«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինվոր է զոհվել․ կան տուժածներ Այժմ ինձ զգում եմ 27-28 տարեկան. Խորեն Բայրամյան ՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագրի ժամկետը Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ) Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան


Ադրբեջանական զորավարժության ձայները լսվում էին Երասխում, աղջիկս վախեցավ, թե՝ «պատերազմը սկսվել է, կրակում են»

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Արարատի մարզի սահմանամերձ Երասխ բնակավայրում հաստատված կիսով չափ հայ, կիսով չափ ռուս Վասիլի Սուքիասյանը տեղահանվել է Արցախի Մարտունու շրջանի Քաջավան գյուղից։ Նա ծնողների հետ 1995 թվականին է Ռուսաստանի Դաշնությունից տեղափոխվել հոր ծննդավայր։

Արցախի ամբողջական հայաթափումից հետո բնակության նոր վայր են ընտրել Երասխը։  Վասիլին MediaHub-ի հետ զրույցում ասում է, որ չնայած ճակատագրի հեգնանքին, այստեղ փորձում է ուղղել մեջքը, նոր կյանքը սկսել նոր կետից։ 

«Դժվար է, բայց այլ տարբերակ չունենք, պիտի գոնե երեխաների համար ապրենք»,- ասում է նա։ 

Վասիլին զինվորական է։ Մասնակցել է Արցախի համար մղված բոլոր պատերազմներին, վերջինը ճակատագրական դարձավ, քանի որ պայքարն անարդյունք եղավ։ Տեղահանվելուց հետո կնոջ՝ Թագուհու և անչափահաս 6 երեխաների հետ եկել են Երասխ։ Այստեղ անվճար հիմունքներով բնակարան են առաջարկել։

«Ո՛չ ջուր կար, ո՛չ նորմալ տանիք, ո՛չ էլ բաղնիք։ Քանի որ կարողանում եմ վերանորոգման աշխատանքներ կատարել, նորոգեցի, որքան հնարավոր էր։ Հետո պայմանագրային հիմունքներով ուզեցի շարունակել ծառայությունս։ Ադրբեջանական դիրքերն այնքան մոտ են, որ գյուղում բոլորը պետք է զինվոր լինեն․ մեր բակից երևում է թշնամու դրոշը: Տհաճ է, իհարկե, որ այսքան մոտ են, բայց մենք էլ ապրում ենք ինչպես մյուսները։ Իրենց զորավարժության ժամանակ ձայները լսվում էին գյուղից։ Աղջիկս եկավ վախեցած, թե՝ «պատերազմը սկսվել է, կրակում են»։ Արցախի ճանապարհն անցած Հայաստանում ապրող յուրաքանչյուր ընտանիք չի վստահում Ադրբեջանին, մանավանդ, որ այսքան մոտ են։ Դրա համար 2 անգամ հերթափոխի եմ գնացել, բայց քանի որ քաղաքացիության, նոր գրանցման ու թղթաբանության հետ կապված հարցեր կային, դուրս եկա»,- ասում է  մեր զրուցակիցը։ 

Երասխում հաստատվելուց հետո Վասիլիի ընտանիքին օգնություն են ցուցաբերել Հայաստանում և արտերկրում ապրող սրտացավ մարդիկ։ Խոզեր ու ածան հավեր է գնել։ Նպատակ ունի առաջիկայում նաև անասնապահությամբ զբաղվել, բայց այս պահին դեռ հնարավորություն չունի։

Բնակարանը, որտեղ ապրում են Սուքիասյանները, տնամերձ հողամաս չունի։ Աշխատասեր այս ընտանիքը մեծ ցանկություն ունի զբաղվելու նաև բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ 

«Որ անընդհատ բողոքեմ, ոչ մի բանի չենք հասնելու, փառք Աստծո, որ անվնաս ենք տեղ հասել։ Չնայած ուշքս, միտքս Քաջավանի մեր տանն է, հորս, մորս գերեզմանները: Առաջին հնարավորության դեպքում պատրաստ եմ հենց առաջինը վերադառնալ, միայն թե ոչ ադրբեջանցիների հետ համակեցությամբ»,- ընդգծում է Վասիլին։ 

2023 թվականի սեպտեմբերյան մարտերին Վասիլին եղել է դիրքերում։ Փրկվել է՝ ճեղքելով շրջափակումը, Շուշիի տանկի հարակից հենակետից իր հետ դուրս բերելով 2 կին կապավորի, բուժքրոջն ու ևս 2 վիրավորի։ 

«Աստված չանի, բայց եթե այստեղ էլ գործողություն սկսվի, երասխցիների հետ ես էլ եմ զենք վերցնելու, որ տունս, երեխաներիս ու հայրենիքս պաշտպանեմ»,- հավելեց Վասիլի Սուքիասյանը։

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». ԱլիևՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինվոր է զոհվել․ կան տուժածներԻնչ ընթացք են ունենում Ադրբեջանի զորքերի ներխուժման առիթով հարուցված քրեական գործերը․ Թովմասյանը՝ դատախազինԱյժմ ինձ զգում եմ 27-28 տարեկան. Խորեն ԲայրամյանՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագրի ժամկետը Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ) Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան 5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար․ գլխավոր դատախազ ՇՏԱՊ. Գլխավոր դատախազը պատասխանում է լրագրողների հարցերին Հանրային հեռուստաընկերության մոտ մի երիտասարդ «դրիֆտ» է արել ու ձերբակալվել Ի՞նչ է հայտարարել Շոյգուն Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Վթար Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կանԷսօր մեր նշանդրեքն ա. Ռաֆայել Երանոսյանը բացառիկ հայտարարություն է արել. մանրամասներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Իրազեկում՝ մայիս ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Բաքուն մտադիր է օկուպացված Քարվաճառի բնակչության թիվը հասցնել 17 հազարիՈստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղшյի մшրմին Վարչախումբը սադրում է Ռուսաստանին Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդն առանց պատերազմի ավարտի երաշխիքների չի ընդունի գործարքն Իսրայելի հետ. WSJ Միջադեպը ծագել է նրանից, որ դուք անօդաչու թռչող շիշ եք ուղարկել պատգամավորի ուղղությամբՔՊ-ականի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեցՈվ է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարը Ոստիկանական նոր ուժեր են բերվել. նոր տեղեկություններ՝ Կիրանցից «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Կիրանցում քաղաքացիները փակել են ճանապարհը ոստիկանական մեքենաների առջևԳազ չի լինելու հետևյալ հասցեներում«Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն ՄանվելյանՀայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով. RSF զեկույցըԱրտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն է եղել«Mercedes»-ում, վիրավորներ կանՌոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Ով է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Կիրանցեցիները հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Ամենադիտված