Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են 4-ամյա երեխայի դին գտել են լվացքի մեքենայում Թմրանյութերի գովազդ «Տելեգրամով»․ 19-ամյա երևանցի է կալանավորվել Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում


Դարչնագույն զազրախոսությունը՝ որպես երդվյալ նիկոլականների վերջին «փաստարկ»

Քաղաքականություն

Իրենց փորձագետ համարող որոշ անձինք, նաև որոշ «կուսակցություններ» հարմարավետ տեղավորվել են Նիկոլ Փաշինյանի գրպանում:

Եվ ահա, Փաշինյանի այս «գրպանային փորձագետներից» մեկը՝ «Քրիստոնեա-ժողովրդավարական» անունով կուսակցության (կարգին նորություն էր) մի ամբողջ փոխնախագահ Հայկ Սուքիասյանը մեկը մյուսից անհեթեթ ու զազրախոսական հայտարարություններ է արել ու մերկապարանոց մեղադրանքներ ուղղել... «Հայաքվե» նախաձեռնության հասցեին: Արժե՞ հստակեցնել, որ նա իր զազրախոսական բառակույտը հեղելու ավելի հարմար տեղ չի գտել, քան... Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցն է: Ուրիշ որտե՞ղ...

Հատկանշական ևս մեկ «մանրուք»: Հիմա պահքի շրջան է: Իսկ զազրախոսությունը ծանր մեղք է: Առավել ևս այդպես «քրիստոնեական» անուն ունեցող կուսակցության ներկայացուցչի համար (ի դեպ, զարմանալի է, որ Փաշինյանը մինչև հիմա այդ կուսակցության անունը փոխել չի տվել):

Եվ ինչո՞ւ են այդպես իրար անցել: Նրաց իսկ խոսքերը մատնում են իրենց վախերը: Իսկ վախն այն է, որ «Հայաքվեն» հայտարարել է, թե փորձելու են ձևավորել ազգային իշխանություն:
Ի՞նչ կստացվի կամ չի ստացվի «Հայաքվեի» նախաձեռնությունից, կապրենք՝ կտեսնենք: Բայց կարևորն այն է, որ Փաշինյանը հենց միայն «ազգային իշխանություն» բառակապակցությունից այնքան է վատացել, որ նման «փորձագետների» է դաշտ նետում:  Նա էլ, թե՝ «Հայաքվեն»... «փաստացի բոլշևիկյան ռուսաքվե» է»: Ավելին, լրատվամիջոցը սևով սպիտակի վրա գրել է. «Հայկ Սուքիասյանի կարծիքով, Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն ինչի՝ Հայաստանի Հանարապետության դեմ, ընդհուպ գնալ քաղաքական սպանությունների ճանապարհով»:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը, Հայկ Սուքիասյանի տեսքով, հայտարարում է, թե... Ռուսաստանը, «Հայաքվեի» միջոցով, պատրաստվում է ՀՀ-ում «քաղաքական սպանություններ» իրականացնել, հեղաշրջում անել և...
Չնայած, այսքանն արդեն բավարար է: Բավարար է, որպեսզի «Հայաքվեն» վերցնի ու դատի տա նշված զազրախոսական հայտարարություններ անողին: Ու ճիշտ էլ կանեն, որ դատի տան: Էլ ավելի շքեղ կլինի, եթե նման հայտարարություն բարձրաձայնողը հարկադրված լինի պաշտպանվել «սուտ մատնության» մեղադրանքից:

Ճիշտ է, ըստ «ժանրի» կանոնների, Սուքիասյանն ինքն է «նավոդկա տալիս» փաշինյանական ԱԱԾ-ին, որպեսզի այն հարձակվի «Հայաքվեի» վրա: Հասկանալի է, չէ՞, որ նմանօրինակ հայտարարություններով, օրինակ՝ նույն Հայկ Սուքիասյանը, քարոզչաքաղաքական ֆոն է ապահովում՝ փաշինյանական հակահայ ռեժիմի կողմից վայրագ բռնաճնշումների նոր ալիք սկսելու համար: Դա տիպիկ, եթե ոչ՝ կաղապարային սխեմա է:

Ծաղր է, բայց հենց Փաշինյանն ու նրա այսպիսի՝ «գրպանային» ներկայացուցիչներն են խոսում ազգայինից, գաղափարախոսությունից, ինքնիշխանությունից: Այսինքն, ազգային ամեն ինչը ատող, անգամ Արարատի պատկերը հանդուրժել չկարողացող, Հայոց պատմությունը խեղաթյուրող, Հայ եկեղեցուց զզվող ու այն քարկոծող, «ոչ մի իզմից» խոսող, Արցախի պետականությունը կործանած ու ՀՀ-ի հիմքերը խարխլողներն են խոսում ինքնիշխանությունից, ազգայինից, գաղափարների՜ց:
Այլոց «արտաքին պատվիրատուներ» ունենալու մեջ մեղադրում է մի իշխանություն, որի մասին երևի միայն ամենից ալարկոտ մեկնաբանը կամ փորձագետը չի ասել, որ փաշինյանական իշխանությունը գործնականում սպասարկում է թուրքական և ադրբեջանական շահերը, ինչի ամենից ակնհայտ ապացույցը ձևավորված փաստացի ու մղձավանջային իրավիճակն է, Արցախի ուրացումն է, հանձնումն է, Հայաստանի Հանրապետության գլխին նոր սպառնալիքներ ու վտանգներ բերելն է, ցեղասպանական Թուրքիայի հետ սիլի-բիլին է: Հա, բայց «գողն ամենից բարձրն է գոռում՝ բռնեք գողին» բանաձևը սրանց նախընտրած «գործիքն» է:
Ադրբեջանաթուրքական շահերն սպասարկող իշխանությանն սպասարկողը... ընդդիմադիրներին մեղադրում է... Ալիևի շահերն սպասարկելու մեջ, մարդկանց լրտես է անվանում: Փաստորեն, դարչնագույն զազրախոսությունը երդվյալ նիկոլականների վերջին «փաստարկն» է: 
Ամենից զավեշտականն այն է, որ Հայկ Սուքիասյանը վստահ պնդում է, թե՝ «Ռուսաստանն ամեն ինչ էլ կարող է անել», նկատի ունի, որ Հայաստանում կարող է հեղաշրջում անել, իշխանափոխություն անել, երրորդը, չորրորդը: Տեսնես այդ ումի՞ց է քաշվել Ռուսաստանը, որ 2021-23 թվականներին բան չի արել: Ախ, հա՜, Հայկ Սուքիասյանից են վախեցել ու նրա ներկայացրած կուսակցությունից:

Այս ամենի մեջ մեկ հուսադրող բան կա. դատելով այն բաներից, թե ինչ կարգի կատաղի հակառուսական հիստերիայի մեջ է գործող վարչախումբը, և, օրինակ՝  դահլիճային բաց քննարկումից ինչպես է իրար անցել, որ դրա տակ «հեղաշրջման փորձ» է տեսնում, Փաշինյանն այս անգամ իսկապես իշխանազրկվելու լուրջ վտանգներ է տեսնում: Ոնց որ «վախ չափելն» էլ այլևս չօգնի...

Վրեժ Մահտեսյան

Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է ՀայաստանՏավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են 4-ամյա երեխայի դին գտել են լվացքի մեքենայում Թմրանյութերի գովազդ «Տելեգրամով»․ 19-ամյա երևանցի է կալանավորվել Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում«Առաջարկում եմ Հայաստանին վերադարձնել Արծվաշենը». ադրբեջանցի պատգամավոր Ադրբեջանը հայտնում է վիրավորի մասինԳյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն Արտակարգ դեպք՝ Երևանի թիվ 140 դպրոցում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԵրեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդՀայտնի է, թե ովքեր են Երևան-Մեղրի ավտոճանապարհի զոհերըԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում  Ի՞նչ են կառուցում ադրբեջանցիներն օկուպացված ՔարվաճառումՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Ցնցող լուր՝ ԹուրքիայիցՈ՞րն է Տավուշի դիմադրության ուղերձը Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է․ ԱբրահամյանՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից կալանավորվածներ կան․ ի՞նչ է հայտնի Ուղիղ միացում. Լարված իրավիճակ Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհինՎիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞ Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Ի՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Ադրբեջանն ու Իլոն Մասկը գործընկերնե՞ր
Ամենադիտված