«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինվոր է զոհվել․ կան տուժածներ Այժմ ինձ զգում եմ 27-28 տարեկան. Խորեն Բայրամյան ՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագրի ժամկետը Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ) Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան


«Անճար-միամիտ» ձևացողների փորձանքաբեր «փորձարարությունները». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը, և դա հաճախ զգացվում է, ինքն էլ առանձնապես չի ընդվզում, երբ իր առավել թունդ երկրպագուները, փորձելով ամեն գնով արդարացնել իրենց պաշտամունքի առարկային, ասում են, թե՝ «ախր, նա անճար, միամիտ է...»: Դե, հիշում եք՝ «խեղճ Նիկոլն ինչ անի» սկզբունքով: Դա, իհարկե, ամենևին այդպես չէ: Մանավանդ, որ այն ավերածությունները, կործանիչ այն քայլերը, որ անում է Նիկոլ Փաշինյանը, որպես Հայաստանի ղեկավար, ժամանակին, առնվազն հիմնական ուղղության, եթե կարելի է դա անվանել «գաղափար», ապա՝ գաղափարի կամ պատկերացման տեսքով բազմիցս ներկայացրել է հոդվածներում: Այլ հարց է, թե ինչ գործ ունի «անճար-միամիտը» պետության նավի ղեկի մոտ, այն էլ՝ նման փոթորկահույզ իրավիճակում, այսուանկողմից բարձրացող ծանր ալիքների պայմաններում:

Բայց նման հարց ոչ մեկը կամ գրեթե ոչ մեկը չի հնչեցնում: Բռնել են ղեկը Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն ու ոչ մի կերպ չեն ուզում այն թողնել: Հակառակը՝ ավելի ամուր են կառչում՝ ցույց տալով, որ միայն այդպես են պատկերացնում իրենց անհատական ու խմբակային անվտանգությունը: Իսկ թե ինչ կլինի նավի ու, պայմանական ասած, ուղևորների հետ, նրանց ընդհանրապես չի էլ հետաքրքրում: Ու, այսպես ասենք, փորձը փորձի ետևից են անում, հաճախ՝ մի ծայրահեղությունից նետվելով մյուս ծայրահեղության գիրկը, նավն էլ, ուղևորներով հանդերձ, այսուայնկողմ նետելով, մի ալիքից մյուսին հարվածելով, մի խութից մյուսին դիպչելով: Ինչ 2018-ից Փաշինյանը նստել է ղեկին, չեն դադարում արտաքին-քաղաքական «փորձարարությունները»:

Իսկ հիմա՝ մեր օրերում, դրանք արդեն հիվանդագին ու ցայտուն, ավելին՝ ցավոտ դրսևորումներ են ստանում՝ սպառնալից զարգացումների հեռանկարներով: Խոսենք փաստերով և կոնկրետ օրինակներով: Առաջինը. 2018-ին, երբ Նիկոլ Փաշինյանը փողոցային պայքարով եկավ իշխանության, հասկանալի էր, որ ղեկը հայտնվել է հակառուսական տրամադրություններ ունեցողների և, պայմանական ասած, արևմտամետների ձեռքերում: Հարցը միայն այն չէ, որ իշխանության եկած փաշինյանական մերձավոր շրջապատում քիչ չեն նրանք, որ դրանից ընդամենը ամիսներ, տարիներ առաջ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան դեմ ցույցեր էին անում և աչքի էին ընկել նմանօրինակ այլ դրսևորումներով: Չնայած, դա ինչպե՞ս կարող է «հարց չլինել»:

Նույնը՝ Փաշինյանի մասին, որ անձամբ աչքի է ընկել ԵԱՏՄ-ի դեմ, ավելի ճիշտ՝ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս բերելու նախաձեռնություններով: Եվ ահա, այդ «անձնակազմը», հայտնվելով պետության ղեկին, անմիջապես սկսեց դրսևորել իր արտաքին-քաղաքական ուղղվածությունը: Դա և՛ ռուսական ընկերությունների դեմ տարատեսակ գործերի հարուցմամբ դրսևորվեց, և՛ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հետ կապված սկանդալով: Բայց մի պահ թվաց, թե արտաքին-քաղաքական ուժերի, գերտերությունների հետ որոշակի կոնսենսուսի հանգեցին: Սակայն ակնհայտ է այն, որ պետության արտաքին-քաղաքական կողմնորոշման կամ առաջնահերթությունների հետ փաշինյանական «փորձարարություններն» իրենց տակ ոչ մի ռեալ հաշվարկ չունեին, էլ չենք ասում՝ հնարավոր զարգացումների մշակված սցենարներ ու դրանց հետ կապված հավանական քայլերի մտմտուքների մասին:

Ավելին, ընդհանրական տպավորությունն այն է, որ «վերից» ասվում էր, իսկ փաշինյանական իշխանությունը կատարում էր հրահանգները՝ ինքն էլ լավ չպատկերացնելով, թե դրանից հետո ինչեր կարող են լինել: Մեկ այլ հարթություն դիտարկենք: Հայաստանի արտաքին-քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխությունը թե՛ Փաշինյանը, թե՛ իր կարկառունները փորձում են հիմնավորել անվտանգային գործոններով, այն է՝ Ռուսաստանը (և ՀԱՊԿ-ը) չարդարացրեցին անվտանգային այն ակնկալիքները, որ ուներ Հայաստանը, ուստի պետք է այլ «երաշխավորներ» (ակնկալիք չարդարացնողներ էլ կարելի է ասել) փնտրել, ի դեմս Արևմուտքի: Սակայն ոչ ոք իրեն նեղություն չի տալիս մտածել, լավ, գոնե ինքն իրեն հարցնել, թե, օրինակ՝ ԵԱՏՄ-ից ելնելու դեպքում, Հայաստանը բացն ինչո՞վ է լրացնելու:

Եվրամիությա՞մբ: Ձե՞ռք եք առնում: Դուք լրջորեն կարծում եք, թե ԵՄ-ում անհամբեր սպասում են, հարաբերականորեն ասած, հայ խոպանչիներին ու ծիրանով բեռնատարների՞ն: Մեկ այլ աննման «փորձարարություն». Փաշինյանը հայտարարեց, թե Արցախի հարցով ինչ բանակցել-մանակցել են՝ հեչ, հիմա ինքը եկել է ու իր «զրոյական կետից» ինչ ուզի՝ բանակցելու է, բանակցային գործընթացում միկրոհեղափոխություններ-մեղափոխություններ է անելու, Ալիևից պարզելու է, թե մինչև հիմա ինչ են բանակցել (դե, ավելի վստահելի աղբյուր չէր տեսնում Փաշինյանը): Թե փաշինյանական «սեփական կետից», «զրոյական կետից» ինչ ուզել՝ բանակցելն ինչ ողբերգական հետևանքներ ունեցավ, այսօր չի տեսնում միայն քաղաքականապես կույրն ու անզգան: Սրան գումարենք նրա «փորձարարությունը», թե Արցախի հարցի լուծումը պետք է բավարարի ոչ միայն Հայաստանի, Արցախի, այլև Ադրբեջանի ժողովրդին:

Ըստ երևույթին, նախադասությունն ուղղակի անիմաստ երկար էր կառուցված, այն բավարարեց միայն Ադրբեջանին: Գումարենք նաև արկածախնդիր «Արցախը Հայաստան է, և վերջ» բացականչությունը հենց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բանակը քարուքանդ անելու հետևողական ջանքերը՝ փորձառու բանակայիններին վարկաբեկելու, լուսանցք գցելու, անփորձներին, բանակի հետ կապ չունեցողներին բանակի կառավարումը ու, որ ավելի սարսափելի է, պատերազմի ղեկը վստահելու ճանապարհով, և այլն, և այլն: Իսկ Փաշինյանի «հաշվեմատյանում» փորձանքի վերածված մի «փորձարարություն» էլ գրանցվեց, այն էլ ի՜նչ գնով: Նույն Փաշինյանը 2022-ի հոկտեմբերին Պրահայում մի հատ էլ «փորձարարության» դիմեց՝ Արևմուտքի հովանու ներքո հայտարարեց, թե՝ Արցախը ադրբեջանական է, թե՝ Ալմաթիի հռչակագրով պիտի սահմաններ որոշվեն, երրորդը, չորրորդը: Դա նշանակում էր, որ Հայաստանը հրաժարվում է Ռուսաստանի միջնորդությունից ու «խաղաղարարությունից»:

Հետևանքներն իրենց երկար սպասել չտվեցին: Փաշինյանի հերթական արտաքին-քաղաքական «փորձարարությունը» բերեց նոր փորձանքների: Սակայն Արցախի հայաթափումն ու կորուստը երևի քիչ է համարվում: Դրա համար էլ հիմա «փորձարարությունն» արվում է արդեն Հայաստանի Հանրապետության գլխին: Փաշինյանին երևի չի բավարարում, որ Շուշիի Ղազանչեցոցը Ալիևը մզկիթի է վերածում: Հնարավոր է՝ Փաշինյանը կարծում է, որ Երևանի Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարն էլ պիտի մզկիթի վերածվի, Հայաստանն էլ կոչվի... «Արևմտյան Ադրբեջան»: Հակառակ դեպքում դժվար է որևէ խելամիտ բացատրություն գտնել փաշինյանական իշխանության այս վերջին հակառուսական «փորձարարություններին»:

Թեպետ, ի՜նչ «փորձարարություն», «գիտահետազոտական-միտահետազոտակա՜ն», երբ ընդհանուր տպավորությունն այն է, որ գործ ունենք ոչ թե «անճար-միամիտի» փորձերի, այլ կոնկրետ, փորձանքաբեր, իրարահաջորդ, փոխկապակցված քայլերի ու ծրագրի հետևողական իրագործման հետ: Եթե նույնիսկ արտահերթ չլինի, եթե վերջապես հայ հանրությունը չգիտակցի երկրին սպառնացող անվտանգային համապարփակ խնդիրները ու «արագի մեջ» տուն չճամփի, անգամ այդ ֆանտաստիկ «սցենարով» այս իշխանություններին մաքսիմում երկու տարի է մնացել: Հարցն այն է, թե այդ ընթացքում ի՞նչ նոր փորձանքներ են բերելու իրենց հերթական «փորձարարությամբ», այս անգամ՝ շատ կասկածելի արևմտյան շեղմամբ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». ԱլիևՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինվոր է զոհվել․ կան տուժածներԻնչ ընթացք են ունենում Ադրբեջանի զորքերի ներխուժման առիթով հարուցված քրեական գործերը․ Թովմասյանը՝ դատախազինԱյժմ ինձ զգում եմ 27-28 տարեկան. Խորեն ԲայրամյանՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագրի ժամկետը Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ) Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան 5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար․ գլխավոր դատախազ ՇՏԱՊ. Գլխավոր դատախազը պատասխանում է լրագրողների հարցերին Հանրային հեռուստաընկերության մոտ մի երիտասարդ «դրիֆտ» է արել ու ձերբակալվել Ի՞նչ է հայտարարել Շոյգուն Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Վթար Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կանԷսօր մեր նշանդրեքն ա. Ռաֆայել Երանոսյանը բացառիկ հայտարարություն է արել. մանրամասներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Իրազեկում՝ մայիս ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Բաքուն մտադիր է օկուպացված Քարվաճառի բնակչության թիվը հասցնել 17 հազարիՈստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղшյի մшրմին Վարչախումբը սադրում է Ռուսաստանին Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդն առանց պատերազմի ավարտի երաշխիքների չի ընդունի գործարքն Իսրայելի հետ. WSJ Միջադեպը ծագել է նրանից, որ դուք անօդաչու թռչող շիշ եք ուղարկել պատգամավորի ուղղությամբՔՊ-ականի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեցՈվ է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարը Ոստիկանական նոր ուժեր են բերվել. նոր տեղեկություններ՝ Կիրանցից «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Կիրանցում քաղաքացիները փակել են ճանապարհը ոստիկանական մեքենաների առջևԳազ չի լինելու հետևյալ հասցեներում«Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն ՄանվելյանՀայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով. RSF զեկույցըԱրտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն է եղել«Mercedes»-ում, վիրավորներ կանՌոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Ով է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Կիրանցեցիները հանել են ճանապարհին տեղադրված վրանները Դավիթի ծննդյան 18-ամյակը այդպես էլ տոն չդարձավ
Ամենադիտված