Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում «Առաջարկում եմ Հայաստանին վերադարձնել Արծվաշենը». ադրբեջանցի պատգամավոր Ադրբեջանը հայտնում է վիրավորի մասին Գյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն Արտակարգ դեպք՝ Երևանի թիվ 140 դպրոցում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին


Ադրբեջանն ու Թուրքիան շտապում են․ Փաշինյանը կարող է կորցնել իշխանությունը

Քաղաքականություն

«Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր խնդիրները չեն լուծվել։ Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, որն արտացոլում է իր տարածքային հավակնություններն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, հակառակ դեպքում նման պետության հետ խաղաղությունն անհնար կլինի»,- հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, թուրք-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը։

Այսպիսով, Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը Հայաստանի իսկ իշխանության թեթև ձեռքով դարձել է ոչ միայն հայ-ադրբեջանական, այլ նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման։ Նախկինում ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Թուրքիան, Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման հարցում ունենալով բազմաթիվ նախապայմաններ, երբևէ պաշտոնապես Սահմանադրության փոփոխությունը չեն դասել դրանց շարքին։

Դա տեղի ունեցավ միայն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց ամենօրյա ռեժիմով պայքարել հայկական ինքնության դեմ, խոսել Արարատն Արագածով փոխելու, Հայաստանի Սահմանադրությունը «տարածաշրջանում մրցունակ պետության սահմանադրություն» դարձնելու մասին։ Ադրբեջանի ու Թուրքիայի այս պահանջները, սակայն, որևէ կապ չունեն ներկայիս Հայաստանի, ՀՀ գործող իշխանությունների հետ։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը հավակնություններ չունի ոչ միայն այլ պետությունների, այլ անգամ սեփական ինքնիշխան տարածքների նկատմամբ։ Հայաստանի սուվերեն տարածքների մի մասը Նիկոլ Փաշինյանը հռչակել է՝ որպես «ամայի սարեր», տարածքների մեկ այլ հատվածում՝ ավելի քան 200 քառակուսի կիլոմետրում, արդեն մոտ երեք տարի դիրքավորվել են ադրբեջանցի զինվորականները, և ՀՀ իշխանությունը որևէ քայլ չի անում նրանց այդտեղից դուրս հանելու համար։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը ոչ Ադրբեջանի, ոչ էլ Թուրքիայի համար որևէ, այդ թվում՝ տարածքային ամբողջականության իմաստով, վտանգ չի ներկայացնում։ Հետևաբար՝ կարևոր է հասկանալ՝ ինչո՞ւ են Ադրբեջանն ու Թուրքիան պահանջում փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ լավ իմանալով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որևէ վտանգ չի ներկայացնում իրենց համար։ Ակնհայտ է, որ այդ պահանջներով Ադրբեջանն ու Թուրքիան պայքարում են ոչ թե ներկայիս, այլ ապագա Հայաստանի դեմ՝ գիտակցելով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժ չէ, և նրանից հետո ցանկացած այլ, անգամ աննշան չափով ազգային արժանապատվություն ունեցող իշխանություն չի շարունակելու ներկայիս Հայաստանի ստորացուցիչ քաղաքականությունը։

Դա, իհարկե, չի նշանակում, թե ցանկացած հաջորդ իշխանություն պատերազմելու է նրանց դեմ, բայց առնվազն փորձելու է արժանապատիվ քաղաքականություն վարել և չի բավարարելու ադրբեջանաթուրքական պահանջներն այնպես, ինչպես այսօր բավարարում է փաշինյանական իշխանությունը։

Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից այս նախապայմանների ներկայացման ինտենսիվացումն ու շտապողականությունը վկայում են նաև, որ ամենայն հավանականությամբ նրանք հասկանում են՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող երկար ժամանակ պահպանել իր իշխանությունը, հենց այդ պատճառով էլ փորձում են նրանից ստանալ առավելագույնը՝ իրենց պահանջներն օրենսդրորեն, իրենց կարծիքով՝ անշրջելիորեն ամրագրելու միջոցով։

Ադրբեջանում ու Թուրքիայում երևի հասկացել են, որ հայ հասարակությունն այդուհանդերձ կարող է արթնանալ, և փորձում են Նիկոլ Փաշինյանից ստանալ առավելագույնը, քանի դեռ նա կարողանում է պահպանել իշխանությունը։ Եվ լայն իմաստով, հիմա հայ հասարակությունից է կախված՝ ավելի շուտ Թուրքիան ու Ադրբեջա՞նը կկարողանան Հայաստանի Սահմանադրությունից հեռացնել հայկական պետականության հիմնասյուները համարվող դրույթները, թե՞ ժողովուրդը իշխանությունից  կհեռացնի դրանք հեռացնող Նիկոլ Փաշինյանին։

Հարություն Ավետիսյան

Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում«Առաջարկում եմ Հայաստանին վերադարձնել Արծվաշենը». ադրբեջանցի պատգամավոր Ադրբեջանը հայտնում է վիրավորի մասինԳյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն Արտակարգ դեպք՝ Երևանի թիվ 140 դպրոցում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԵրեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդՀայտնի է, թե ովքեր են Երևան-Մեղրի ավտոճանապարհի զոհերըԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում  Ի՞նչ են կառուցում ադրբեջանցիներն օկուպացված ՔարվաճառումՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Ցնցող լուր՝ ԹուրքիայիցՈ՞րն է Տավուշի դիմադրության ուղերձը Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է․ ԱբրահամյանՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից կալանավորվածներ կան․ ի՞նչ է հայտնի Ուղիղ միացում. Լարված իրավիճակ Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհինՎիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞ Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Ի՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Ադրբեջանն ու Իլոն Մասկը գործընկերնե՞ր Հայտնի է Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել Կարս քաղաքը հնարավոր է հայտնվի ջրի տակ (տեսանյութ) Պատահար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին․ կան տուժածներ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ Սեւանի ռեստորաններից մեկում Քաղաքացիները Եղեգնաձորի հատվածում տրակտորներով փակել են Հայաստան-Իրան միջպետական մայրուղին (տեսանյութ)
Ամենադիտված