Ինչ լավ լուր է հայտնում Գագիկ Սուրենյանը Սիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներ Կարևոր․ ոստիկանությունը զգուշացում է տարածել Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության անդամներն այցելել են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված հայորդիներին 6 մարզում հայտնաբերվել են օդի աղտոտման դեպքեր․ վարորդները տուգանվել են 50.000-ական դրամի չափով Վթար՝ Երևանում. Բաղրամյան պողոտայում «BMW»-ն բախվել է ավտոբուսին, ապա բազալտե եզրաքարին ու ծառին Comedy Club-ը փակվում է ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է Երևանում իրականցվել է «Կարմիր կովն իր կաշին չի փոխի» օպերացիան. բերման ենթարկված կա «Զվարթնոցի» ստերիլ գոտում վիճաբանություն է եղել․ մանրամասներ


Ռուսաստանը վերջին զգուշացումներն է անում Նիկոլ Փաշինյանին

Քաղաքականություն

Ռուսաստանը վերջին զգուշացումներն է անում Նիկոլ Փաշինյանին, նշելով, որ Հայաստանի ներկայիս քաղաքական կուրսի շարունակումը կարող է ի վերջո անդառնալի վնաս հասցնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին։ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան երեկ ճեպազրույցում մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Ըստ Զախարովայի, Մոսկվային մտահոգում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հասցեին Հայաստանի ղեկավարության ուլտիմատիվ և վիրավորական հռետորաբանությունը։ 

«Մենք երբեք կասկածի տակ չենք դրել, չենք դնում և չենք դնելու ցանկացած պետության ինքնիշխան իրավունքը՝ որոշելու իր արտաքին քաղաքական կուրսը, ներառյալ՝ այս կամ այն միջազգային, տարածաշրջանային կառույցների աշխատանքին մասնակցության աստիճանը՝ ելնելով իր ազգային շահերից և ստանձնած պարտավորություններից։ Դա լիովին վերաբերում է նաև ՀԱՊԿ-ին։ Միաժամանակ մեզ չի կարող չանհանգստացնել հակաարդյունավետ և ուլտիմատիվ, իսկ երբեմն էլ վիրավորական հռետորաբանությունը, որն այսօր գերիշխում է Կազմակերպության վերաբերյալ Հայաստանի ղեկավարության արտահայտություններում ու տառացիորեն սերմանվում է հայ հասարակության մեջ»,- հայտարարել է Զախարովան։

Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի հնարավոր փոփոխության մասին՝ Զախարովան նշել է, որ «Երևանի ներկայիս քաղաքական կուրսի շարունակումը կարող է ի վերջո անդառնալի վնաս հասցնել մեր դաշնակցային հարաբերություններին, լուրջ ռիսկեր ստեղծել Հանրապետության ինքնիշխանության համար, վերջնականապես ոչնչացնել երկրի անվտանգության ապահովման գործուն մեխանիզմները, ազդել նրա առաջանցիկ սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարների վրա»,- ասել է Զախարովան։ Իսկ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ հայկական կողմի պահանջը գնահատել է որպես պաշտոնական Երևանի ոչ բարեկամական քայլերի մի ամբողջ շարքի ֆոնին։ «Հազիվ թե նման նախաձեռնությունը բխում է Հայաստանի ու նրա քաղաքացիների անվտանգության շահերից, հատկապես հաշվի առնելով այն խնդիրները, որոնք ուս-ուսի տված երկար տարիներ արդյունավետ կերպով մշակել են ռուս և հայ սահմանապահները»,- ասել է Զախարովան։ 

Փաստացի, ռուսական կողմն արդեն նյարդային շարժումներ է անում՝ փորձելով ՀՀ գործող վարչախմբին բացատրել իր քաղաքականության վտանգավորությունը։ Մինչդեռ հստակ է՝ Փաշինյանն այդ հարցում այլևս արգելակներ չունի, արևմտյան հովանավորների ազդեցությամբ պատրաստ է Հայաստանն ամբողջությամբ հանել ՌԴ ազդեցության շրջանակներից։

Սոնա Մանուկյան

Իսրայելի ուժերի ռազմական գործողությունների հետևանքով Գազայում կա առնվազն 14 զոհՄենք ապրում ենք ավտորիտար դիկտատուրայի պայմաններում. Ավետիք Չալաբյան Այս տարի արևային էներգետիկ համակարգերի հզորությունը կաճի 29 տոկոսով Հանրային ռադիոյում տրամադրություններ են շոշափում Խայտառակ և ամոթալի որոշում. Փաշինյանը վախենում է նոր ընտրություններում պարտվելուց Խոշոր վթար՝ Կոտայքում. «BMW X5»-ը «Չայնիի ոլորանների» սկզբնամասում բախվել ծառերին ու քարերինՌուսաստանը ծաղրում է Փաշինյանի հայտարարությունները Մահացել է Արտաշես ԳեղամյանըՓաշինյանը կարծում է` պետք է մոռանալ հայ ժողովրդի հերոսական պայքարի մասին. ԶատուլինԳազ չի լինի մի շարք հասցեներումԻնչ լավ լուր է հայտնում Գագիկ ՍուրենյանըԱրցախը մեր հայրենիքն է․ այն պետք է կրկին դառնա հայկական․ «ՀայաՔվե»Լոռու մարզում 5-ամյա երեխան թերմիկ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՍահմանադրության փոփոխությունները պետք է ուղղված լինեն ոչ թե պատմական ճշմարտությունից հրաժարվելուն, այլ պետականության և տարածքային ամբողջականության պահպանմանը. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք․ Գլխավոր դատախազության շենքի մոտ քաղաքացին փորձել է վերջ տալ կյանքինԻնչո՞ւ եկեղեցին, և դրանից բխող մի դժվար հարց. Վահե ՀովհաննիսյանԿյանքից հեռացել է մանկագիր Նիկոլայ ՇահնազարյանըԿրակոցներ՝ Վերնիսաժի տարածքում. 40-ից ավելի անձանց միջև վիճաբանություն է եղելԵրևանը ավելի հարմարավետ ու բարեկարգ դարձնելու նպատակով շարունակում ենք կյանքի կոչել երթևեկության բեռնաթափմանն ուղղված նոր նախագծեր․ Ավինյան (տեսանյութ) Ռուբլին էժանացել է. տարադրամի փոխարժեքը՝ այսօր Սիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներԿարևոր․ ոստիկանությունը զգուշացում է տարածել Անդրանիկ Քոչարյանի ապօրինությունները ռազմական ոստիկանությունում․ պահեստազորի փոխգնդապետի ահազանգը ԶՊՄԿ-ն ահռելի միջոցներ է ծախսել կրթական ոլորտի վրա Ադրբեջանի, Ալիևի և Էրդողանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի անհատակ սերը իրականում խնդիր է հայերի համար․ Աննա ՄկրտչյանՀայոց Համազգային Միասնություն» կուսակցության անդամներն այցելել են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված հայորդիներին6 մարզում հայտնաբերվել են օդի աղտոտման դեպքեր․ վարորդները տուգանվել են 50.000-ական դրամի չափով Վթար՝ Երևանում. Բաղրամյան պողոտայում «BMW»-ն բախվել է ավտոբուսին, ապա բազալտե եզրաքարին ու ծառին Comedy Club-ը փակվում է ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է Երևանում իրականցվել է «Կարմիր կովն իր կաշին չի փոխի» օպերացիան. բերման ենթարկված կա «Զվարթնոցի» ստերիլ գոտում վիճաբանություն է եղել․ մանրամասներՆոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԵռաբլուրն այսօրԿարևոր․ բեռնատարների վարորդներ են տուգանվել օդի աղտոտման համար Կարկուտ կտեղա․ ինտենսիվ անձրևներ են սպասվում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակումWildberries-ի hրաձգության գործով առանցքային մեղադրյալ Վլադիսլավ Բակալչուկը բերման է ենթարկվել Զատուլինը խոսել է Փաշինյանի «փռշտոցի» մասին Ես գուզեմ, որ իմ գյուղացին հաղթե. հարևանը` տրանսգենդեր Դիանա Ղզրոյանի մասին Սուր վարակիչ տարածման պասիվ շրջան է արդեն` եղանակով պայմանավորված. ԱՆ նախարար Զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել Փաշինյանը սեփական թիկնապահներից է վախենո՞ւմ «Փյունիկը» վաճառում են. ՀՖՖ-ն հասավ իր ուզածին Արցախի հայաթափման մեկ տարին. վարչախումբը տեղեկատվական տեռոր է իրականացնում Այդ ճանապարհի նկատմամբ Հայաստանի իրավազորությունը կարմիր գիծ է. Սոնա Ղազարյան Դեմքս ու ուսս ա այրվել, uալջարդեր ունեմ. Դերասանուհի Անի Հովսեփյանը` իր մասնակցությամբ վթшրի մասին«Իշխանությունն Արցախի հանձնումն արդարացնելու համար դիմում է ամենաանբարոյական քայլերին»․ Տիգրան Աբրահամյան Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «VAZ-2106»-ը և «VAZ-2121»-ը․ 4 մարդ հոսպիտալացվել էՍպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանը, առնչություն չունի իրեն վերագրվող հանցանքի հետ. Փաստաբան
Ամենադիտված