Թալիբների և իրանցի սահմանապահների միջև բախում է տեղի ունեցել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աֆղանստանի հարավ-արևմուտքում գտնվող Նիմրոզ նահանգում բախում է տեղի ունեցել թալիբների կողմնակիցների և իրանցի սահմանապահների միջև։ Այս մասին հայտնում է Aamaj News գործակալությունը։
Ըստ տեղեկությունների՝ սահմանը փակվել է կոնֆլիկտի պատճառով։ Թալիբները ձերբակալել են իրանցի սահմանապահներից մեկին։
«Թալիբան» շարժման ներկայացուցիչները և Իրանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել բախումը։