Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Իրազեկում՝ մայիս ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Բաքուն մտադիր է օկուպացված Քարվաճառի բնակչության թիվը հասցնել 17 հազարի Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղшյի մшրմին Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող են Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան


Միտումնավոր զրկում է Հայաստանին նրա անվտանգությունը երաշխավորող վահանից․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Tsargrad.tv-ն «Ահա թե ինչու է ամեն ինչ ընկնում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերին Բրյուսելում կայացած «Հայաստանի ռազմավարական ապագա» ֆորումում ասել է, որ իրենք երբեք անվտանգության թեմայով նման ինտենսիվ երկխոսություն չեն ունեցել Արևմուտքի և Եվրոպայի հետ, և հույս ունեն խորացնել համագործակցությունը հավաքական Արևմուտքի հետ։ Երևանի ապագան այլևս չի ասոցացվում Ռուսաստանի հետ։ Դրանք այնքան կապված չեն, որ վերջերս նույնիսկ հրապարակումներ են լինում հայերի կողմից մեր ՀՕՊ-ի մասին տեղեկատվության արտահոսքի մասին Արևմուտք, ինչն էլ դառնում է օդում մեր ինքնաթիռների ոչնչացման պատճառ։

Ի վերջո, Ռուսաստանն ու ՀԱՊԿ երկրներն ունեն նույն հակաօդային պաշտպանության համակարգը։ Դաշնակիցները կարող են օդում տեսնել մեր ինքնաթիռների շարժումները։ Երևանը նաև հայտարարել է ֆրանսիական Ground Master 200 հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու մտադրության մասին, և այդ դեպքում Արևմուտքը կկարողանա ուղղակիորեն հետևել Ռուսաստանի երկնքին։ Պարզ է, որ մեր երկիրը դա թույլ չի տա։ Բայց ինչո՞ւ է Հայաստանն իրեն պահում մահապարտ պետության պես։ Ինքը՝ Փաշինյանը, իրապես չթաքցնելով իր մտադրությունները, հանձնեց Ղարաբաղը։ Նախ՝ նա հրապարակավ ճանաչեց այդ տարածաշրջանը որպես Ադրբեջանի մաս, իսկ հետո, երբ Բաքուն սկսեց իր հատուկ գործողությունը, վրդովվեց, որ օգնության չհասան Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը։ Բայց բոլոր պայմանագրերով նրանք պարտավոր էին պաշտպանել Հայաստանը միայն նրա վրա հարձակման դեպքում, իսկ այս դեպքում ի՞նչ կարելի էր անել։

Թե՞ Ռուսաստանը պետք է իրեն ավելի «հայամետ» պահեր, քան ինքը՝ Հայաստանը։ Այժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր հակամարտություն է հասունանում, այս անգամ՝ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ, որը Բաքուն շատ կցանկանար անցկացնել Հայաստանի տարածքով: Եվ ՀԱՊԿ-ը պարտավոր է լինելու միջամտել այդ հակամարտությանը։ Բայց տարօրինակն այն է, որ հենց սրացման պահին Փաշինյանը հայտարարում է ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցման մասին։ Այսինքն, նա հերթական ինքնասպանության քայլն է անում։ Ստացվում է, որ Փաշինյանը միտումնավոր է հանձնում Հայաստանը: «Փաշինյանի իշխանության ժամանակաշրջանում Հայաստանը կորցրեց իր սուբյեկտիվությունը և դադարեց պաշտպանվել։ Իշխանությունը քանդում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, որոնք ապահովում են երկրի կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը։ Անգամ Ադրբեջանի հետ վերջին հակամարտությունը չազդեց Հայաստանի վրա։ Այն լուծարվել է Փաշինյանի կողմից: Այսօր նա փորձում է դուրս գալ ՀԱՊԿ-ից՝ հույս ունենալով, որ դա հարված կհասցնի հենց այդ կառույցին։ Բայց դա միտումնավոր զրկում է Հայաստանին նրա անվտանգությունը երաշխավորող վահանից»,- ասել է քաղաքագետ, ԱՊՀ երկրների փորձագետ Ասլան Ռուբաևը։

Բայց այդ՝ ինքնասպանություն թվացող գործողությունները միանգամայն հասկանալի իմաստ ունեն՝ դրանք հակառուսական են։ Հենց Հայաստանը ձերբազատվի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից և Գյումրիում գտնվող ռազմաբազայից, Փաշինյանը կմեկնի Բրյուսել՝ դաշինքին միանալու խնդրանքով։ Տարածքային հակամարտությունների բացակայությունը և Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների խզումը հենց այն պայմաններն են, որոնք թույլ կտան ընդունել Հայաստանին ՆԱՏՕ։ Հայերը կդառնան ՆԱՏՕ-ի անդամ ու արևմտյան զենքի փորձադաշտ, որովհետև ամերիկացիներին ձեռնտու է Հարավային Կովկասի ապակայունացումը։ Նրանց նպատակն է այնտեղ տեղակայել իրենց ռազմակայանները Իրանին ու Ռուսաստանին թուլացնելու համար։ Փաշինյանը միայն գործիք է Հարավային Կովկաս ԱՄՆ-ի սահուն մուտքի համար, նրա բոլոր գործողությունները տեղավորվում են ամերիկյան ռազմավարության մեջ։

«Հայաստանը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական տարածաշրջանի: Այն արդեն սկսում է իր կամավորներին վերապատրաստել Ֆրանսիայի ուսումնամարզական բազաներում Ռուսաստանի դեմ պայքարելու համար»,- ասել է Ասլան Ռուբաևը։ Այս իրավիճակում Ռուսաստանը հույսը դրել է Ադրբեջանի վրա։ Հենց Ադրբեջանն է այսօր Ռուսաստանի գլխավոր ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում։ Նախկինում այդ դերը խաղում էր Հայաստանը։ Բայց ժամանակներն անցնում են, դաշինքները քանդվում են։ Եվ դա միայն այն պատճառով չէ, որ Փաշինյանի հիստերիան դառը բողկի պես ձանձրացրել է: «Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշինքը կորցրել է իր օգտակարությունը, և մենք արդեն կարող ենք այդ մասին խոսել բաց և ուղղակիորեն։ Հայաստանից մեզ ավելին ոչինչ պետք չէ: Ինչո՞ւ է Ռուսաստանին պետք նման գործընկերը, մի պետություն, որտեղ հակառուսական տրամադրությունները ծաղկում են ինչպես քաղաքական, այնպես էլ առօրյա մակարդակներում, և անընդհատ հնչում է մեր հանդեպ թշնամական հռետորաբանություն»,- վստահ է Ասլան Ռուբաևը։

Ի տարբերություն Հայաստանի, Ռուսաստանն Ադրբեջանի հետ համագործակցության լայն դաշտ ունի տնտեսության, էներգետիկայի, զուգահեռ ներմուծման ոլորտներում։ Ադրբեջանը նաև Կասպից ծով է։ Իսկ Հայաստանի հետ ամեն ինչ միայն վատանալու է։ Փորձագետը կանխատեսել է հնարավոր բոլոր հումանիտար կապերի ոչնչացում, որոնք այսօր կապում են Մոսկվան և Երևանը։ Բայց Հայաստանը խորապես է կախված Ռուսաստանից, դա կապված է տրանսպորտային ուղիների, ենթակառուցվածքների, ներդրումային միջավայրի հետ։ Այդ ամենը կորցնելով՝ երկիրը կկորցնի իր կայունությունը, և այնտեղ կգա Արևմուտքը։ Բայց դա միայն պատերազմ կբերի հայերին։ Նրանք չեն ցանկանում դասեր քաղել Վրաստանից ու Ուկրաինայից և դեռ կհայտնվեն աղքատության մեջ։ Նրանք ուկրաինացիների նման մեկնած ձեռքով կցրվեն աշխարհով մեկ։ Նրանց ոչ մի լավ բան չի սպասվում...

Եվ ի՞նչ դրանից: Բայց ինչո՞ւ են հայերը թույլ տվել, որ դա իրենց հետ պատահի։ Ինչո՞ւ են հանդուրժում Փաշինյանին: Այն, ինչ մենք տեսնում ենք, ավելի քան երկու տասնամյակ փափուկ ուժի տեխնոլոգիայի հաջող կիրառման արդյունքն է, Սորոսի հիմնադրամի, այլընտրանքային կրթական ծրագրերի ու լրատվամիջոցների կողմից հայ ժողովրդի մեջ որոշակի արժեքների սերմանումը։ Շատ հզոր քարոզչություն, նույնը, ինչ Ուկրաինայում։ Բազմաթիվ փոխանակման ծրագրեր են եղել, որոնցում հայ ուսանողները մեկնել են Արևմուտք։ Եվ երբ հակառուսական սերմերը բողբոջել են, երբ հայ ժողովուրդը այդ պատվաստումը ստացել էր և արդեն պատրաստ էր, Փաշինյանը դարձավ տորթի վրայի բալը։ Նա դարձավ անխորտակելի, ինչ էլ որ անի իր երկրի հետ։ Հայաստանը կորած է Ռուսաստանի համար, այս գլուխը կարելի է շուռ տալ ու մոռանալ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էսօր մեր նշանդրեքն ա. Ռաֆայել Երանոսյանը բացառիկ հայտարարություն է արել. մանրամասներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Իրազեկում՝ մայիս ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Բաքուն մտադիր է օկուպացված Քարվաճառի բնակչության թիվը հասցնել 17 հազարիՈստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղшյի մшրմին Վարչախումբը սադրում է Ռուսաստանին Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդն առանց պատերազմի ավարտի երաշխիքների չի ընդունի գործարքն Իսրայելի հետ. WSJ Միջադեպը ծագել է նրանից, որ դուք անօդաչու թռչող շիշ եք ուղարկել պատգամավորի ուղղությամբՔՊ-ականի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեցՈվ է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարը Ոստիկանական նոր ուժեր են բերվել. նոր տեղեկություններ՝ Կիրանցից «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Կիրանցում քաղաքացիները փակել են ճանապարհը ոստիկանական մեքենաների առջևԳազ չի լինելու հետևյալ հասցեներում«Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն ՄանվելյանՀայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով. RSF զեկույցըԱրտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն է եղել«Mercedes»-ում, վիրավորներ կանՌոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Ով է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Կիրանցեցիները հանել են ճանապարհին տեղադրված վրանները Դավիթի ծննդյան 18-ամյակը այդպես էլ տոն չդարձավՋուր չի լինի Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Թուրքիան և Ադրբեջանը՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակումԱմրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումՈստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵրևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՄայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է Քյոխը փակագծեր է բացումՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Փոխըմբռնման մթնոլորտում է կատարվում բոլոր քննարկումները և, ասեմ ավելին, որ մենք մեր գործունեությամբ նույնիսկ օգնում ենք մեր գործատուին. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանԷլեկտրաէներգիայի մատակարարումը Կիրանցում վերականգնվել է«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐԻնչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ
Ամենադիտված