Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության համար
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում «պարետ» մնացած Սարգիս Գալստյանին մեղադրանք է ներկայացվել՝ լրտեսության համար։
Հիշեցնենք, որ Սարգիս Գալստյանն օրերս կնոջ հետ ԿԽՄԿ ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել է ՀՀ և Գորիսում ձերբակալվել՝ ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից։
ԿԽՄԿ Հայաստանյան ներկայացուցչությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում, չհայտնելով անձանց նույնականացնող տվյալները, հաստատել էր, որ մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել երկու անձ՝ նրանց ցանկությամբ։
ՀՀ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ մարտի 30-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում անձին ներկայացվել է մեղադրանք լրտեսության համար, խափանման միջոց է ընտրվել կալանքը։
«Այլ տեղեկատվութուն այս պահին, ելնելով նախաքննության շահերից, հրապարակման ենթակա չէ»,- նշեցին ՔԿ-ից։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան