Որ դեպքում է պետությունը տրամադրում հիփոթեքային աջակցություն (տեսանյութ)
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագիրը, որն ուղղված էր երեխա ունեցող ընտանիքներին աջակցել հիթփոթեք ստանալուն կամ հիփոթեքի սպասարկմանը։
Նրա խոսքով՝ այդ ծրագրից 9 հազար 464 շահառու ընտանիք ստացել է աջակցությունը, որոնց վճարվել է ընդհանուր 6 միլիարդ 668 միլիոն դրամ։ Հաշվի առնելով, որ ծրագիրը այդ տարիների ընթացքում գրանցել է բարձր դիմելիություն ու դրական է անդրադառնում ընտանիքների վերարտադրողական վարքագծի վրա, Խաչատրյանի խոսքով, առաջարկվում է հաստատել նոր ծրագիր 2024-2026 թվականների համար։
Վարչապետը նկատեց՝ նրանք ովքեր չունեն երեխա, այս ծրագիրը նրանց չի վերաբերվում, ովքեր ունեն մի երեխա դա նույնպես իրենց չի վերաբերվում։ Փոխնախարարն էլ պարզաբանեց՝ ընտանիքը չունի երեխա, բայց միևնույն ժամանակ ունի հիփոթեքային ընթացիկ վարկ, երեխա ծնվելու դեպքում իրենց մասին է դառնում։
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ընտանիքը չունի երեխա, բայց ունի հիփոթեք։ Այդ պարագայում, երբ առաջին երեխան ծնվում է մենք երեխայի ծնվելու առիթով հիփոթեքային վարկի մնացորդի 10 տոկոսի չափով միանվագ գումար ենք տալիս, բայց ոչ ավելի քան 500 հազար դրամը, որնն էլ ուղղվում է վարկի մարմանը»։
Գյուղական կամ սահմանամերձ բնակարաններում բոլոր նշված աջակցություններին ավելանում է ևս 50 տոկոսը, այսինքն՝ 500 հազարը սահմանամերձում և այն 48 գյուղական բնակարաններում, որտեղ կառուցվում են դպրոց կամ մանկապարտեզ, կդառնա 700 հազար։
Առավել մանրամասնը՝ տեսանյութում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live