Առեղծվածային դեպք՝ Արագածոտնում. տղամարդը նախ սպանել է իր շանը, ապա ինքն իրեն (լուսանկար) 71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել Գագիկ Սուրենյան. Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում հանրապետություն Կարինե Խոդիկյանը բառեր չի գտնում արտահայտելու, թե ինչ մեծամասշտաբ ամրաշինական աշխատանքներ է իրականացնում ՊՆ-ն առաջնագծում Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են 4-ամյա երեխայի դին գտել են լվացքի մեքենայում Թմրանյութերի գովազդ «Տելեգրամով»․ 19-ամյա երևանցի է կալանավորվել


Տարածքը ժամանակին ադրբեջանական է եղել, դրա համար էլ գրված է, որ անկլավ է. «Վիքիմեդիա Հայաստանը»՝ գյուղերի մասին հոդվածները խմբագրելու մասին

Հասարակություն

1.or.am-ը գրում է.

Նախորդ շաբաթ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի հետ հանդիպման ընթացքում խոսել էր այն չորս գյուղերի մասին, որոնք Ադրբեջանն առաջնահերթ պահանջում է հանձնել իրեն։ Այդ հարցով նաև Մյունխենում էր քննարկում եղել։ Փաշինյանը թիմակիցների հետ խոսելիս շեշտել էր, որ դրանց մեջ Տիգրանաշենը չի մտնում, բոլորն էլ Տավուշի մարզում են։ Այսպիսով՝ խոսքը հետևյալ չորս գյուղերի մասին է՝ Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար, Խեյրիմլի և Կըզըլ Հաջիլի:

Համացանցում այս թեման լայն քննարկման առարկա է դարձել: Մասնավորապես, Մարիետա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջում կարդում ենք.

«Չալարեցի՝ մտա Վիքիպեդիա, որոնեցի այն չորս գյուղերը, որպեսզի դուք պատկերացում կազմեք, թե ինչ է ուզում Ադրբեջանը: Եվ, ով զարմանք, այդ գյուղերի մասին հոդվածները խմբագրվել էին մի քանի օր առաջ և այս գրությունն ունեին. «Այս էջը վերջին անգամ փոփոխվել է 1 Մարտի 2024-ի ժամը 16:20-ին»: Բնականաբար, նախկին տեքստերը չկային, իսկ Վիքիպեդիայի հայկական տարածքի նոր տեքստերը ոնց որ ադրբեջանցիք գրած լինեին, անգամ անունների ադրբեջաներեն տարբերակ կար նշված: Այ քեզ բան: Եվ ուրեմն՝ բոլոր այն գյուղերի մասին գրառումները, որոնք ուզում է Ադրբեջանը, Վիքիպեդիայի հայկական տարածքում արդեն պիտի որ մեկ հրահանգով փոխված լինեն: Որոնեք Վարդենիսի այն գյուղերը նաև, որոնց վերադարձնելու մասին բամբասանքներ և վախեր կան: Հետևությունները թողնում եմ ձեզ…»:

Հայերեն վիքիպեդիայում փնտրեցինք Վերին Ոսկեպարի վերաբերյալ հոդվածը, որը, ըստ կայքի տվյալների, վերջին անգամ փոփոխության է ենթարկվել երեկ՝ մարտի 10-ին:

No description available.

Հոդվածի խմբագրման պատմության մեջ կարելի է տեսնել, որ այն կայքում ստեղծել է ոմն «GeoO» օգտատեր՝ 2018 թվականի փետրվարի 2-ին: Դրանից հետո հոդվածը պարբերաբար փոփոխությունների է ենթարկվել, որոնք հիմնականում ձևական են, ոչ թե իմաստային:

Ամենաթարմ խմբագրումներից մեկի արդյունքում հոդվածից հանվել է հետևյալ հատվածը՝

No description available.

Մեկնաբանություն ստանալու նպատակով 1or.am-ը կապ հաստատեց «Վիքիմեդիա Հայաստանի» հետ.

«Ո՞վ է ասում՝ ադրբեջանական է, ադրբեջանցիք են հեղինակը: Խնդրում եմ՝ բացեք, նորից թերթեք պատմությունը: «ԱշոտՏՆՂ» օգտատերը չի կարող ադրբեջանցի լինել, մեր նախագծի ադմիններից է, «Gardmanahay»-նույնպես ադրբեջանցի չէ, հակառակ դեպքում՝ «գարդմանաադրբեջանցի» կլիներ: «Galust Igityan»-ն էլ իգիթական ազգանուն է, նրան էլ բացառենք ադրբեջանցիների շարքից: Իջնում ենք ավելի ներքև, «GeoO» մասնակիցն է հոդվածի ստեղծողը, որը, վստահեցնում եմ, էլի հայ է:

Հիմա, այստեղ ո՞վ է ադրբեջանցի, որ ասում են՝ ադրբեջանցիները մտել են, ինչ-որ գործողություններ են կատարել: Ասելը հեշտ է, միանգամից մեղքը գցում են, քաշվում մի կողմ: Իսկ Վիքիպեդիան կամավորական տարածք է, խմբագրումները կամավոր կերպով են անում, ոչ մեկը չի վերահսկում: Հիմա դուք էլ կարող եք գրանցվել, ինչ-որ փոփոխություններ անել. միակ նախապայմանը աղբյուր վկայակոչելն է»:

Հարցին, թե ինչու են հոդվածում նաև գյուղերի ադրբեջանական անվանումները նշված, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Տարածքը ժամանակին ադրբեջանական է եղել, չենք կարող մերժել: Նման բան եղել է, դրա համար էլ գրված է, որ անկլավ է: Իսկ քանի որ ադրբեջանական անկլավ է, ու այդ փաստը միջազգայնորեն ընդունված է, դրա համար էլ վերևում նշված է նաև ադրբեջանական անվանումը: Նույն ձևով էլ ադրբեջանական տիրույթում հայկական անվանումն է նշված»,- եզրափակեց «Վիքիմեդիա Հայաստանի» ներկայացուցիչը:

 

Աննա Սարգսյան

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/arm24live

Առեղծվածային դեպք՝ Արագածոտնում. տղամարդը նախ սպանել է իր շանը, ապա ինքն իրեն (լուսանկար) 71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել Գագիկ Սուրենյան. Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում հանրապետություն Կարինե Խոդիկյանը բառեր չի գտնում արտահայտելու, թե ինչ մեծամասշտաբ ամրաշինական աշխատանքներ է իրականացնում ՊՆ-ն առաջնագծում ՀՀԿ–ն ժողովրդից նեղացած չէ․ մենք Նիկոլի դեմ պայքարել ենք առաջին օրվանից ու շարունակում ենք․ Մկրտչյան Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է ՀայաստանՏավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են 4-ամյա երեխայի դին գտել են լվացքի մեքենայում Թմրանյութերի գովազդ «Տելեգրամով»․ 19-ամյա երևանցի է կալանավորվել Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում«Առաջարկում եմ Հայաստանին վերադարձնել Արծվաշենը». ադրբեջանցի պատգամավոր Ադրբեջանը հայտնում է վիրավորի մասինԳյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն Արտակարգ դեպք՝ Երևանի թիվ 140 դպրոցում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԵրեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդՀայտնի է, թե ովքեր են Երևան-Մեղրի ավտոճանապարհի զոհերըԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում  Ի՞նչ են կառուցում ադրբեջանցիներն օկուպացված ՔարվաճառումՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Ցնցող լուր՝ ԹուրքիայիցՈ՞րն է Տավուշի դիմադրության ուղերձը Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է․ ԱբրահամյանՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից կալանավորվածներ կան․ ի՞նչ է հայտնի Ուղիղ միացում. Լարված իրավիճակ Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհինՎիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Ամենադիտված