Աստված վերջ է դնում հարաբերություններին. Սիլվի Բարկովայի բացառիկ հրապարակումը. մանրամասներ Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն է եղել«Mercedes»-ում, վիրավորներ կան Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Ով է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Կիրանցեցիները հանել են ճանապարհին տեղադրված վրանները Դավիթի ծննդյան 18-ամյակը այդպես էլ տոն չդարձավ Ջուր չի լինի Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Թուրքիան և Ադրբեջանը՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում


Հիմա գնդակը ԵՄ-ի ու առանձին վերցրած երկրների դաշտում է․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կասկած չկա այն հարցում, որ Ադրբեջանը տիպիկ հանցագործ պետության օրինակ է, քանի որ այս երկրի համար գոյություն չունեն ո՛չ մարդու իրավունքներ, ո՛չ էլ միջազգային իրավական կանոնները։ Ալիևն Ադրբեջանի ներսում իր իշխանությունը գործադրում է բռնաճնշումների միջոցով, իսկ արտաքին քաղաքականության շրջանակում ոտնահարում է բոլոր միջազգային ու մարդասիրական իրավունքի նորմերը։ Ադրբեջանական ղեկավարությունն ու զինված ուժերը ռազմական հանցագործությունների իրականացման հարցում միջոցների մեջ խտրություն չեն դնում՝ մարդկանց սովի մատնելուց մինչև գլուխները կտրել ու խոշտանգել։

Այսպիսի գործելակերպը համեմատելի է միայն ծայրահեղ ահաբեկչական խմբավորումների գործողությունների հետ։ Ամեն ինչ այնքան ակնհայտ է և փաստերով վավերագրված, որ նույնիսկ երկընտրանքի որևէ տեղ չկա, որ այսպիսի վարքագիծը ժամանակակից աշխարհում ուղղակի պատժամիջոցների է արժանի։ Բայց 2020 թվականի ագրեսիվ պատերազմի սանձազերծումից ի վեր միջազգային հանրությունը, որպես կանոն, չտեսնելու է տալիս Ադրբեջանի գործողությունները։ Ճիշտ է, ընթացքում Ադրբեջանին ուղղված կոչեր ու դատապարտող տարբեր հայտարարություններ հնչեցին, սակայն դրանք այդպես էլ մնացին զուտ հայտարարությունների մակարդակի՝ առանց գործնական հետևանքների։ Իսկ թողտվությունը հնարավորություն տվեց Ադրբեջանին ոչ միայն օկուպացված պահել ՀՀ որոշ ինքնիշխան տարածքներ, այլև սպառնալ նոր հարձակմամբ՝ Հայաստանի տարածքը որակելով որպես «Արևմտյան Ադրբեջան»։

Կա տեսակետ, որ հիմա արդեն Արևմուտքը և մասնավորապես Եվրոպան կոշտացնում են իրենց դիրքորոշումը Ադրբեջանի նկատմամբ։ Ի մասնավորի, օրերս Եվրախորհրդարանն ընդունեց երկու բանաձ, որոնցում ԵՄ-ին կոչ է արվում Հայաստանի դեմ հարձակման դեպքում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: Պետք է արձանագրել, որ թերևս առաջին անգամ է խոսվում անհրաժեշտության դեպքում Ադրբեջանի նավթից ու գազից հրաժարվելու մասին։ Բայց այս նախաձեռնությունը վաղուց պետք էր սկսել, երբ դեռ Ադրբեջանը չէր հասցրել հայաթափել Արցախը ու մյուս հանցագործություններն իրագործել։ Բայց, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք։ Սակայն կա նաև հարցի մյուս կողմը։ Անցյալ տարի ևս Եվրախորհրդարանը զեկույցներ էր ընդունել, որոնցում կոչ էր անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, եթե Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումն անհապաղ չկատարվի։

Բայց, ինչպես տեսնում ենք, այդ կոչը այդպես էլ պատասխանատվություն կամ պարտավորություն չենթադրեց և, ըստ այդմ, որևէ կերպ չկաշկանդեց Ադրբեջանին էթնիկ զտում իրականացնել Արցախում։ Կոչերն ու հայտարարությունները պարտավորվածություն չեն ենթադրում՝ առաջին հերթին հենց կոչ անողների համար: Նույն տրամաբանության շարունակության դեպքում էլ Եվրախորհրդարանը կարող է մյուս անգամ նորից կոչ անել ԵՄ-ին, երբ արդեն Ադրբեջանը հարձակված կլինի Հայաստանի վրա։ Կոչերին պետք է հետևեն հստակ գործողություններ, իսկ Եվրախորհրդարանի բանաձևերի հասցեատերը ԵՄ-ն է։ Հիմա գնդակը ԵՄ-ի դաշտում է։ Սակայն այստեղ էլ խնդիրն այն է, որ ԵՄ-ի կողմից հասցեական պատժամիջոցների սահմանման հարցում պետք է գալու բոլոր 27 անդամների համաձայնությունը։ Այնինչ, ԵՄ-ի շրջանակում կան երկրներ, որոնք, տաբեր շահերից ելնելով, կարող են դեմ լինել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներին։

Օրինակ՝ անցյալ տարի Հունգարիան հայտարարում էր, թե կտրականապես չի պաշտպանում Եվրախորհրդարանի կոչը՝ դիտարկել Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների դեմ ուղղված նպատակային պատժամիջոցները՝ հրադադարի ռեժիմը խախտելու և Ղարաբաղում մարդու իրավունքների խախտման համար։ Բայց նույնիսկ միասնական դիրքորոշման բացակայության պայմաններում ԵՄ անդամ երկրները կարող են անհատական պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ, ինչն ավելի դյուրին գործ է և կարող է արդյունավետ լինել։ Օրինակ՝ Ֆրանսիան ցույց է տալիս, որ աջակցում է Հայաստանին ու դեմ է Ադրբեջանի հանցավոր գործելակերպին։ Ֆրանսիայի Սենատն անգամ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձև ընդունեց, բայց այս երկրի կառավարությունը դեռևս խուսափում է անցնել գործնական քայլերի։

Ֆրանսիական քաղաքական գործիչները հայտարարություններ են անում, որոնք հետևանքներ չեն ունենում Ադրբեջանի համար։ Ու եթե որևէ եվրոպական երկիր շարժվի Ադրբեջանի նկատմամբ սահմանափակումների հարցում, ապա կարող է սայլը տեղից շարժվել ու նախադեպ դառնալ նաև մյուս եվրոպական երկրների համար։ Սակայն ե՞րբ են լինելու այդպիսի քայլերը, սա է գլխավոր հարցը, որն այդպես էլ մնում է անորոշ ապագայի խնդիր։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն է եղել«Mercedes»-ում, վիրավորներ կանՌոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Ով է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Կիրանցեցիները հանել են ճանապարհին տեղադրված վրանները Դավիթի ծննդյան 18-ամյակը այդպես էլ տոն չդարձավՋուր չի լինի Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Թուրքիան և Ադրբեջանը՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակումԱմրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումՈստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵրևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՄայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է Քյոխը փակագծեր է բացումՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Փոխըմբռնման մթնոլորտում է կատարվում բոլոր քննարկումները և, ասեմ ավելին, որ մենք մեր գործունեությամբ նույնիսկ օգնում ենք մեր գործատուին. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանԷլեկտրաէներգիայի մատակարարումը Կիրանցում վերականգնվել է«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐԻնչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել«Չայնիի ոլորաններ»-ում «Mercedes» է այրվում․ կրակի տարածումը կանխել են քաղաքացիները «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացԿան մարդիկ, ովքեր մեծ բավականություն են ստանում սեփական տները, գյուղը, երկիրը պաշտպանող անձանց նկատմամբ ուժ կիրառելիս․ Աբրահամյան Նախապատրաստելով ցեղասպանությունը. հակահայկական պատումները Ադրբեջանի կրթական համակարգում․ ելույթ միջազգային գիտաժողովում Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Բեռնատարը վրաերթի է ենթարկել միաժամանակ 29 երեխաների․ ՂրղզստանԱվելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա Միասին ընթրել են. հետո հանել է шտրճшնшկն ու կրшկել. Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած սպшնnւթյnւնից Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Ուսուցչուհին՝ երեկ, դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Անգամ ադրբեջանական «պատժիչ ուժերը» չէին կարողանա շրջափակել Կիրանցը այսպեսՄոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել է շորթման մեղադրանքով հետախուզվող 44-ամյա քաղաքացին Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան13-ամյա աշակերտուհին վшտшցել է բեմի վրա, հիվшնդшնnցnւմ` մшhшցել. ՀրապարակՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Այս պահին շրջափակված Կիրանցում Կիրանցիների տները, որոնք Փաշինյանը նվիրում է Ալիեւին Կիրանցը՝ հատուկ գոտի․ գյուղն ամբողջությամբ հոսանքազրկված էԼարված իրավիճակ՝ Կիրանցում. Ոստիկանները թույլ չեն տալիս գյուղ մտնել Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել
Ամենադիտված