Ցնցող լուր՝ Թուրքիայից Ո՞րն է Տավուշի դիմադրության ուղերձը Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է․ Աբրահամյան Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից կալանավորվածներ կան․ ի՞նչ է հայտնի Ուղիղ միացում. Լարված իրավիճակ Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին Վիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով


Ճողվածքի վտանգն ու անհեռատես քաղաքականության հետևանքները. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ Արևմուտքին Հարավային Կովկասը և մասնավորապես Հայաստանը հետաքրքիր են բացառապես այն համատեքստում, որ այս տարածաշրջանը վերջնականապես դուրս գա Ռուսաստանի ազդեցության գոտուց։ Եվ երբ եվրոպական երկրների կողմից նշվում է Հայաստանին աջակցելու մասին, ապա դա դեռևս չի նշանակում, որ նրանք շահագրգռված են, որ Հայաստանը հզորանա։ Նրանց հետաքրքրում է միայն մեկ խնդիր՝ Հայաստանի միջոցով հարվածել Ռուսաստանին: Իսկ ՀՀ իշխանությունները Հայաստանը ներքաշել են Արևմուտք-Ռուսաստան բախումների դաշտ՝ չնայած այն հանգամանքին, որ նախկինում Հայաստանը կարողացել է առանց հակասությունների դաշտ մտնելու հարաբերությունները միաժամանակ խորացնել ԵՄ-ի ու Ռուսաստանի հետ։

Փաշինյանի իշխանությունը փորձում է ցույց տալ, թե Հայաստանը թեքվում է դեպի Արևմուտք, ու սա տեղի է ունենում մի կողմից՝ մեր երկրի անվտանգությունը դիվերսիֆիկացնելու, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանին ուղղված՝ իր դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեղադրանքների համատեքստում։ Ժամանակի ընթացքում ՀՀ իշխանությունները փորձում են այս կոնտեքստում խստացնել իրենց հռետորաբանությունը։ Օրինակ՝ վերջերս Փաշինյանը Փարիզում հայտարարեց, թե դե ֆակտո սառեցրել են Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, իսկ նրա իշխանական համախոհներն էլ ընդգծեցին, որ եթե պետք լինի՝ նաև դե յուրե դուրս կգան ՀԱՊԿ-ից։ Բայց եթե իսկապես Հայաստանը մտադիր է փոխել իր արտաքին քաղաքական կուրսը և խորացնել հարաբերությունները Արևմուտքի հետ, պետք է նաև դուրս գա Ռուսաստանի հետ ունեցած այլ ինտեգրացիոն միավորումների կազմից։ Բայց Փաշինյանը որևէ վերապահում չունի ԵԱՏՄ-ի հետ կապված, ավելին՝ կարևորում է այդ կազմակերպության շրջանակներում փոխգործակցության ընդլայնումը։

Ու Փաշինյանը մեծ սիրով մասնակցում է ԵԱՏՄ գագաթնաժողովներին, շնորհակալություն է հայտնում գործընկերներին, բայց բոյկոտում է ՀԱՊԿ-ի աշխատանքները։ ԵԱՏՄ-ի մեխանիզմների արդյունքում է նաև, որ Հայաստանին հաջողվել է վերջին տարիներին բարձր տնտեսական աճ արձանագրել։ Ու այս պայմաններում զարմանալին այն է, որ ԵԱՏՄ գործունեությունից դիվիդենտներ ստանալու հետ մեկտեղ ՀՀ իշխանությունները խոսում են ԵՄ-ին անդամակցելու ՀՀ ձգտումների մասին, ինչը դուրս է իրատեսականության սահմաններից։ Այսպիսի քաղաքականության արդյունքում ՀՀ իշխանությունները ձգտում են Արևմուտքից գործնական աջակցություն ստանալ, ինչը կարող է լինել ռազմական, տնտեսական ու դիվանագիտական ուղղություններով։ Ստացվում է այնպես, որ Ռուսաստանի գլխավորած ինտեգրացիոն կառույցներից դուրս չգալու հետ մեկտեղ ՀՀ ղեկավարությունը ձգտումներ է ցուցաբերում արևմտյան ինտեգրացիոն կազմավորումներին անդամակցելու ուղղությամբ։

Ու դա է պատճառը, որ ռուսական կողմից, մասնավորապես արտգործնախարար Լավրովի շուրթերով հայտարարություններ են հնչում այն մասին, որ իրենք պարզաբանում են պահանջում ՀՀ իշխանություններից, թե ինչ հստակ արտաքին քաղաքական ուղղություն է ընտրել Հայաստանը։ Այսինքն, ռուս գործընկերներն առաջարկում են նստել և խոսել, հասկանալ, թե, ի վերջո, կոնկրետ ինչ է ցանկանում հայկական կողմը։ Այլապես ստացվում է, որ ռուսական կողմի մեջքի հետևից Փաշինյանը հայտարարում է ՀԱՊԿ անդամակցությունը սառեցնելու մասին, սակայն դադարեցնում այդ կազմակերպությանն անդամակցությունը։ Փաշինյանը փորձում է միաժամանակ նստել «երկու աթոռի» վրա, ինչն անկարելի է, քանի որ այդ աթոռները ոչ միայն միմյանցից շատ հեռու են, այլև ներկայիս աշխարհաքաղաքական առճակատման պարագայում ուղղակի անհամատեղելի։

Ըստ այդմ, այսպիսի քաղաքականությունը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Ու երբ հայկական կողմը փորձի հստակեցնել իր դիրքորոշումը, ապա մի դեպքում Ռուսաստանը կարող է կոշտ արձագանքել, ինչի արդյունքում Հայաստանը կարող է նոր տնտեսական, ռազմաքաղաքական ու անվտանգային մարտահրավերների բախվել, իսկ մյուս դեպքում էլ՝ Արևմուտքը կարող է կոշտ դիրքորոշում արտահայտել այն ուղղությամբ, որ եթե քայլեր չեք ձեռնարկում Ռուսաստանից հեռանալու ուղղությամբ, ինչո՞ւ էիք այդ դեպքում ավելին խոստանում։ Ճիշտ է՝ Արևմուտքը գործնականում հեռու է մեր տարածաշրջանից, բայց լուրջ ազդեցության գործիքների է տիրապետում և կարող է գործի դնել պատժամիջոցների մամլիչը։ Այնպես որ, անհեռատես քաղաքականություն՝ կառուցված փաշինյանական «զրոյական» խաղի կանոններով, լուրջ խնդիրների առջև է կանգնեցրել Հայաստանին: Իսկ պատճառը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը, որը Հայաստանը խցկեց աշխարհաքաղաքական բախման կիզակետ...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ցնցող լուր՝ ԹուրքիայիցՈ՞րն է Տավուշի դիմադրության ուղերձը Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է․ ԱբրահամյանՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից կալանավորվածներ կան․ ի՞նչ է հայտնի Ուղիղ միացում. Լարված իրավիճակ Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհինՎիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞ Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Ի՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Ադրբեջանն ու Իլոն Մասկը գործընկերնե՞ր Հայտնի է Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել Կարս քաղաքը հնարավոր է հայտնվի ջրի տակ (տեսանյութ) Պատահար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին․ կան տուժածներ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ Սեւանի ռեստորաններից մեկում Քաղաքացիները Եղեգնաձորի հատվածում տրակտորներով փակել են Հայաստան-Իրան միջպետական մայրուղին (տեսանյութ) Մայիսի 7 ամենավտանգավոր օրերը Նոր մանրամասներ Սյունիքում տեղի ունեցած ավտոբուսի ողբերգական վթարից ԱԺ նախագահը արձակուրդ է մեկնում Մահացել է Հովսեփ Ալեքսանյանը Նոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ի՞նչ է կանխատեսել Վասիլիսա Վոլոդինան ապրիլի 28-ին՝ կենդանակերպի 3 նշանների համար «Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ) Վայք-Եղեգնաձոր ճանապարհը փակ էՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Երևան-Գյումրի ճանապարհին Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Քաղաքացիները «սահմանազատել» են ԱԺ-ի շենքը, ինչպես Փաշինյանը՝ Տավուշի գյուղերըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըՉինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը
Ամենադիտված