Ռուս տղամարդը մուրճով ծեծել է կնոջը, քանի որ երեխան անկողնուց ընկել է (լուսանկար)
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաշկիրական Իգլինո գյուղում տղամարդը մուրճով հարձակվել է կնոջ վրա, քանի որ վերջինս աչքը չի պահել իրենց երեխայի վրա։ Այս մասին հայտնում է Mash Batash Telegram ալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել ամանորյա տոներից առաջ, Իգլինո գյուղի բնակչուհու խոսքով՝ ինքը տանը եղել է ամուսնու և ութ ամսական որդու հետ։ Մայրը հորը խնդրել է երեխային նայել, սակայն վերջինս հրաժարվել է, հետո կինը որդուն դրել է մահճակալի վրա, պառկել նրա կողքին ու քնել։ Ինչ-որ պահի տղան արթնացել է և անկողնուց վեր է ընկել, կատաղած ամուսինը բռնել է մուրճը և դրանով սկսել ծեծել կնոջը։ Տուժողը զանգահարել է ոստիկանություն, ձայնագրել ծեծի դեպքերը և հայտարարություն գրել իրավապահ մարմիններին, սակայն քրեական գործ դեռևս չի հարուցվել։