Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞ Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Ի՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներում Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Ադրբեջանն ու Իլոն Մասկը գործընկերնե՞ր Հայտնի է Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրը Արարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող


Լեզվի կոմիտեն տարբեր լեզուներից փոխառնվող հատուկ անունների գրության և արտասանության սկզբունքների մշակման կարիք է տեսնում

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեն, հաշվի առնելով այն փաստը, որ վերջին տարիներին լեզվում շատացել են թարգմանված կամ նորաստեղծ հասկացությունները, դրանք համապատասխան բացատրություններով ի մի բերելու կարիք է տեսնում: Կոմիտեն կարծում է՝ հատկապես հատուկ անունների դեպքում կարիք կա տարբերակված մոտեցմամբ մշակել տարբեր լեզուներից փոխառնվող հատուկ անունների գրության և արտասանության սկզբունքներ:

Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում Հայաստանի գիտական և բարձրագույն կրթական հաստատությունների հետ: Ոլորտային գիտնականների հետ համատեղ աշխատանքի միջոցով հնարավոր կլինի մշակել լեզվական տարբեր հարցերին վերաբերող կանոնարկման սկզբունքներ` նկատի առնելով արդեն գոյություն ունեցող գրական հայերենի կանոնարկման ավանդույթը:

Մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը հիշեցրեց՝ օրենքով Լեզվի կոմիտեին վերապահված գործառույթների շրջանակում կառույցը պետք է նպաստի նաև հայերենի կանոնարկման սկզբունքների մշակմանը:

Այդ ուղղությամբ պաշտոնական միակ փաստաթուղթը 2006 թվականին հրատարակված Տերմինաբանական տեղեկատուն է, որտեղ տրված են հայերենի բառակերտման, տերմինակազմության, տառադարձման, կետադրման գրական հայերենում գիտականորեն փաստված սկզբունքները:

«Տեղեկատուն թողարկվել է Լեզվի բարձրագույն խորհրդի գործունեության շրջանակներում: Այն գործել է 1990-ականներից հետո:  Դաշտում շատ մեծ բաց կա, քանի որ վերջին 30 տարում Հայաստանում շատ են թարգմանություններ իրականացվում բնագրից: Խորհրդային շրջանում հիմնականում թարգմանությունները միջնորդավորված լեզվից էին՝ ռուսերենից, իսկ 1990-ականների վերջերին՝ անգլերենից, ֆրանսերենից: Շատ ուրախ եմ դրա համար, սակայն այդ երևույթն իր հետ  բերել է լեզվի խնդիրներ. վերջին տասնամյակներին հատկապես ուղիղ, ոչ միջնորդավորված թարգմանության ճանապարհով հայերենը հարստացել է նոր բառերով ու հասկացություններով, գոյացել են բազմաձևություններ»,-ասաց Դվոյանը:

Նրա խոսքով՝ լրատվամիջոցներն ու հանրային դաշտն իրենց հերթին տարբեր աղբյուրներից փոխառել ու շրջանառում են հատուկ անուններ ու բառեր:

«Հաճախ ստանում ենք զանգեր, երբ մեզ հարցնում են, թե որ բառն է ավելի տեղին օգտագործել այս կամ այն համատեքստում: Դա հեշտ է կարգավորել, երբ արդեն բառերն ու հասկացությունները կանոնարկված են, բայց նոր բառերի դեպքում դժվար է»,-ասաց Դվոյանը:

Նա կարծում է՝ պետական լեզուն պահպանելու սահմանադրական նորմը գործում է, սակայն օրենքն ու կանոնակարգումները ժամանակ առ ժամանակ թարմացումների կարիք ունեն, քանի որ կյանքը զարգանում է, և օրենքները չեն համապատասխանում կյանքի պահանջներին: Նման իրավիճակներում մտածում են նոր կարգավորումների մասին: «Ամենավառ օրինակներից մեկը շենքերի վրա փակցված ցուցանակներն ու գովազդներն են:  Եթե դա 1990-ականներին կամ 2000-ականներին լուրջ խնդիր չի եղել, քանի որ տնտեսությունն էլ այսքան զարգացած չէր, ապա այսօր մեծ խնդիր է, քանի որ այն ճանապարհներով ու եղանակներով, որ իրականացրել ենք վերահսկումն ու արդյունք ստացել, այսօր այդ միջոցներով հնարավոր չէ դա անել: Հիմա նախագիծ է  մշակվում գովազդի մասին օրենքում լրացումներ անելու և փոփոխություններ մտցնելու ուղղությամբ»,-ընդգծեց կոմիտեի նախագահը:

Անդրադառնալով օտարաբանություններին՝ Դվոյանը շեշտեց, որ Լեզվի կոմիտեն տերմինները հայաֆիկացնելու գործառույթ չի իրականացնում: Դա ոլորտներին է տրված: «Ոլորտները մշակում են իրենց մասնագիտական լեզուն: Կոմիտեն կարող է համապատասխան մասնագետների, ոլորտների հետ համագործակցելով գալ ընդհանուր որոշման ու պարբերաբար հրատարակել ցանկեր, ձեռնարկներ, և ասել, որ մասնագետների հետ քննարկման արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ գործածական է այս կամ այն լեզուն: Սա հիմնական մոտեցումն է»,-ասաց Սիրանուշ Դվոյանը:

Նրա համոզմամբ՝ հայերենը կարող է գրավիչ լեզու դառնալ, եթե գրողները մշակեն լեզու, մշակեն այսօրվա հայերենը, ժամանակակից հայերենը: «Տարբեր հայերեններ կան՝ գրաբարից սկսած, միջին հայերեն, 19-րդ դարում օգտագործված հայերեն, խորհրդային շրջանի հայերեն և այլն: Րաֆֆու և Հրանտ Մաթևոսյանի լեզուն տարբերվում է, ամեն մեկը յուրովի  հմայիչ է: Լեզուն սերտորեն կապված է  պատմական այն ժամանակաշրջանի հետ, որում այն գործածվում է, ուստի գրավիչ կարող են դարձնել գրողները, գիտնականները: Հայերենը պետք է ոլորտային լեզու դառնա, տարբեր ոլորտներ պետք է մշակեն համարժեք լեզու, իսկ Լեզվի կոմիտեն սիրով  կմասնակցի բոլոր աշխատանքներին՝ կանոնարկմանը, լեզվի միջազգայնացմանը»,-եզրափակեց Սիրանուշ Դվոյանը:

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞ Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Ի՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Ադրբեջանն ու Իլոն Մասկը գործընկերնե՞ր Հայտնի է Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել Կարս քաղաքը հնարավոր է հայտնվի ջրի տակ (տեսանյութ) Պատահար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին․ կան տուժածներ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ Սեւանի ռեստորաններից մեկում Քաղաքացիները Եղեգնաձորի հատվածում տրակտորներով փակել են Հայաստան-Իրան միջպետական մայրուղին (տեսանյութ) Մայիսի 7 ամենավտանգավոր օրերը Նոր մանրամասներ Սյունիքում տեղի ունեցած ավտոբուսի ողբերգական վթարից ԱԺ նախագահը արձակուրդ է մեկնում Մահացել է Հովսեփ Ալեքսանյանը Նոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ի՞նչ է կանխատեսել Վասիլիսա Վոլոդինան ապրիլի 28-ին՝ կենդանակերպի 3 նշանների համար «Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ) Վայք-Եղեգնաձոր ճանապարհը փակ էՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Երևան-Գյումրի ճանապարհին Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Քաղաքացիները «սահմանազատել» են ԱԺ-ի շենքը, ինչպես Փաշինյանը՝ Տավուշի գյուղերըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըՉինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Ահազանգ է ստացվել՝ քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Փրկարարներն ավտոբուսի տակից դուրս են բերել ևս 1 դիՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի ՍարգսյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան
Ամենադիտված