Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Հայաստանի կարատեի հավաքական թիմի արդեն նախկին անդամ Մհեր Ղազարյանին տրված տարկետումը դադարեցվեց Գեղարքունիքում մեկը զանգահարել է մի տղամարդու և նրա կնոջն ու ասել, որ «գողական կյանքով ապրող» և հարգված անձ է Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ Ոստիկանությունը ուժ գործադրելու իրավունք պետք է ունենա. Փաշինյանը նոր «մահակ» է ստեղծում Այնքան ուժգին էին պայթյունները, թվում էր՝ տունը կփլվի գլխիս, իսկ քիչ անց տեսա, թե ինչպես փլվեց դպրոցի տնօրենի տունը ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի դեմ քիմիական զենք կիրառելու համար Ոստիկանները արգելեցին մեքենայի անցումը Կիրանց․ Բագրատ Սրբազանն ու Արթուր Սարգսյանը ոտքով են ճանապարհ ընկել Ոստիկանները փակել են դեպի Կիրանց ճանապարհը Կիրանցը՝ այս պահին


Անթույլատրելի է բոլոր բուհերը և գիտական կազմակերպությունները մեկ վայրում կենտրոնացնելը․ ԳԱԱ

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովն ընդունեց որոշում «ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի մասին»

Սույն թվականի ապրիլի 3-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովն ընդունեց որոշում «ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի մասին»։ Որոշման մեջ նշված է․

«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ընդլայնված ընդհանուր ժողովը

-   քննարկելով ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների (բուհեր) խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների փոխգործակցության հնարավորությունների հարցը,

-   ենթադրելով, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի ներդրումը կնպաստի ՀՀ-ում բուհական կրթության արդիականացմանն ու միջազգային մրցունակության բարձրացմանը,

-   հաշվի առնելով ԳԱԱ համակարգի գիտական կազմակերպությունների առաջարկությունները պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի վերաբերյալ,

-   հիմք ընդունելով ՀՀ բարձրագույն կրթության և գիտության զարգացման արդի փուլը, տասնամյակներով ձևավորված և արդեն իսկ կայացած ավանդույթների ու միջազգային ճանաչում ունեցող գիտական դպրոցների պահպանման ու հետագա զարգացման անհրաժեշտությունը,

-   հաշվի առնելով գործընթացի մասնակիցների/շահառուների լիարժեք համաձայնության բացակայությունը,

-   հիմք ընդունելով գիտական և գիտակրթական բնագավառների կազմակերպման համաշխարհային փորձը՝

համարում է՝

-   տեղային ու աշխարհաքաղաքական իրողությունների ներկա պայմաններում գիտության և բարձրագույն կրթության ավանդական մոդելի կտրուկ ու արմատական փոփոխությունը նպաստավոր չէ երկու ոլորտների համար էլ,

-   անթույլատրելի է բոլոր բուհերը և գիտական կազմակերպությունները մեկ վայրում կենտրոնացնելը ռազմավարական ու անվտանգային նկատառումներով,

-   անհրաժեշտ է ապահովել գիտական գործունեության կազմակերպման ձևերի բազմազանություն` բուհերը պետք է ունենան ժամանակակից գիտահետազոտական բաղադրիչ/միավորներ, սակայն պետք է լինեն նաև ինքնուրույն, առանձին գործող, հիմնականում գիտական և գիտատեխնոլոգիական գործունեություն իրականացնող կազմակերպություններ կամ դրանց համակարգեր,

-   ՀՀ պետական բուհերի խոշորացման ու արդիականացման ընթացքում չպետք է խաթարվի Հայաստանի գիտության կայուն զարգացումն ու գիտատեխնոլոգիական առաջընթացը,

-   նպատակահարմար է, որ ԳԱԱ գիտական կազմակերպությունների տնօրենների խորհուրդը քննարկի ակադեմիայի դիրքորոշումները «ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի» վերաբերյալ և դրանք ներկայացնի համապատասխան աշխատանքային խմբերին:

«Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում գիտության և կրթության ինտեգրման առավել արդյունավետ և քիչ ռիսկային ու իրատեսական տարբերակն է.

1.  ակադեմիական քաղաքի կլաստերներում ինտեգրվում են այն բուհերը և գիտական կազմակերպությունները և/կամ դրանց կառուցվածքային միավորները, որոնց գործունեությունը գերազանցապես համընկնում է տվյալ կլաստերի գործառույթների հետ (փոխադարձ համաձայնությամբ),

2.  ռիսկային գործոնները բացառելու նպատակով կլաստերների ձևավորումն իրականացվում է փուլային տարբերակով (պիլոտային ծրագրերի իրականացում),

3.  ակադեմիական քաղաքի կլաստերների ձևավորմանը զուգահեռ ԳԱԱ համակարգում մասնագիտական գործունեության ոլորտներով մոտ գիտական կազմակերպությունների հենքի վրա ձևավորվում են գերազանցության գիտական կենտրոններ/ցանցեր, ինստիտուտներ ու միջազգային կազմակերպություններ (գլոբալ հետազոտական ուղղություններով մեկական կենտրոն), որոնք կարող են համագործակցել հանրապետության բոլոր բուհերի հետ,

4.  հանրապետության գիտական, տեխնոլոգիական և/կամ պաշտպանական խնդիրների լուծման համար ձևավորվում են հատուկ նշանակության գիտական/գիտատեխնոլոգիական կազմակերպություններ, որոնք գործում են վերոնշյալ երկու կառույցներից դուրս։

Ինտեգրման վերը հիշատակված տարբերակը հնարավորություն կտա գիտական և գիտակրթական բնագավառներում ապահովել և՛ կազմակերպման ձևերի բազմազանություն, և՛ գիտատեխնոլոգիական առաջընթացի զարգացման համար անհրաժեշտ մրցակցային պայմաններ։

ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համագործակցությունը հնարավոր է կազմակերպել/իրականացնել ինտեգրման հետևյալ գործառույթների շրջանակում`

1.  հիմնարար հետազոտությունների համատեղ ծրագրերի իրականացում՝ գիտական կենտրոնների/ինստիտուտների հետազոտական ծրագրերում բուհերի գիտական ներուժի և պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավմամբ և հակառակը,

2.  համատեղ գիտական/տեխնոլոգիական լաբորատորիաների/կենտրոնների ստեղծում բուհերում` հիմնականում գործնական նշանակություն ունեցող, որոշակի խնդիրների լուծմանը միտված հետազոտություններ իրականացնելու նպատակով՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ԳԱԱ-ի և համատեղ միավորի տեղակայման բուհի միջև պայմանագրերի հիման վրա,

3.  բուհերի բազային ամբիոնների ձևավորում գիտական կենտրոններում/ինստիտուտներում` առաջատար գիտնականների ղեկավարությամբ կոնկրետ գիտական և/կամ գիտատեխնիկական խնդիրների լուծման գործընթացներում ուսանողներին ներգրավելու նպատակով,

4.  գիտակրթական կլաստերների ձևավորում ըստ բնագավառների ու մասնագիտությունների` բուհ(եր)ի, գիտական կենտրոնների/ինստիտուտների, արտադրական ու տնտեսվարող սուբյեկտների, ըստ անհրաժեշտության նաև պետական կառավարման մարմինների ներգրավմամբ` ուսանողների հմտությունների զարգացմանն ու մասնագիտական ուղու ձևավորմանն աջակցելու նպատակով։

Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից չափանիշներին համապատասխան բուհեր ձևավորելու/հիմնադրելու միջոցառումները պետք է մի կողմից միտված լինեն նոր ձևավորվող բուհերում ժամանակակից գիտահետազոտական միջավայր ապահովելուն ու գիտության արդի պահանջներին համապատասխան գիտակրթական գործառույթներ կազմակերպելուն («research-based education»՝ հետազոտությունների վրա հիմնված կրթություն), մյուս կողմից պետք է պահպանվեն ու զարգացվեն Հայաստանի գիտական ավանդույթները և նպաստեն միջազգային գիտական/գիտատեխնիկական տարածքում մեր գիտական կազմակերպությունների ձեռքբերումների և ուրույն տեղի պահպանմանն ու զարգացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի գիտական կազմակերպությունների և բուհերի ինստիտուցիոնալ կարողությունների արդի մակարդակը` գտնում ենք, որ ներկա իրավիճակում անհրաժեշտ է զարգացնել ԳԱԱ որպես գիտահետազոտական կազմակերպությունների համակարգ, որը մի կողմից համագործակցում է բուհերի հետ՝ ապահովելով գիտական արդյունքի ձեռբերման և կրթության համար ակտիվ գիտական միջավայր, մյուս կողմից՝ պետական գերատեսչությունների ու տնտեսության մասնավոր հատվածի հետ՝ պետական գիտատեխնոլոգիական, այդ թվում՝ պաշտպանական, պատվերների ձևավորմանն ու դրանց կատարմանը մասնակցելու և տնտեսական շրջանառության մեջ գիտական արդյունքների ներդրմանը խթանելու նպատակով:

Ակնկալում ենք պատկան մարմինների գործուն աջակցությունը՝ ԳԱԱ կառուցվածքի ու կառավարման մեխանիզմների արդիականացմանը և գործառույթների արդյունավետության բարձրացմանն ուղղված ԳԱԱ առաջարկներին ընթացք տալու հարցում»։

Որոշումը դրվել է շրջանառության մեջ։




Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Հայաստանի կարատեի հավաքական թիմի արդեն նախկին անդամ Մհեր Ղազարյանին տրված տարկետումը դադարեցվեցԳեղարքունիքում մեկը զանգահարել է մի տղամարդու և նրա կնոջն ու ասել, որ «գողական կյանքով ապրող» և հարգված անձ է Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ Ոստիկանությունը ուժ գործադրելու իրավունք պետք է ունենա. Փաշինյանը նոր «մահակ» է ստեղծում Այնքան ուժգին էին պայթյունները, թվում էր՝ տունը կփլվի գլխիս, իսկ քիչ անց տեսա, թե ինչպես փլվեց դպրոցի տնօրենի տունը ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի դեմ քիմիական զենք կիրառելու համար Ոստիկանները արգելեցին մեքենայի անցումը Կիրանց․ Բագրատ Սրբազանն ու Արթուր Սարգսյանը ոտքով են ճանապարհ ընկելՈստիկանները փակել են դեպի Կիրանց ճանապարհը Կիրանցը՝ այս պահինՍպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են ՇՏԱՊ․ Դեպի Կիրանց մուտքը ուրալներով փակել են Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՎրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվելՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» Բերման ենթարկված կիրանցեցիներին ազատ են արձակվում «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Բագրատ սրբազանը ոստիկանության Իջևանի բաժանմունքի մոտՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Տղամարդիկ բերման են ենթարկվել այն հատվածից, որտեղ հերթապահություն էին իրականացնում. գյուղապետՀայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» «Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան». Կիրանցում լարված է Կիրանց-Ոսկեպարհ ճանապարհից բերման է ենթարկվել 31 քաղաքացի Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆԱրման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Սև բերետավորները ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներինՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ծրագրերը Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը 2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է
Ամենադիտված