Փաշինյանը ցանկանում է փակել ընդդիմադիր կուսակցությունները Երևանում բախվել են ՊՆ ռազմական ոստիկանության մեքենան և բեռնատարը Սևանում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել Mercedes-ում․ վարորդին և ուղևորին հասցրել են հիվանդանոց Մեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո․ Վահե Հովհաննիսյան Քանի՞սն են վիրավnրվել զորավարժադաշտում պայթյnւնի հետևանքով. մանրամասներ «Նոան» առաջին հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում Ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ Անիծում եմ բոլոր նրանց, որոնք այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ. Հայր Ասողիկ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու մարմին. նա հաղորդագրություն էր ուղարկել իր ծանոթին. «Արի՛, ինձ Կիևյան կամրջի տակից տար» Վթարային ջրանջատումներ՝ հուլիսի 09/10-ին. հասցեներ


Փաշինյանի վարկանիշը՝ 8%. հանրության շուրջ 75%–ը սպասում է այլընտրանքային՝ «երրորդ ուժի» քաղաքական առաջարկին. «Փաստ»

Քաղաքականություն
«Փաստ» օրաթերթը գրում է.
 
«GALLUP»-ի կատարած վերջին հարցումների արդյունքներով Նիկոլ Փաշինյանի աշխատանքի արդյունավետությունը խիստ բացասական է գնահատվել։ Այսպիսով՝ հարցվածների միայն 8 տոկոսն է նրա աշխատանքը լիովին դրական գնահատել, 17.1 տոկոսն ասել է, որ ավելի շուտ դրական է գնահատում, 19.9–ը՝ ավելի շուտ բացասական, 47.1 տոկոսը՝ ընդհանրապես բացասական, 7.9 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։
 
Համեմատության համար նշենք, որ այս տարվա փետրվարին անցկացված նմանատիպ հարցման արդյունքները հետևյալն են․
 
• Լիովին դրական – 15․1 %
 
• Ավելի շուտ դրական – 13,9 %
 
• Ավելի շուտ բացասական - 28,3 %
 
• Ընդհանրապես բացասական – 38,1 %
 
• Դժվարանում եմ պատասխանել – 4,6 %
 
Դինամիկան ակնհայտ է։ Եթե այս տարվա փետրվարին Փաշինյանի գործունեությունը լիովին դրական էր գնահատում հարցվածների 15․1 %-ը, ապա մարտին արդեն` 8%-ը։ Աճել է նաև Փաշինյանի գործունեությունն ընդհանրապես բացասական գնահատողների թիվը՝ 47.1%, փետրվարի՝ 38,1 %-ի դիմաց: 
 
Փաշինյանի գահավիժող վարկանիշի մասին փաստում է ոչ միայն «GALLUP»ը: Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հունվար ամսվա հարցումները ցույց են տալիս, որ Փաշինյանին վստահում է հարցվածների ընդամենը 15 տոկոսը, իսկ ահա հարցման մասնակիցների 60 տոկոսը նշել է, որ որևէ մեկին չի վստահում:
 
Գաղտնիք չէ, որ քաղաքականության մեջ ևս գործում է շուկայական օրենքը, եթե կա պահանջարկ, ձևավորվում է առաջարկ․ Նիկոլ Փաշինյանի և այս նրա քաղաքական թիմի գահավիժող վարկանիշը վկայում է, որ հանրության կողմից այդ պահանջարկը ձևավորվել է․ ըստ «GALLUP-ի վերջին հարցման հանրության շուրջ 75%-ը այլընտրանքային քաղաքական ուժի փնտրտուքի մեջ է։ Հետևաբար, եթե ի հայտ գա այնպիսի այլընտրանքային ուժ, որին կհաջողվի մոբիլիզացնել հանրությանը, հանդես գալ նոր դեմքերով, դուրս լինել նախկին-ներկա արհեստական դիսկուրսից և օրակարգ բերել նոր ծրագրեր ու գաղափարներ, ապա այդ ուժը վստահաբար կշահի հանրության մեծամասնության վստահությունը։ Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է խոսվում այն մասին, որ այլընտրանքային ընդդիմադիր բևեռն արդեն իսկ ձևավորման փուլում է, տարբեր գործիչներ և քաղաքական ուժեր կոնսուլտացիաներ են սկսել այդ նպատակով:
 
Ուշագրավ է, որ մամուլը լայն անդրադարձ էր կատարել մարտի 17-ին կայացած բազմամարդ` շուրջ 500 հոգու մասնակցությամբ, հավաքին՝ քաղաքական բովանդակությամբ, որը կազմակերպել է Արման Վարդանյանի գլխավորած «Միասնություն» համազգային շարժումը: Հավաքին  մասնակցել են նաև ազդեցիկ գործիչներ թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան քաղաքական շրջանակներից: Արման Վարդանյանը, մասնավորապես,  ասել է, որ հանուն երկրի զարգացման պետք է դուրս գալ քաղաքական այս դիսկուրսից, համախմբել հանրությանը՝ միևնույն ժամանակ քաղաքական դաշտ բերելով նոր լիդերների: Ուշագրավ է, որ ըստ մամուլի,  «Միասնություն» շարժման ղեկավարները «կուլուարային» հանդիպումներ են ունենում Հայաստանի մեծ թվով քաղաքական թիմերի և հասարակական գործիչների հետ` երկրի զարգացման և անվտանգության հարցերի շուրջ ջանքերը միավորելու նպատակով:
 
Այս խմորումները պատահական չեն։ Լեգիտիմության նման ցածր աստիճան ունեցող քաղաքական ղեկավարը և նրա թիմը պարզապես չեն կարող ներկայացնել Հայաստանը և հայ ժողովրդի անունից վճռորոշ որոշումներ կայացնել, այն էլ` երկրի համար նման ծանրագույն իրավիճակում։ Ըստ այդմ, քաղաքական թատերաբեմ պետք է գա նոր այլընտրանքային ուժ՝ նոր կոնցեպտով, որը կկոնսոլիդացնի հանրությանը և բալանսավորված և հայ ժողովրդի շահերից բխող հարաբերություններ կսկսի ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական խաղացողների հետ։ Հայաստանում նոր ու ազգային իշխանություն ձևավորելու պահանջարկը վաղուց է ձևակերպվել, մնում է, որ այլընտրանքային՝ երրորդ ուժը կամ ուժերը հանդես գան համապատասխան քաղաքական առաջարկով:
Փաշինյանը ցանկանում է փակել ընդդիմադիր կուսակցությունները Երևանում բախվել են ՊՆ ռազմական ոստիկանության մեքենան և բեռնատարըՍևանում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել Mercedes-ում․ վարորդին և ուղևորին հասցրել են հիվանդանոցՄեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո․ Վահե ՀովհաննիսյանՔանի՞սն են վիրավnրվել զորավարժադաշտում պայթյnւնի հետևանքով. մանրամասներ «Նոան» առաջին հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը Ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ Ողբերգական վրաերթ՝ Արարատի մարզում․ մայր ու դուստր մահացել են Անիծում եմ բոլոր նրանց, որոնք այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ. Հայր Ասողիկ Հարուստ, թե աղքատ` բոլորը պիտի ծառայեն. քաղաքացիներ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու մարմին. նա հաղորդագրություն էր ուղարկել իր ծանոթին. «Արի՛, ինձ Կիևյան կամրջի տակից տար» Վթարային ջրանջատումներ՝ հուլիսի 09/10-ին. հասցեներ Մեր ժողովրդի աջակցությամբ մենք Հայաստանում սահմանադրական կարգը շուտով կվերականգնենք, և յուրաքանչյուր ոք կկանգնի արդարդատության առջև․ Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՏարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին Շուրջ 600 կամավորների պարգևատրեցի և հայտնեցի խորին շնորհակալություն․ Մհեր ԱվետիսյանԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր Առաջարկներ, հաշվարկներ և տեղեկատվություն 2025 թվականի հարկային եկամուտների վերաբերյալ․ Հրայր Կամենդատյան«Իգնայթ» ՍՊԸ-ն միանում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրինԱդրբեջանը սկսել է նաև ցերեկը կրակել. Խոզնավարում կրկին հանգիստ չէ․ մանրամասներ ՀԷՑ-ի զավթումը պետության զավթման ճանապարհին հերթական քայլերից է. Արմեն ՄանվելյանՄենք իշխանափոխություն ենք ուզում, որ պետություն մնա․ Էդուարդ ՇարմազանովՊՍԺ-ն և Ռեալը կարող են թոփ գործարք կնքել․ կողմերը սկսել են բանակցություններըՂազախստանի հարավում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել «Սա անեծք է». Խորեն Լևոնյանի անչափ հուզիչ գրառումը Mantashyants Global Business Forum 2025-ը դարձավ Հայաստանի ամենամասշտաբային բիզնես հարթակը Արթուր Սարգսյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում, կին է սպառնացել ցած նետ վել․ Shamshyan Փաշինյանի ռազմավարական գործընկերը Թուրքիան և Ադրբեջանն են. Ավետիք Չալաբյան«Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալ Անդրեն տանջվում է սիրուց. Մհեր Բաղդասարյանը բացառիկ հայտարարություն է արել Անդրեի մասին. մանրամասներ «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ ԳյումրիումՃապոնիան տիեզերքից արևային էներգիայի 24 ժամյա ստացման ճանապարհին է Դատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմով «Սա չի կարող շոկային չլինել»․ Պեսկովն անդրադարձել է նախկին նախարարի ինքնաuպանությանը և այլ հարցերի Պարո՛ն Փաշինյան, նստեք Ձեր աթոռին և չփորձեք գրոհել եկեղեցու վրա․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեի» Գյումրիի տարածքային կառույցի գրասենյակում` պարբերական քննարկումներից ու հավաքներից մեկը Ողբերգական վթար, բախվել են «Opel» ու «ՎԱԶ 2107», 1 մարդ մաhացել է, 4-ը՝ վիրավnրվել. Shamshyan Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրաԻրանի հակահայկական երկրորդ քայլը Ռուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արել Փաշինյանն անձամբ է գրոհելո՞ւ Վեհարանը Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում «ՀայաՔվեն» հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազությունՀուլիսի 10-ին գազ չի լինելու որոշ հասցեներում Ի՞նչ է լինում ամեն անգամ, երբ պարագլուխը հայտարարում է ինչ-որ բան «ազատագրելու» մասին․ Դավիթ Սարգսյան «Հայաքվե»-ն Ալավերդի քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց
Ամենադիտված