«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինվոր է զոհվել․ կան տուժածներ Այժմ ինձ զգում եմ 27-28 տարեկան. Խորեն Բայրամյան ՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագրի ժամկետը Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ) Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան


«Բառարաններում չկան համապատասխան բառեր, որ կարողանամ նկարագրել, թե այս ցավն ինչպիսին է». Տիգրան Բաբիկյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում՝ պայթեցնելով ձեռքի նռնակը․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ ակտիվ, չափից դուրս բարի երեխա էր, կենդանասեր էր: Փոքրուց կենդանիներ է խնամել: Նայում էիր իր տարիքին, իր պահած կենդանիներին, ապշում էիր, թե ոնց է գլուխ հանում: Կատակով իրեն ասում էինք՝ Տիգրա՛ն ջան, քո համար ֆերմա ենք բացելու, էլ ուրիշ մասնագիտություն չես սովորելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիլիթը՝ Տիգրանի մայրիկը:

Հավելում է՝ որդին շատ լսող երեխա էր, կյանքով լի: Մայրիկն անկեղծորեն ասում է՝ որդին սովորելու հետ սեր չուներ, բայց այնքան լավ երեխա էր, որ ուսուցիչները, դա հաշվի առնելով, մշտապես իրեն ընդառաջում էին: «Շատ հարգալից էր մեծերի նկատմամբ, բառի բուն իմաստով՝ չափված-ձևված երեխա էր: Ֆիզկուլտուրան էր շատ սիրում, պարապում էր բռնցքամարտ, որոշել էր զորացրվելուց հետո ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ»: Դպրոցն ավարտելուց մեկ ամիս անց՝ 2021 թ.-ի հուլիսի 23-ին, Տիգրանը զորակոչվում է Հայկական բանակ: Ծառայության առաջին վեց ամիսն անցնում է Վանաձորի ԴՈւՑ-ում, վեց ամիս հետո տեղափոխվել է Ջերմուկ: Պատերազմից հետո որդուն բանակ ճանապարհող ծնողի սրտում չի կարող տագնապ չլինել: Տիկին Լիլիթի հետ զրույցի ընթացքում տեղափոխվում ենք 44-օրյա պատերազմի օրեր: «Մասնագիտությամբ շտապօգնության բժշկուհի եմ:

44-օրյա պատերազմն սկսվելուց հետո մեզ բրիգադով ուղարկեցին Ստեփանակերտ՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ բերելու: Տիգրանս ասում էր՝ մամա՛ ջան, չվախենաս, գնա, օգնի տղերքին: Տիգրանի մեջ հայրենասիրությունը, թասիբն այնքան շատ էր, որ իմանալով, թե ինչ վտանգների միջով կարող եմ անցնել, թե ինչ հետևանքներ կարող են լինել, համաձայն էր իմ՝ Արցախ մեկնելուն, որպեսզի տղաներին օգնեմ: Հպարտանում էի իրենով՝ Տիգրա՛ն ջան, քո մեջ որտեղի՞ց այսքան ուժ: Ամուր ոգու տեր էր»: Մայրիկն ասում է՝ որդին հոգեպես պատրաստ էր ծառայության մեկնելուն, բայց ինքը դա շատ հետո է վերլուծել ու հասկացել: «Արդեն ծառայելիս նամակներ է գրել նաև հորեղբոր տղային. «Ռա՛զ, որ հանկարծ մի բան լինի, նռնակը քաշելու եմ ու մտնեմ դրանց մեջ»: Ինքն իր խոսքին տեր եղավ: Շատ լավ է ծառայել թե՛ Վանաձորում, թե՛ Ջերմուկում. սա ինձ համար պարզ է դառնում, երբ հիմա կողքից ի մի եմ բերում իր ընկերների կարծիքները, նրանց հետ զրույցները, քանի որ ինձ հետ շատ չէր կիսվում բանակային կյանքի մասին»:

Ծառայության ամիսներին Տիգրանին առաջարկել են դիպուկահարի հմտություններ ձեռք բերել, բայց նա հրաժարվել է: «Ուզում էր իր ընկերների հետ մնալ, հատկապես Վազգենի: Իրենք նույն դասարանից էին, մտերիմ ընկերներ: Միասին նաև դիրքերում են եղել: Այդ օրը պետք է իջներ դիրքերից, բայց մերժել է, ասել՝ որտեղ իմ ընկերը, այնտեղ ես»: Մայրիկի ու որդու վերջին զրույցը եղել է սեպտեմբերի 11-ին: «Մեր զրույցների հիմնական թեման իրարով հետաքրքրվելն էր, թե ես ինձ ինչպես եմ զգում, իր մոտ ամեն բան կարգին է: Ուրիշ թեմաներ մեր զրույցներում չեն եղել: Փորձում էի իրեն շատ չզանգել՝ մտածելով, որ միգուցե հարմար չլինի, իրեն վատ դրության մեջ չդնեմ: Երբ զրուցում էինք, ասաց, որ դիրքերում տղաներից մեկի ծննդյան օրն է եղել, ներքևից ինչոր բաներ են վերցրել՝ նշելու համար, գումարը պետք է կիսեն իրար մեջ:

«Մա՛մ ջան, ցավդ տանեմ, կարո՞ղ ես ինձ գումար ուղարկել»: Բնականաբար, ասացի, որ կուղարկեմ: Գումարը պետք է ուղարկեի ամսի 16-ին, բայց այդ օրն այդպես չեկավ մեզ համար: Անձամբ ինձ հետ վերջին անգամ խոսել է սեպտեմբերի 11-ին, բայց սեպտեմբերի 12ին պատերազմի սկսվելուց 20 րոպե առաջ զրուցել է քրոջ ամուսնու հետ: Իրենք շատ մտերիմ էին, եղբայրների պես, այնքան մտերիմ, որ հասկանալով, թե ինչ է տեղի ունենալու, կապ է հաստատել հենց նրա հետ: Երբ հետո նաև իր սոցիալական ցանցերի էջերին հասանելիություն ունեցանք, հասկացանք, որ մեր զինծառայողներն իմացել են, որ այդ օրը հարձակում է լինելու, իրենց այդ մասին չեն տեղեկացրել, բայց իրենք աժիոտաժից, կուտակումներից կանխատեսել են պատերազմի վտանգը»: Սեպտեմբերի 12-ին՝ պատերազմի մեկնարկից րոպեներ առաջ, Տիգրանը քրոջ ամուսնուն նամակների միջոցով ասել է, թե ինչ է կատարվում: «Նկարագրել է իրավիճակը, ասել, որ հեռախոսն անջատում է ու խնդրել. «Նորա՛յր, մամային չասես, տանը ոչ մեկին չասես, եթե ամեն ինչ լավ լինի, ես կապի դուրս կգամ ձեզ հետ, Աստծով»:

Սրանք իր վերջին բառերն են եղել, հետո հեռախոսն անջատել է: Րոպեներ անց սկսվել է պատերազմը, մենք այդպես էլ չկարողացանք իր հետ կապ հաստատել»: Տիգրանը պայթեցրել է իր ձեռքի նռնակը՝ գերի չընկնելու, նաև թշնամու զինվորներին ոչնչացնելու համար: Մայրիկն ասում է՝ երբ վերլուծում է որդու արարքը, հասկանում է, որ ամեն մեկը չէր կարող նույնը անել, գնալ գիտակցված մահվան: «Ինչ հզոր ուժ է ունեցել Տիգրանս: Իր ունեցած ամենաթանկ բանը՝ կյանքն է զոհել, հետո մի մեդալ են տվել, կարծես թե հենց այդպես էլ պետք է լիներ: Որևէ մեդալ սփոփանք չի դառնալու, բայց պետությունը պետք է իր զինվորների սխրանքն ըստ արժանվույն գնահատի»:

Զրույցի ընթացքում նաև ցավով արձանագրում ենք, որ 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի և նրա հերոսների մասին մեր հանրությունն, ավաղ, այնքան քիչ բան գիտի, երբեմն անգամ տպավորություն է, թե շատերը չգիտեն, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի լուսադեմին Հայաստանի սահմաններին պատերազմ էր: Զոհվելուց օրեր անց Տիգրանի մարմինը մեր 95 զինծառայողի հետ փոխանցվել է հայկական կողմին: «Մեզ հետ կապ հաստատեցին, կանչեցին, առաջարկեցին նկարներով ճանաչել Տիգրանին, իր մարմինը Իջևանի դիահերձարանում էր: Զանգահարեցի, խնդրեցի ձեռք չտալ երեխայիս, մինչև ես հասնեմ իր մոտ: Նախքան բանակ գնալը դաջվածքներ էր արել, երբ հարցրեցի, թե ինչո՞ւ է արել, կատակելով արձագանքեց. «Մա՛մ ջան, որ հանկարծ մի բան լինի, ինձ դրանով կճանաչեք»»: Տիգրանը տան չորս երեխաներից մեկն է, երեք քրոջ եղբայրը:

«Շատ կապված էին իրար հետ: Այնքան լավ քեռի էր, սիրող, հոգատար: Թոռնիկներս փոքր են եղել, բայց ամեն ինչ հիշում են: Թոռնիկս գնում, նկարի մոտ մոմ է վառում, լաց լինում, շատ լավ հիշում է իր քեռուն: Միշտ իրեն ասում էի՝ Տիգրա՛ն ջան, այնքան լավ հայր ես լինելու: Այնքան տնարար էր, երբ առիթների ժամանակ իրեն գումար էին տալիս, տան համար ինչոր իրեր էր գնում, ես էլ ասում էի՝ դա քո գումարն է, քո համար մի բան գնիր, բայց ոչ, ամեն ինչ տան համար»: Տիկին Լիլիթն ասում է՝ սարսափելի ծանր է առանց որդու ապրելը: «Բառարաններում չկան համապատասխան բառեր, որ կարողանամ նկարագրել, թե այս ցավն ինչպիսին է: Անգամ մահն է երանելի դառնում, քան այսպես ապրելը: Ես ասել եմ՝ որ օրը գիտակցեցի ու ընդունեցի, որ Տիգրանը չկա, ես էլ չեմ լինի: Ապրում եմ այն մտքով, որ ինքն իմ կողքին է: Այդ միտքն է ինձ կյանք տալիս, որ շարունակում եմ մինչև հիմա գոյատևել: Իր ներկայությունը զգում եմ մեր օջախում: Ինձ հանգիստ եմ զգում տանը, չեմ ուզում տանից դուրս գալ, որովհետև ինձ թվում է, որ իրեն մենակ եմ թողնում, չեմ ուզում իրենից կտրվել»:

Հ. Գ. - Տիգրան Բաբիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Կարբի գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». ԱլիևՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինվոր է զոհվել․ կան տուժածներԻնչ ընթացք են ունենում Ադրբեջանի զորքերի ներխուժման առիթով հարուցված քրեական գործերը․ Թովմասյանը՝ դատախազինԱյժմ ինձ զգում եմ 27-28 տարեկան. Խորեն ԲայրամյանՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագրի ժամկետը Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ) Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան 5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար․ գլխավոր դատախազ ՇՏԱՊ. Գլխավոր դատախազը պատասխանում է լրագրողների հարցերին Հանրային հեռուստաընկերության մոտ մի երիտասարդ «դրիֆտ» է արել ու ձերբակալվել Ի՞նչ է հայտարարել Շոյգուն Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Վթար Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կանԷսօր մեր նշանդրեքն ա. Ռաֆայել Երանոսյանը բացառիկ հայտարարություն է արել. մանրամասներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Իրազեկում՝ մայիս ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Բաքուն մտադիր է օկուպացված Քարվաճառի բնակչության թիվը հասցնել 17 հազարիՈստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղшյի մшրմին Վարչախումբը սադրում է Ռուսաստանին Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդն առանց պատերազմի ավարտի երաշխիքների չի ընդունի գործարքն Իսրայելի հետ. WSJ Միջադեպը ծագել է նրանից, որ դուք անօդաչու թռչող շիշ եք ուղարկել պատգամավորի ուղղությամբՔՊ-ականի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեցՈվ է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարը Ոստիկանական նոր ուժեր են բերվել. նոր տեղեկություններ՝ Կիրանցից «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Կիրանցում քաղաքացիները փակել են ճանապարհը ոստիկանական մեքենաների առջևԳազ չի լինելու հետևյալ հասցեներում«Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան
Ամենադիտված