինյանի իշխանության վարկանիշի անկումը հետևողականորեն շարունակական բնույթ ունի: Ըստ այդմ, ընդամենը մեկ տարի անց նույնիսկ այս չնչին վարկանիշից կարող է ընդհանրապես փշրանքներն էլ չմնան։ Սա, բնականաբար, չի կարող չանհանգստացնել Նիկոլ Փաշինյանին այն համատեքստում, որ որևէ պահից իր թիմը կարող է տրվել գերիշխող հակաիշխանական, իսկ ավելի ստույգ՝ հականիկոլական տրամադրություններին, պառակտվել կամ դուրս գալ հենց իր դեմ՝ առաջին հերթին «սեփական կաշին» փրկելու ցանկությամբ։

Իսկ եթե Փաշինյանի թիմակիցներն էլ ձեռք քաշեն նրանից, ապա նրա իշխանության գահավիժումն ուղղակի ժամանակի հարց կդառնա, որովհետև միմիայն ուժային կառույցներին ապավինելով, ինչպես ասվում է, երկար չես «ձգի»։ Դրա համար էլ Փաշինյանը վերջին շրջանում ակտիվացրել է իր հանդիպումները ՔՊ խմբակցության ու ընդհանրապես քպական շրջանակների հետ։ Ընդ որում, արտաքին ու ներքին տարբեր հարցերի քննարկման քողի տակ նա փորձում է իր թիմակիցներին «դուխ տալ», հավաստիացնել, թե ամեն ինչ կարգին է, իրենք խնդիր չունեն, կարող են ժողովրդի հետ հանգիստ հանդիպումներ ունենալ ու արժանանալ նրանց վստահությանը։ Բայց իրականում Փաշինյանը կեղծում է իրականությունը։ Երբեք իր իշխանության նկատմամբ դժգոհությունը հանրության շրջանում այսքան ցայտուն չի եղել։ Միգուցե Փաշինյանը հույսը դրել է նրա վրա, որ որոշ արտաքին ուժեր կարող են իրեն օգնել, որպեսզի մնա իշխանության, բայց դա էլ փրկություն չի կարող լինել իր համար։ Առավել ևս, նույն այդ «դրսի» ուժերի «պարանին լվացք փռել չի լինի»:

Ինչպես ժամանակին Փաշինյանն էր ատելություն գեներացնում «նախկինների» նկատմամբ, այնպես էլ հանրային այդ ատելության սլաքը իր դեմ է ուղղվում։ Սրա մասին դեռ 2018 թվականից քանիցս զգուշացրել ենք: Զգուշացրել են նաև այլոք: Հաջորդ կարևոր պահը, որը ցույց է տալիս Փաշինյանի բացարձակ սպառվածությունը: Հատկապես վերջին շրջանում նա փորձում է հանրության շրջանում նորից վախ սերմանել արդեն նոր դոզայով, ինչը շարունակաբար արել է։ Օրինակ՝ ամիսներ առաջ նա հայտարարում էր՝ Արցախում իշխանություն փոխվեց, տեսա՞ք ինչ տեղի ունեցավ, Արցախը հայաթափվեց, ուստի նույնն էլ կարող է Հայաստանում տեղի ունենալ, եթե իշխանափոխություն լինի։ Ներկա փուլում էլ նա սկսել է մարդկանց վախեցնել նրանով, թե Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել։

Այդպիսով վախի տարածման միջոցով Փաշինյանը փորձում է մարդկանց համոզել, որ ավելի լավ է մեզ պատկանող տարածքները զիջենք հակառակորդին՝ նրան խաղաղեցնելու համար, քան դառնալ հարձակման զոհ։ Բայց խնդիրն այն է, որ ինչքան Հայաստանի ղեկավար համարվող անձը հայկական հասարակությանը վախի մեջ պահի, այնքան Ադրբեջանի հավակնությունները կաճեն։ Ու ոչ թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կկնքվի, այլ մեկը մյուսի հետևից կապիտուլյացիայի պայմանագրեր։ Թերևս պատահական չէ, որ, ըստ հարցումների, Հայաստանի քաղաքացիների 87,5 տոկոսը դեմ է Տավուշի մարզից սահմանազատումը սկսելու և 4 բնակավայրը ադրբեջանցիներին փոխանցելու գաղափարին, իսկ 67 տոկոսը նշում է, որ այս իշխանությունն ունակ չէ ՀՀ շահերից բխող պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Այս արդյունքները ևս ցույց են տալիս, որ գործող իշխանությունները լիովին սպառված են, այլևս շանս չունեն իշխանություն լինելու:

Այսինքն, առաջիկա որևէ ընտրությանը՝ հերթական կամ արտահերթ, նրանք այլևս մեծամասնություն երբեք չեն ունենա: Ավելին, դեռ հարց է՝ կհաջողվի՞ առանց տոտալ ընտրակեղծարարության խորհրդարանում տեղ ունենալ: Ավելին, կա կարծիք, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական ուժի իրական (նկատի է առնվում առանց վարչական ռեսուրսի ու ընտրախախտումների) վարկանիշը մոտ 7 տոկոս է, այսինքն, այնքան, որքան 2017 թվականին ստացել էր «Ելք» դաշինքը: Ամփոփելով՝ նշենք, որ հասարակական տրամադրություններն ակնհայտ են՝ առանց նույնիսկ այս հարցումների. դրանք շատ հստակ ցույց են տալիս վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի բերած փորձանքների, տարվող քաղաքականության ու երկրին սպառնացող վտանգների հանդեպ: Եթե հասարակությունն այսօր փողոց դուրս չի գալիս, մոբիլիզացիա չկա, սա դեռ ոչինչ չի նշանակում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Միասին ընթրել են. հետո հանել է шտրճшնшկն ու կրшկել. Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած սպшնnւթյnւնից Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Ուսուցչուհին՝ երեկ, դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Անգամ ադրբեջանական «պատժիչ ուժերը» չէին կարողանա շրջափակել Կիրանցը այսպեսՄոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել է շորթման մեղադրանքով հետախուզվող 44-ամյա քաղաքացին Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան13-ամյա աշակերտուհին վшտшցել է բեմի վրա, հիվшնդшնnցnւմ` մшhшցել. ՀրապարակՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Այս պահին շրջափակված Կիրանցում Կիրանցիների տները, որոնք Փաշինյանը նվիրում է Ալիեւին Կիրանցը՝ հատուկ գոտի․ գյուղն ամբողջությամբ հոսանքազրկված էԼարված իրավիճակ՝ Կիրանցում. Ոստիկանները թույլ չեն տալիս գյուղ մտնել Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունըՓաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Մենք փրկվեցինք... Ի՞նչ է պատահել Գևորգին ու Քրիստինային Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Շրջափակված սահմանամերձ Կիրանցը (տեսանյութ) Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Հայաստանի կարատեի հավաքական թիմի արդեն նախկին անդամ Մհեր Ղազարյանին տրված տարկետումը դադարեցվեցԳեղարքունիքում մեկը զանգահարել է մի տղամարդու և նրա կնոջն ու ասել, որ «գողական կյանքով ապրող» և հարգված անձ է Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ Ոստիկանությունը ուժ գործադրելու իրավունք պետք է ունենա. Փաշինյանը նոր «մահակ» է ստեղծում Այնքան ուժգին էին պայթյունները, թվում էր՝ տունը կփլվի գլխիս, իսկ քիչ անց տեսա, թե ինչպես փլվեց դպրոցի տնօրենի տունը ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի դեմ քիմիական զենք կիրառելու համար Ոստիկանները արգելեցին մեքենայի անցումը Կիրանց․ Բագրատ Սրբազանն ու Արթուր Սարգսյանը ոտքով են ճանապարհ ընկելՈստիկանները փակել են դեպի Կիրանց ճանապարհը Կիրանցը՝ այս պահինՍպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են ՇՏԱՊ․ Դեպի Կիրանց մուտքը ուրալներով փակել են Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՎրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվելՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» Բերման ենթարկված կիրանցեցիներին ազատ են արձակվում «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Բագրատ սրբազանը ոստիկանության Իջևանի բաժանմունքի մոտՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Տղամարդիկ բերման են ենթարկվել այն հատվածից, որտեղ հերթապահություն էին իրականացնում. գյուղապետ
Ամենադիտված