Փաշինյանի հաջորդ թիրախը կրկեսն է Ձախողված հանդիպում, արտապատվիրակված ինքնիշխանություն Փաշինյանը մտադիր է փակել ՀՅԴ-ն ԶՊՄԿ-ի լեռնահատկացման ակտով սահմանված տարածքում հողային աշխատանքների ընթացքում բացառիկ դամբարանադաշտ է բացահայտվել Զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է Արտակարգ դեպք՝ Երևանում, վիճաբանության հետևանքով մեկը մարմնական վնաuվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին Նոր մանրամասներ hրազենային վնաuվածք uտացած զինծառայողի առողջական վիճակից Նոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ում Ռազմաբազայում վրա են հասել կրակոցի ձայներից․ 23-ամյա զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է


Արմեն Ստեփանյան. ԲՍԿ չափանիշներին չհամապատասխանող ընկերությունները մրցունակ չեն

Հասարակություն

Banks.am-ի հարցազրույցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանի հետ

- ԶՊՄԿ-ն մարտի 6-ին կայանալիք «Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» կոնֆերանսի գործընկերն է: Որո՞նք ընկերության ակնկալիքները կոնֆերանսից:

- Նախ՝ ողջունելի է, որ ԲՍԿ (ESG) թեման վերջապես Հայաստանում կարեւորություն է ստանում, որ սա դառնում է օրակարգային խնդիր բիզնես եւ ոչ միայն բիզնես շրջանակների համար։ Ակնկալիքը՝ առարկայական քննարկումն է, բիզնեսի, պետության եւ հասարակության՝ այս ուղղությամբ համատեղ օրակարգի ձեւավորման սկիզբը։  

- Որպես Հայաստանի թիվ մեկ հարկատու եւ խոշոր գործատու, արդյո՞ք ԶՊՄԿ-ն հավակնություն ունի առաջամարտիկի դեր ստանձնել կայուն զարգացման եւ «կանաչ օրակարգի» ուղղություններով:

- Իհարկե, թիվ մեկ հարկատու լինելն այդ առումով նույնպես պարտավորեցնող է։

Բայց առաջամարտիկի դերը ստանձնում են գործողություններով եւ մենք հույս ունենք, որ այդ առումով վերջին տարիներին ԶՊՄԿ գործունեությունը տեսանելի է։

Առաջին անգամ հրապարակվեց ԶՊՄԿ կայուն զարգացման հաշվետվությունը՝ 2022-ին եւ արդեն երկրորդը՝ 2023-ին։

Առաջին անգամ Հայաստանում հրապարակվեց TCFD ուղեցույցով հետազոտության արդյունքները։

Հաշվետվողականությունը ԲՍԿ չափանիշների համապատասխանելիության ուղղությամբ ամենակարեւոր քայլերից է, եւ մենք ստանձնել ենք այդ, ինչպես նաեւ ոլորտում այլ նշաձողերին հասնելու պարտավորություն։ Ի դեպ, առաջամարտիկ լինելն այս առումով բոլորովին ինքնանպատակ չէ։ Միայն ուրախ կլինենք, որ առաջամարտիկները շատ լինեն։
 
- Կարո՞ղ են հայաստանյան ընկերությունները սեփական չափանիշներ սահմանել եւ ինչ-որ իմաստով «կամավոր պատասխանատվություն» ստանձնել:

- Կամավորական պատասխանատվություն, կարծում եմ, արդեն շատ ընկերություններ են ստանձնում։ Վերը բերված օրինակները հենց կամավոր նախաձեռնություններ են եւ ԶՊՄԿ-ն միակը չէ։ Բիզնեսի համար սա հատկապես տարածաշրջանային եւ միջազգային շուկայում մրցունակության խնդիր է։ Առանց ԲՍԿ չափանիշներին համապատասխանելու մրցունակությունը շատ շուտով, եթե ոչ արդեն, հնարավոր չէ պատկերացնել։ Միջազգային շուկայում գործունեություն ծավալող ընկերությունների դեպքում պահանջները կարող են նաեւ ձեւավորվել ներդրողների, գնորդների, մատակարարների պահանջով։

Բայց այստեղ դեր ունի նաեւ պետությունը։ Պետական կարգավորումներն են, որ կստիպեն նույնիսկ հետնապահներին փոխվել։ Ընդ որում, դարձյալ՝ սա շատ գործնական՝ բիզնեսի մրցունակության բարձրացման խնդիր է լուծում։

- Երբեմն կարծիքներ են հնչում, որ Հայաստանում ESG-ն ավելի շատ ցանկություն է, քան իրականություն:

- Պետք է կրկնեմ, որ ԲՍԿ-ն պարզապես մոդայիկ թրենդ չէ, որպեսզի որոշենք՝ դրա մաս ուզո՞ւմ ենք լինել, թե ոչ։ Արդեն հիմա միջազգային շուկայում ցանկացած գործընկերոջից ակնկալում են կարբոնային հետքի հաշվարկ եւ կրճատման թիրախներ, այլ ստանդարտների ներդրում։ Եթե հայկական բիզնեսը հիմա չսկսի այս ուղղությամբ աշխատել, վաղը դուրս կմնա մրցակցությունից։ Լավ ԲՍԿ կառավարումը իրականում բխում է բիզնեսի շահից։

- Moody's կանխատեսում է, որ 2024 թվականին աշխարհում տնտեսության կայունության հետ կապված $950 միլիարդի պարտատոմսեր կթողարկվեն։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում «կանաչ» պարտատոմսերի հեռանկարները:

- Թեեւ հայկական շուկան փոքր է, հնարավորություններն էլ առայժմ՝ քիչ, բայց հեռանակարները, կարծում եմ, լայն են։ Ընդհանրապես, վստահ եմ, որ աշխարհում շուտով լինելու է միայն «կանաչ» ֆինանսավորում։ Համենայն դեպս, ցանկացած ոլորտում, ցանկացած նախագծի ֆինանսավորման որոշում ընդունելիս զգալի դեր է խաղալու ԲՍԿ չափանիշներին համապատասխանությունը եւ դրան նույնպես պետք է պատրաստ լինել։  

Փաշինյանի հաջորդ թիրախը կրկեսն է Ձախողված հանդիպում, արտապատվիրակված ինքնիշխանություն Փաշինյանը մտադիր է փակել ՀՅԴ-ն ԶՊՄԿ-ի լեռնահատկացման ակտով սահմանված տարածքում հողային աշխատանքների ընթացքում բացառիկ դամբարանադաշտ է բացահայտվել Զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է Արտակարգ դեպք՝ Երևանում, վիճաբանության հետևանքով մեկը մարմնական վնաuվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա ՔվինինՆոր մանրամասներ hրազենային վնաuվածք uտացած զինծառայողի առողջական վիճակից Նոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ում Մեքենան վրաերթի է ենթարկել անցումի մոտ ուշաթափված տղամարդու, որը հետո մաhացել է. ՌԴ Ռազմաբազայում վրա են հասել կրակոցի ձայներից․ 23-ամյա զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր էՀանեք հաշվիչները․ Զախարովան առաջարկել է հաշվել՝ ով ինչքան պարտք ունի Ռուսաստանին Ջուր չի լինի որոշ հասցեներում Միայն թուրքը նման կերպ կվարվի մեր եկեղեցու հետ. քաղաքացի Փաշինյանի ձեռքի տակ կան Թուրքիայի և Ադրբեջանի համար անցանկալի անձանց անունները. թիրախում նրանք են Սյունիքի մարզում շինություններից մեկի բազալտե եզրաքարն ընկել է 7-ամյա տղայի վրա․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Աշխարհահռչակ ջութակահար Վադիմ Ռեպինը կժամանի Հայաստան` մասնակցելու Kapan Fest 2025–ին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ինՈստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս արտադատական կարգով վերցրեց․ Հովհաննես ՔոչարյանԿարծում եմ ՀՅԴ-ից հետո հաջորդը թիրախում են օրինական զենք ունեցող և զենքին տիրապետող «ազգային» հայերն ու ռազմամարզական կազմակերպությունները․ Աննա ԿոստանյանԲաց նամակ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին․ Խաչիկ ԱբաջյանԶապորոժիեում գործարկվել է ևս մեկ հիբրիդային արևային էլեկտրակայան Այս վարչախումբն անգամ իր ներկայությամբ է պղծում եկեղեցին. Մենուա Սողոմոնյան Դանակաhարություն գազալցակայանում, ձերբակալված կա Մարդկային ոսկորներ, նիզակ Ողջի գետի ափին բացառիկ դամբարանադաշտ է հայտնաբերվել (տեսանյութ) Նիկոլին հեռացնել հնարավոր է միայն «հատուկ գործողությամբ»՝ իմպիչմենտով, այլ «կտեր» մի' տվեք. Մամիջանյան Խոշոր ու ողբերգական վթար, 4 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվել․ Ղրիմ Ես համոզված եմ, որ ձեր սերունդը կանի ամեն ինչ, որ չկորցնի Հայաստանի Հանրապետությունը․ Մհեր ԱվետիսյանԻ՞նչ է տեղի ունեցել Աբու-Դաբիում․ Մենուա Սողոմոնյան«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար Լարված իրավիճակ՝ Արմավիրում. գյուղի կենտրոնական փողոցում են հավաքվել մեծ թվով ծաղկավաճառներ Մնացական Սաֆարյանը հայ ժողովրդի անունից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սկզբունքը ոտնահարող հայտարարությամբ է հանդես եկել. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը, նրա կինն ու կուսակիցները խախտել են Քրեական օրենսգիրքը. Արամ ՊետրոսյանԻնչպե՞ս է զորավարժադաշտում վիրավnրված զիվորների առողջական վիճակը Ալիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի բանագնացի հետ Նոր տեղեկություններ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումիցՓաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Սամվել Կարապետյանի և Բագրատ Սրբազանի ուշագրավ մարտավարությունը Իշխանությունը վերացնում է դիմադրության օջախները Փաշինյանը մտադիր է փակել ռուսական ԶԼՄ-ները Հայաստանում ՍԴ-ն գրեթե լիովին անցավ Փաշինյանի ձեռքը Շուտով Փաշինյանը կսկսի պատմել, թե ինչ հրաշք բան է միջանցքը, թե ինչ անպետք, դարն ապրած բան է ինքնիշխանությունը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն աղաղակող հանցանքներ է գործում ընդդեմ Հայոց եկեղեցու. Ավետիք ՉալաբյանԱմպրոպ, կարկուտ․ ինչ եղանակ կլինի այս օրերինԵրեկվա որոշումը փաստացի ոչ թե պարզապես աշխատանքից մի քանի հոգու ազատման, այլ` ուսանողական կյանքի ապաազգայնացման մասին էր․ Էդուարդ ԳալստյանԻնչո՞ւ է Նիկոլը նեղվում այս կարգախոսից. միգուցե Էրդողանն է վերջին հանդիպման ժամանակ հանձնարարել, որպեսզի այս թեման միանգամից փակվի. Արմեն Հովասափյան Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Զալցբուրգի համալսարանի և Հայաստանի բուհերի միջև համագործակցության զարգացումը Հազարավոր հասցեներում ջուր չի լինի Համայն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում ներդրում կատարելու դեպքում, ցանկացած պահի, կառավարության ղեկավարի ցուցումով, կարող են ունեզրկվել. Նաիրի ՍարգսյանՀրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված