Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին (տեսանյութ) Բագրատ Սրբազանի շարժումը հասավ Սևան՝ ուղիղ Մենք շարունակում ենք մեր ճանապարհը․ Մեսսի Մայիսի 6-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում ՀՀ կազմաքանդումը կկասեցվի և մենք կհասնենք մեր նպատակներին. Գառնիկ Դանիելյան Ի՞նչ է պահանջելու Սրբազանն ու շարժումը Նիկոլ Փաշինյանից Վթար Արագածոտնիում. վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում, փրկարարները սահմանազատել են տարածքը Գիշերը առատ ձյուն է տեղացել, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Որ խնդիրները պետք է ուղղեն վարորդները մինչեւ ապրիլի 5-ը

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Փետրվարի 28-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընուդնվել էր վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որը հրապարակվել է մարտի 26-ին, օրենքն ամբողջությամբ ուժի մեջ է մտնելու ապրիլի հինգից։

Օրենքի փոփոխությունների հիմնական ուղղվածությունը վերաբերվում է երեք կարևոր հանգամանքի, մասնավորապես, առաջին հերթին նախատեսվել են խրախուսական դրույթներ այն անձանց համար, որոնք տուգանքի տեսքով ունեն վարչական տույժեր, և ցանկություն ունեն էլեկտրոնային եղանակով իրազեկվելու դրանց մասին, և դրանից հետո կատարելու վարչական ակտը։ Հաջորդը վերաբերվում է ժամկետից շուտ տուգանքը վճարողների համար խրախուսական նախատեսելուն։ Եվ երրորդը նախատեսված է մինչև ապրիլի հինգը կատարված վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքները նախքան օրենքի ուժի մեջ մտնելը եռամսյա ժամկետում, դրանց 50 տոկոսը վճարելու պարագայում, հարկադիր կատարողական վարույթում գտնվելու դեպքում կատարողական ծախսերը ավարտված համարելուն:

Փոփոխություններ են կատարվել նաև մի քանի հոդվածներում, որոնցով նախ նվազեցվել է կանգառի ու կայանման կանոնների խախտումների համար տուգանային միավորի ձևով պատասխանտվության միջոցը: 0,5 տուգանային միավորի փոխարեն նախատեսվել է 0,25 տուգանային միավոր։ Երկրորդ փոփոխությունը ապակիների լուսաթափանցիկության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները վարելու համար է․ մեկ տարվա ընթացքում կրկին կամ յուրաքանաչյուր հաջորդ անգամ խախտում անելու համար նախատեսվել է պատասխանատվություն տուգանքի ձևով 25 հազար դրամի չափով, և երկու տուգանային միավորի ձևով։ Առաջին անգամ խախտումը կատարելու համար նախատեսված է միայն 25 հազար դրամ տուգանք։

Ինչ վերաբերվում է խրախուսական նորմերին, ապա դրանք հետևյալն են․

-Ապրիլի հինգից ուժի մեջ կմտնի տուգանքը ստանալուց հետո 15 օրյա ժամկետում վճարելու խրախուսական նորմը, այսիսնքն՝ նշանակված տուգանքի 70 տոկոսը վճարելու պարագայում պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված։ Օրինակ՝ հինգ հազար դրամ տուգանքի պարագայում 70 տոկոսը կկազմի 3500 դրամ, իսկ 10 հազարի դեպքում 7000 հազար դրամ, ընդ որում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների պարագայում այդ չափը նշված կլինի նաև վարչական ակտում որպես ուղենիշ, որ քաղաքացիները կարողանան օգտվել դրանից։ Այստեղ բացառություն կա․ վարչական ակտը բողոքարկելու դեպքերն են, եթե պարզվի, որ ակտը 15 օրյա ժամկետում չի բողոքարկվում, ապա կարող է օգտվել այս խրախուսական նորմից։

Հաջորդ խրախուսականը ուժի մեջ է մտնելու մայսի մեկից․

-Վերաբերվելու է տեսալուսանկարահանող սարքերով ու արագաչափերով արձանագրված խախտումներին․ այն անձինք, որոնք մայիսի մեկից հետո գործող մեր էլեկտրոնային հարթակում նախապես կգրանցվեն և կտրամադրեն էլեկտրոնային փոստ, այսինքն՝ ցանկություն կհայտնեն ծանուցվել իրենց վարչական իրավախախտումների մասին էլ․ հասցեով, այդ դեպքում կստանան օրենքով նախատեսված տուգանքի չափից 20 տոկոսով պակաս գումար, օրինակ՝ 5000-ի դեպքում դա կկազմի 4000 դրամ։ Դրանցի հետո կգործի 30 տոկոս պակաս վճարելը, երբ էլեկտրոնային եղանակով անձը կծանունցվի ու կօգտվի 15 օրյա ժամկետով վճարելու խրախուսականից, արդեն այդ 5000 դրամը կդառնա 4000, հետո 30 տոկոս պակաս վճարելուց էլ 2800 դրամ տուգանք։

Ապրիլի 5-ից սկսած լուսաթափանցելիության թույլատրելիության չափի խախտման համար նախատեսվելու է կրկնակիություն։

Որ խնդիրները պետք է վերացվեն մինչեւ ապրիլի 5-ը

4.1. Տրանսպորտային միջոցը պետք է լրակազմված լինի արտադրողի կողմից նախատեսվող ապակիներով:

4.2. Չի թույլատրվում վարորդի տեղից տեսանելիությունը սահմանափակող լրացուցիչ առարկաների կամ ծածկույթների առկայությունը (բացառությամբ հետին տեսքի հայելիների, ապակեմաքրիչների դետալների, արտաքին և դրված կամ ապակիների մեջ ներկառուցված ռադիոալեհավաքների, ապասառեցման և հողմապակու չորացման սարքվածքների տաքացնող տարրերի):

4.3. Հողմապակու և ապակիների լուսանցիկությունը, որոնց միջով ապահովվում է վարորդի համար տեսանելիությունը, պետք է կազմի առնվազն 70 %: Զրահապատ պաշտպանական միջոցով համալրված տրանսպորտային միջոցների համար այդ ցուցանիշը պետք է կազմի առնվազն 60%։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի փետրվարի 16-ի N 29 որոշման խմբագրությամբ)

Տվյալ պահանջը չի կիրառվում М1 կատեգորիայի տրանսպորտային միջոցների հետևի ապակիների նկատմամբ պայմանով, որ տրանսպորտային միջոցը սարքավորված է հետին տեսքի արտաքին հայելիներով, որոնք բավարարում են տվյալ հավելվածի պահանջները:

Հողմապակու վերին հատվածում թույլատրվում է ապակու զանգվածով կատարված լուսապաշտպանիչ շերտի առկայությունը կամ թափանցիկ գունավոր թաղանթով լուսապաշտպանիչ շերտի ամրակումը M1, М2 և N1, ինչպես նաև L6 և L7 կատեգորիաների տրանսպորտային միջոցների վրա (փակ տիպի թափքով)՝ 140 մմ-ից ոչ ավելի լայնությամբ, իսկ M3, N2 և N3 կատեգորիաների տրանսպորտային միջոցների վրա՝ հողմապակու վերին եզրի և դրա՝ ապակեմաքրիչով մաքրման գոտու վերին սահմանի միջև նվազագույն հեռավորությունը չգերազանցող լայնությամբ: Եթե երանգավորումը կատարված է ապակու զանգվածով, ստվերարկման շերտի լայնությունը պետք է համապատասխանի տրանսպորտային միջոցի՝ արտադրողի կողմից սահմանվածին: Լուսապաշտպանիչ շերտի լուանցանելիությունը չի կարգավորվում:

4.4. Զանգվածով ներկված և երանգավորված հողմապակիները չպետք է աղավաղեն սպիտակ, դեղին, կարմիր, կանաչ և երկնագույն գույների ճիշտ ընկալումը:

4.5. Չի թույլատրվում կիրառել այն ապակիները, որոնց ծածկույթը ստեղծում է հայելային էֆեկտ:

4.6. III դասի М3 կատեգորիայի տրանսպորտային միջոցների կողային և հետևի ապակիների վրա թույլատրվում է վարագույրների առկայությունը:

4.7. Վարորդի կողմից տեղակայված ապակու՝ ապակեմաքրիչով մաքրման գոտու կեսում տրանսպորտային միջոցների հողմապակիների վրա ճաքերի առկայությունը չի թույլատրվում:

Մեկ տարվա ընթացքում երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ անգամ վերոնշյալ իրավախախտումն անելու համար նախատեսվելու է տուգանք 29 հազար դրամի չափով և 2 տուգանային միավոր։

Եթե նախկինում ճանապարհային ոստիկանը իրավախախտում կատարած անձին իրազեկում էր իրավախախտման հատկանիշները անմիջապես վերացնելու դեպքում վարչական պատասխանատվությունից ազատվելու հնարավորության մասին, և իրավախախտում կատարած անձը անմիջապես վերացնում էր իրավախախտման հատկանիշը, կամ այլ կերպ ասած՝ հողմապակու վրայից հեռացնում էր թաղանթը կամ վերացնում ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափի խախտումը, ապա արձանագրությունը բեկանվում էր և քաղաքացին ազատվում էր վարչական պատասխանատվությունից:

Սակայն հիմա, եթե ճանապարհային ոստիկանը արձանագրի ավտոմեքենայի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ լուաթափանցելիության թույլատրված չափի խախտում, ապա միևնույն է՝ քաղաքացին կենթարկվի վարչական պատասխանատվության, եթե նույնիսկ տեղում վերացնի իրավախախտման հիմքը:

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին (տեսանյութ) Բագրատ Սրբազանի շարժումը հասավ Սևան՝ ուղիղ Մենք շարունակում ենք մեր ճանապարհը․ Մեսսի Մայիսի 6-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում ՀՀ կազմաքանդումը կկասեցվի և մենք կհասնենք մեր նպատակներին. Գառնիկ Դանիելյան Ի՞նչ է պահանջելու Սրբազանն ու շարժումը Նիկոլ Փաշինյանից Վթար Արագածոտնիում. վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում, փրկարարները սահմանազատել են տարածքը Գիշերը առատ ձյուն է տեղացել, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի Ողբերգական լուր՝ Արարատից. զոհը 25-ամյա երիտասարդ էԽոյ, Այծեղջյուր, Երկվորյակ և Կույս. Վասիլիսա Վոլոդինայի կանխատեսումը մայիսի 5-ի համար Մեր ճանապարհը հաղթանակի ճանապարհն է, այլ ճանապարհ չկա. Բագրատ Արբազան18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան Շարժմանը միանալու հնարավորությունը չէինք կարող բաց թողնել, հոգևորը հաղթելու է. «Արմքոմեդիի» Նարեկ Շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` այս շարժումը ձեզ էլ է ազատագրելու կապանքներից. Բագրատ Սրբազան Ուժգին կարկուտ` Երևանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան Ով է Գյումրիում ողբերգական վրաերթից մահացած 9 -ամյա տղան Սա համազգային շարժում է, պիտի միանան մարդիկ. Ասպրամ Կրպեյան Գնում ենք պատասխաններ ստանալու. Բագրատ Սրբազան Դիլիջանից մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը. ուղիղ Էրդողանը կփորձի՞ Ալիեւին ներգրավել Նեթանյահուի դեմ «առեւտրական պատերազմում» Անձրև, ամպրոպ. ակտիվ ցիկլոն է գտնվում Հայաստանում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ադրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ ԿարապետյանՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզվող է հայտնաբերվելԲագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Գյումրիում հրդեհից մահացած երեխաները մանկատնից էին տեղափոխվել ծնողների մոտ․ «Հրապարակ» Բոլորը սպասում էին Սրբազանին ու ապակուսակցական շարժման, մեր քայլերն ուղղված են Հայրենիքի փրկությանը. Տեսանյութ Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Դոլարն ու եվրոն էժանացել են, ռուբլին աճել. փոխարժեքն՝ այս պահին Ողբերգական դեպք. Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը Ուժեղ կարկուտ Արմավիրի մարզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում պատարագի է մասնակցում. ուղիղ Խոշոր ավտովթար Երևանում.տուժածներից մեկը հաղորդավար Տիգրան Հարությունյանն է Մայիսյան ձյունը Եկատերինբուրգում (լուսանկարներ) Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքիցԲազմաթիվ հասցեներում լույս չի լինի Մի շարք հասցեներում գազ չի լինի Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Էջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթին Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված