Էդուարդ Վարդանյանը հաղթել է UFC-ի նախկին մարտիկ Դամիր Իսմագուլովին
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թեթև քաշային կարգում ACA-ի Գրան պրիի հաղթող Էդուարդ Վարդանյանը հերթական հաղթանակն է տարել:
Սանկտ Պետերբուրգում կայացած «Наше Дело 82» մրցաշարի գլխավոր մենամարտում 32-ամյա հայ մարտիկը մրցել է UFC-ի նախկին մարտիկ, Ղազախստանը ներկայացնող Դամիր Իսմագուլովի (24-4) հետ ու հաղթել միավորներով՝ 29-27, 28-28, 29-27: Մենամարտն անցկացվել է քիկբոքսինգի (K-1) կանոններով:
Հաղթանակից հետո Վարդանյանը 33-ամյա Իսմագուլովին առաջարկել է անցկացնել ռևանշ մենամարտ MMA-ի (խառը մենամարտեր) կանոններով:
Էդուարդ Վարդանյանը MMA-ում մասնակցել է 29 մենամարտի, տարել 25 հաղթանակ ու կրել 4 պարտություն: Նա նախորդ մենամարտն անցկացրել էր 2023թ. հունիսին՝ տեխնիկական նոկաուտով հաղթելով ղազախ Արտյոմ Ռեզնիկովին:
Հիշեցնենք, որ Դամիր Իսմագուլովը 6 մենամարտ է անցկացրել UFC-ում։ Աշխարհի ուժեղագույն լիգայում նա տարել է 5 հաղթանակ ու կրել 1 պարտություն՝ զիջելով հայ մարտիկ Արման Ծառուկյանին։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live