Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին (տեսանյութ) Բագրատ Սրբազանի շարժումը հասավ Սևան՝ ուղիղ Մենք շարունակում ենք մեր ճանապարհը․ Մեսսի Մայիսի 6-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում ՀՀ կազմաքանդումը կկասեցվի և մենք կհասնենք մեր նպատակներին. Գառնիկ Դանիելյան Ի՞նչ է պահանջելու Սրբազանն ու շարժումը Նիկոլ Փաշինյանից Վթար Արագածոտնիում. վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում, փրկարարները սահմանազատել են տարածքը Գիշերը առատ ձյուն է տեղացել, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի


«Եվրախորհրդարանի բանաձևերը սոսկ բարոյական աջակցություն են. մեզանից էլի սպասելիքներ ունեն»․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրախորհրդարանն ընդունել է բանաձևեր՝ կոչ անելով ԵՄ-ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: Ոչ վաղ անցյալում Հաագայի դատարանը հօգուտ Հայաստանի վճիռներ էր կայացրել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ: Բայց ոչ միայն միջանցքը չապաշրջափակվեց, այլ շաբաթներ անց Արցախը հայաթափվեց: Որքանո՞վ կարող ենք վստահել նման բանաձևերին ու հայտարարություններին: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ասում է, որ այդ բանաձևերին պետք է վերաբերվել որպես փոքր ճնշման միջոց Ադրբեջանի վրա:

«Դրանք որևէ հետևանք չեն ունենալու, կմնան թղթի վրա որպես բանաձև, ԵՄ-ն այդ պատժամիջոցները չի մտցնի, որովհետև առայժմ նման անհրաժեշտություն չեն տեսնում: Ավելին՝ Հայաստանն էլ դա առանձնապես չի պնդում, հակառակը՝ պնդում է խաղաղություն կնքելու մասին: Սա եվրոպական երկրների կողմից բարոյական աջակցության հերթական քայլն է, դրանով էլ կսահմանափակվի, մոտ ապագայում պատժամիջոցների մասին խոսք լինել չի կարող»,-«Փաստի» հետ զրույցում ասում է վերլուծաբանը:

Իսկ ի՞նչ են մեզանից ստանալու այս «բարոյական աջակցության» դիմաց: «Մասամբ արդեն ինչ-որ բան արել ենք, ու մեզանից էլի սպասելիքներ ունեն: Ի՞նչ ենք արել՝ փակել ենք Ղարաբաղի հարցը, թուլացրել ենք Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում և շարունակում ենք գնալ այդ ճանապարհով: Բնական է, որ դրա համար որևէ բանաձև ընդունելն ափսոս չէ: Առաջիկայում Հայաստանը պատրաստվում է կազմակերպել Ուկրաինայի նախագահի այցը: Իմ կարծիքով, եթե նման բան տեղի ունենա, Եվրախորհրդարանից բարոյական աջակցության ևս մի քանի բանաձև կստանանք: Վերջերս թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Ալեն Սիմոնյանի հայտարարություններն այլևս չի կարելի տեղավորել դիվերսիֆիկացիայի սահմաններում, դրանք ակնհայտ հակառուսական հայտարարություններ են, որոնք հնչում են Հայաստանի բարձրագույն պաշտոնյաների կողմից, որոնց տակ որևիցե հիմնավորում չկա:

Սկսած Ֆրանսիայում Փաշինյանի հայտարարությունից, որ Ռուսաստանը կոչ է անում հայ ժողովրդին դուրս գալ փողոցներ և իշխանությունը տապալել, Ալեն Սիմոնյանի հայտարարությունից, որ պատերազմը պայմանավորված է եղել Ռուսաստանի և Ադրբեջանի, գուցե նաև Թուրքիայի միջև, և գուցե նորից նման մի բան լինի և այլն: Դա արվում է Ռուսաստանում նախագահական ընտրություններին ընդառաջ: Երբեմն վիճակը գնահատում ենք միայն մեր կողմից ու դժգոհում ամբողջ աշխարհից: Այս վիճակին նայեք Մոսկվայի աչքերով, թե ինչ է տեղի ունենում: Նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ քո՝ գոնե ֆորմալ դաշնակից երկրում քեզ մեղադրում են ցանկացած մեղքի մեջ, ինչ որ կատարվել է Հայաստանի հետ: Ի՞նչ վերաբերմունք պետք է լինի դրանից հետո: Բարձրաստիճան պաշտոնյաների համար առանձնապես վտանգ չի լինի: Ոչ ոք Ալեն Սիմոնյանին չի զրկի չորրորդ աշխատավարձից կամ հերթական պարգևատրումից: Բայց որքանո՞վ դա կանդրադառնա հասարակ մարդկանց վրա, ոչ ոք չի կարող ասել: Ալեն Սիմոնյանը հեգնանքով ասում է՝ հո Ռուսաստանը մեզ պատերազմ չի՞ հայտարարի: Այո, պատերազմ չի հայտարարի, բայց միայն դա՞ է Ռուսաստանի զինանոցում, և մարդիկ դրանից չե՞ն տուժելու»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրա կարծիքով, միայն ամբիցիաների խնդիր է: «Չեմ պատկերացնում, թե ինչ օգուտ կարող է լինել նման հայտարարություններից: Ասում են, թե Արցախի հարցով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվում են իրար դեմ հայցեր չներկայացնել միջազգային դատարան, այսինքն՝ Արցախի հարցը փակում են: Այսինքն՝ ի՞նչ պետք է ստանա Հայաստանն այս հակառուսական ակցիաներից: Վատագույն դեպքում, եթե Ռուսաստանը հաղթում է պատերազմում, կլինեն շատ ողբերգական հետևանքներ, «լավագույն» դեպքում՝ Հայաստանի համար ոչ մի բան էլ չի փոխվի: Դրական էֆեկտ ակնկալելը շատ դժվար է»: Ստացվում է, որ Հայաստանը գործի՞ք է հավաքական Արևմուտքի հակառուսական քաղաքականության մեջ:

«Գլոբալ հակամարտություններում երկրները ցանկանում են ինչ-որ գործիքներով ազդել հակառակորդի վրա: Հիմա դա է տեղի ունենում: Վատն այն է, որ փոքր Հայաստանը դառնում է երկու գլոբալ կենտրոնների հակամարտության կիզակետ: Շատ է խոսվում, որ Արևմուտքն ուզում է Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել: Ստացվում է, որ երկրորդ ճակատն այս փոքր Հայաստանն է լինելո՞ւ իր հակառուսական հայտարարություններով, երկիրը, որի տնտեսությունը կախված է Ռուսաստանից: Կիսազավեշտալի վիճակ է, երբ փորձում ես կողքից նայել: Մի փոքրիկ փաստարկ ևս. Էդմոն Մարուքյանը ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում ներկայացրեց: Նա միշտ համարվել է ավելի շատ դեպի պրոարևմտյան գործիչ: Տեսեք՝ երևի նույնիսկ իրենց թիմի մեջ կան մարդիկ, որոնք չեն հասկանում, թե ինչ է կատարվում, ինչի համար է դա պետք, ինչ է իր ուզածը: Արցախի էթնիկ զտումից հետո Հայաստանը մեղադրում էր Ռուսաստանին, բայց հետո Նիկոլ Փաշինյանը մի անգամ գնաց Սանկտ Պետերբուրգ, հանդիպեց Պուտինի հետ, մի անգամ էլ Ալմա Աթայում հանդիպեց Ռուսաստանի վարչապետ Միշուստինի հետ: Իմ կարծիքով, այդ այցերի ժամանակ երևի Փաշինյանի մոտ այն կարծիքն է ձևավորվել, որ իրեն այլևս գործընկեր չեն համարում, որին կարելի է վստահել այդ մեղադրանքներից հետո: Եվ, երևի թե, մի քիչ էլ իր բնավորությունից ելնելով, նա գնում է, այսպես ասած, նման սրացումների, քայլերի»,-ընդգծում է Մարգարյանը:

Կարծիք է հնչում նաև, որ վա-բանկ գնալու մտադրություն ունի: «Եթե մարդը գնում է վա-բանկ, նշանակում է, որ ինչ-որ բանի շանս, գոնե հույս ունի: Չգիտեմ, թե ինչ շանս կամ հույս ունի Փաշինյանը, բայց մտածել, որ այս պատմությունից հետո Հայաստանը որպես պետություն շահած դուրս կգա, այդտեղ իմ կարծիքով վա-բանկի հույս չկա: Դառնալ Արևմուտքի և Ռուսաստանի առճակատման հերթական թատերաբեմ, դրանից ոչ մի լավ բան չի լինելու»,-ասում է քաղաքական վերլուծաբանը:

Մտավախություն կա, որ Փաշինյանի՝ այս տարիներին վարած քաղաքականության հետևանքով Հայաստանն այնպիսի իրավիճակում է հայտնվելու, որ հետագայում նոր իշխանությունների համար դժվար է լինելու կարևոր հարցերում շեշտակի փոփոխություն անելը, կամ էլ դա բավականին երկար ժամանակ է պահանջելու: «Այո, որոշ հարցերի դեպքում բարդ է լինելու անիվը հետ պտտելը: Օրինակ՝ Արցախի հարցում, եթե նույնիսկ շատ լավատես լինենք, կարող ենք միայն ենթադրել, որ գուցե տասնամյակների ընթացքում ինչ-որ ձևով վերադարձ լինի, բայց ոչ ավելին: Անհասկանալի իրավիճակ են այսօր ստեղծում այս իշխանությունները: Խնդիրն այն է, որ ինչ անում են, ընկնում են ավելի մեծ փոսի մեջ ու չեն կարողանում խոստովանել, որ դա իրենց մեղքով է, ավելի շատ են խորացնում: Չի երևում վերջը, թե երբ է դադարելու այս պրոցեսը: Անհեթեթ հայտարարությունների հիմքը չկա, վերջը չի երևում: Կրկին օրինակ բերեմ Ալեն Սիմոնյանի խոսքից, ասում է. «Ուզում էին Հայաստանը մտցնել Միութենական պայմանագրի մեջ, դրա համար պատերազմ սարքեցին: 2020 թ.-ի պատերազմը ստեղծվել է նրա համար, որ հետո Ուկրաինայում պատերազմ լինի, Ռուսաստանն ալտերնատիվ ճանապարհ ունենա: Հայ ժողովուրդը դրա դեմ կանգնեց, ընտրությունների ժամանակ տապալեց այդ ծրագիրը»:

Եթե, օրինակ՝ լրագրողը նման թեզերով հոդված գրի, կասեն ֆանտազիա է, ուղղակի խոսում է, դրա հիմքը չկա, բայց նման հայտարարություններ անում է երկրի երկրորդ դեմքը, սա շատ ծանր հետևանքներ կարող է առաջացնել, որովհետև դա փաստորեն պաշտոնական կարծիք է»,-նշում է մեր զրուցակիցը: Հանդիպումներ են տեղի ունենում Փաշինյանի և Ալիևի, Միրզոյանի և Բայրամովի միջև: «Հերթապահ հանդիպումներ են, բնակաբանար, ինչ-որ խոսակցություններ են լինում, ինչ-որ բաներ փորձում են համաձայնեցնել: Բայց հիմնականում երկու կողմի համար էլ ժամանակ շահելու, գործընթաց ցույց տալու խնդիր կա: Գլոբալ հակամարտությունը շարունակվում է, բոլորն ուզում են հասկանալ, թե ինչ է լինելու, որ նժարի վրա ավելի շատ ծանրություն կընկնի: Ավելի շատ Ադրբեջանին է ձեռնտու ձգձգել այդ իրավիճակը, նա էլի ինչ-որ ամբիցիաներ ունի, ի տարբերություն Հայաստանի, որը ոչ մի ամբիցիա չունի, Փաշինյանն այսօր էլ կստորագրի, միայն թե իրենց հանգիստ թողնեն: Ադրբեջանը մտադրություններ ունի ճանապարհների, «անկլավների» հետ կապված: Բանակցությունների ձգձգումը դրանով է պայմանավորված, փորձում են իրենց նարատիվներն առաջ տանել: Պայմանավորված է նաև ռուս-ուկրաինական պատերազմով, բայց ոչ թե հանգուցալուծմամբ, այլ նրանով՝ աշխարհն ավելի շատ կխառնվի՞ դրան, թե՞ չէ: Եթե ավելի շատ խառնվեց, ուրեմն ավելի բարենպաստ պայմաններ են ինչ-որ գործողություններ սկսելու համար, եթե գնաց դեպի հանդարտություն, ուրեմն ավելի բարենպաստ պայմաններ են ինչ-որ բան ստորագրելու համար»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին (տեսանյութ) Բագրատ Սրբազանի շարժումը հասավ Սևան՝ ուղիղ Մենք շարունակում ենք մեր ճանապարհը․ Մեսսի Մայիսի 6-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում ՀՀ կազմաքանդումը կկասեցվի և մենք կհասնենք մեր նպատակներին. Գառնիկ Դանիելյան Ի՞նչ է պահանջելու Սրբազանն ու շարժումը Նիկոլ Փաշինյանից Վթար Արագածոտնիում. վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում, փրկարարները սահմանազատել են տարածքը Գիշերը առատ ձյուն է տեղացել, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի Ողբերգական լուր՝ Արարատից. զոհը 25-ամյա երիտասարդ էԽոյ, Այծեղջյուր, Երկվորյակ և Կույս. Վասիլիսա Վոլոդինայի կանխատեսումը մայիսի 5-ի համար Մեր ճանապարհը հաղթանակի ճանապարհն է, այլ ճանապարհ չկա. Բագրատ Արբազան18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան Շարժմանը միանալու հնարավորությունը չէինք կարող բաց թողնել, հոգևորը հաղթելու է. «Արմքոմեդիի» Նարեկ Շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` այս շարժումը ձեզ էլ է ազատագրելու կապանքներից. Բագրատ Սրբազան Ուժգին կարկուտ` Երևանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան Ով է Գյումրիում ողբերգական վրաերթից մահացած 9 -ամյա տղան Սա համազգային շարժում է, պիտի միանան մարդիկ. Ասպրամ Կրպեյան Գնում ենք պատասխաններ ստանալու. Բագրատ Սրբազան Դիլիջանից մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը. ուղիղ Էրդողանը կփորձի՞ Ալիեւին ներգրավել Նեթանյահուի դեմ «առեւտրական պատերազմում» Անձրև, ամպրոպ. ակտիվ ցիկլոն է գտնվում Հայաստանում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ադրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ ԿարապետյանՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզվող է հայտնաբերվելԲագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Գյումրիում հրդեհից մահացած երեխաները մանկատնից էին տեղափոխվել ծնողների մոտ․ «Հրապարակ» Բոլորը սպասում էին Սրբազանին ու ապակուսակցական շարժման, մեր քայլերն ուղղված են Հայրենիքի փրկությանը. Տեսանյութ Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Դոլարն ու եվրոն էժանացել են, ռուբլին աճել. փոխարժեքն՝ այս պահին Ողբերգական դեպք. Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը Ուժեղ կարկուտ Արմավիրի մարզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում պատարագի է մասնակցում. ուղիղ Խոշոր ավտովթար Երևանում.տուժածներից մեկը հաղորդավար Տիգրան Հարությունյանն է Մայիսյան ձյունը Եկատերինբուրգում (լուսանկարներ) Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքիցԲազմաթիվ հասցեներում լույս չի լինի Մի շարք հասցեներում գազ չի լինի Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Էջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթին Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված