Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը Դաժան ծեծկռտուք մետրոյում. ի՞նչ է կատարվել (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Սևանի թերակղզուց մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» երթը Ուկրաինայի Զինված ուժերի կամկաձե անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Այսօր դիրքերը Ոսկեպարից հեռու են 1, իսկ Կիրանցից` 2 կմ. Սեյրան Օհանյան Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան


Ամեն ինչի հետ՝ նաև ներքին ատելություն գեներացնողներ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ Փաշինյանն իշխանության հասնելու ճանապարհին էր, հայտարարում էր, թե Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է, ներքաղաքական, ներհասարակական կյանքում ատելության և վենդետայի մթնոլորտը պետք է բացառել։ Բայց եղավ լրիվ հակառակը. արդեն 6-րդ տարին է լրանում, ինչ նա իշխանության է, իսկ ատելությունը ներքաղաքական ու ներհասարակական կյանքում ուղղակի դարձել է գերիշխող։ Դագաղներով, ատելության քարոզով իշխանության եկածները առաջին իսկ օրից սկսեցին անհանդուրժողականություն սերմանել։

Իրենց հասցեին յուրաքանչյուր քննադատական, թթու խոսքի կամ այլընտրանքային կարծիքի արձագանքն իշխանավորների ու իշխանամերձ շրջանակների կողմից ատելության ու վիրավորանքի տեղատարափի տեսքով էր։ Իսկ ներքին թշնամանքի բորբոսասնկերը ամենամեծ արագությամբ տարածվեցին հենց սոցցանցերում, որտեղ իշխանության համակիրները, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում հայհոյող ու լպիրշ կանայք, սոցցանցային տարածության մեջ իշխանություններին քննադատող անձանց ու օգտատերերին լուտանքների թիրախ էին դարձրել։

Ներքին թշնամանքը տարածվեց նաև իրական կյանքում, երբ իշխանությունների ու անձամբ Փաշինյանի կողմից ներքաղաքական դաշտը բաժանվեց սևերի ու սպիտակների, ինչի արդյունքում օրակարգից հանվեց կառուցողական և բովանդակային դիսկուրսը, և փոխարենն օրակարգ բերվեցին թշնամանքի վրա հիմնված կարծրատիպային մոտեցումները։ Նույնիսկ այն դեպքերում, երբ հանրությունը պետք է ականատես լիներ բովանդակային քննարկման, դրա փոխարեն քաղաքական հարթակում տեսնում էր փոխադարձ մեղադրանքներ և մերկապարանոց հայտարարություններ։ Իսկ գաղափարական մոտեցումն ընդհանրապես լուսանցք մղվեց։

Քաղաքականությունն, ընդհանուր առմամբ, իջեցվեց կենցաղային ու շրիշակից ցածր մակարդակի։ Բնականաբար, այսպիսի մթնոլորտը պրոյեկտվում է նաև լայն հանրային ու հասարակական շրջանակների վրա։ Եվ քաղաքացիների շրջանում ևս չկա փոխադարձ հարգանք, հանդուրժողականություն՝ մեկը մյուսին լսելու, հասկանալու, սխալներն ընդունելու կամ ուղղելու, երբ տեսակետները չեն համընկնում։ Անհամաձայնության դեպքում իսկույն սկսվում են պիտակավորումն ու փոխադարձ վիրավորանքները։ Այս ամենն էլ իր հերթին վերածվում է լեզվակռվի ու ծեծկռտուքի։ Վիճակագրությունը վկայում է, որ ավելացել են ատելության հողի վրա հանցագործությունները։ Այդպիսով Փաշինյանը հասավ իր գլխավոր նպատակին, այն է՝ թշնամացնել մարդկանց, հանրային տարբեր շրջանակների միմյանց դեմ հանել։

Ու այս համատեքստում պատահական չէ, որ ատելություն էր գեներացվում կոնկրետ Արցախի նկատմամբ, թե այն դարձել է հակահեղափոխության օջախ։ Նաև դրա պատճառով է այսօր հանրային տրամադրությունների իներտություն նկատվում այն պայմաններում, երբ թվում է՝ քաղաքացիները պետք է պահանջատեր լինեին երկիրը ներկայիս ծանր վիճակից դուրս բերելու հետ կապված։ Ու եթե իշխանություններն էլ բողոքում են, թե իրենք ևս ատելության թիրախ են դարձել, ապա դա իրենց սերմանածն է, քաղում են իրենց արածի պտուղները։ Դեռ 2018-2019 թվականներին որոշ փորձագետներ, մտավորականներ, լրատվամիջոցներ (այդ թվում՝ ոչ մեկ անգամ՝ մենք) զգուշացնում էին, որ ատելության այս քարոզը ոչ միայն բումերանգի էֆեկտ է ունենալու, այլև կարող է չափազանց ծանր հետևանքներ ունենալ:

Ու այնպես չէ, որ ամեն ինչ հենց այնպես անցնելու է ու գնա։ Այս իշխանությունները պատմության մեջ են մտնելու ոչ միայն երկիրը խայտառակ պարտության տանելով, անընդհատ թշնամուն զիջելով, այլև հանրության ներսում թշնամանքի ու ատելության գեներացմամբ այն աստիճանի, որ նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ տիտանական ջանքեր են անհրաժեշտ նրանց թողած բացասական ու աղետալի իրողությունների հետևանքները հաղթահարելու համար։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը Դաժան ծեծկռտուք մետրոյում. ի՞նչ է կատարվել (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Սևանի թերակղզուց մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» երթը Ուկրաինայի Զինված ուժերի կամկաձե անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-իԲիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Այսօր դիրքերը Ոսկեպարից հեռու են 1, իսկ Կիրանցից` 2 կմ. Սեյրան Օհանյան Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԲուդապեշտԲագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանԵրևան-Դոհա չվերթով Հայաստան էր ժամանել Մարոկկոյի Ինտերպոլի կողմից հետախուզվող 56-ամյա քաղաքացինՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Ադրբեջանը ՀՀ-ն զավթելու նոր քայլեր է մշակում. նախագահն իր երկրի տարածքը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում․ ԹաթոյանՊայթյnւն-հրդեհ՝ Երևանում Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա. նոր մանրամասներ Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլխավոր դատախազի մոտ նստած ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով թղթախաղ է խաղում «Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել». Գոհար Վարդանյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Uшhմшնшզшտnւմը uկuել են, հասնելու են Խшչյшլի բшրձnւնք, մեր առաջ մnւտքերը փшկ են Երևան-Սևան մայրուղին՝ երեկՔամու հետևանքով Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքների, պատշգամբների թիթեղյա ծածկեր և կոտրվել են ծառեր Բայդենը հիվանդացել է. Սպիտակ տունՀող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԲագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն Չափագրողներ են եկել ԿիրանցԿարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ ՍարգսյանՄի շարք հասցեներում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինի«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանՀանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին (տեսանյութ) Բագրատ Սրբազանի շարժումը հասավ Սևան՝ ուղիղ Մենք շարունակում ենք մեր ճանապարհը․ Մեսսի Մայիսի 6-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում ՀՀ կազմաքանդումը կկասեցվի և մենք կհասնենք մեր նպատակներին. Գառնիկ Դանիելյան Ի՞նչ է պահանջելու Սրբազանն ու շարժումը Նիկոլ Փաշինյանից Վթար Արագածոտնիում. վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում, փրկարարները սահմանազատել են տարածքը Գիշերը առատ ձյուն է տեղացել, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի Ողբերգական լուր՝ Արարատից. զոհը 25-ամյա երիտասարդ էԽոյ, Այծեղջյուր, Երկվորյակ և Կույս. Վասիլիսա Վոլոդինայի կանխատեսումը մայիսի 5-ի համար Մեր ճանապարհը հաղթանակի ճանապարհն է, այլ ճանապարհ չկա. Բագրատ Արբազան18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան Շարժմանը միանալու հնարավորությունը չէինք կարող բաց թողնել, հոգևորը հաղթելու է. «Արմքոմեդիի» Նարեկ Շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` այս շարժումը ձեզ էլ է ազատագրելու կապանքներից. Բագրատ Սրբազան Ուժգին կարկուտ` Երևանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան
Ամենադիտված