Կոստեստի ՀԷԿ-ում կկառուցվեն լողացող արևային էլեկտրակայան և քամու էլեկտրակայան Կարո՞ղ է Հայաստանը կրկնել Գազայի ճակատագիրը. ոչ թե խաղաղություն, այլ սրացում Սրանք մեր գլխին կարող են նոր պատերազմ բերել և դարձյալ մեղադրել այլոց. Արմեն Մանվելյան Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կնվազի. եղանակն առաջիկա օրերին Փոփոխություն՝ ենթասպայական կազմի հավելավճարների հաշվարկման կարգում Ամերիկյան ապտակ՝ Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնին» ՀՀ քաղաքացիները ևս մեկ երկիր կկարողանան մեկնել առանց վիզայի Team-ը առաջինը տարածաշրջանում կանջատի 2G-ն՝ փոխարինելով այն առաջադեմ տեխնոլոգիաներով․ գործում է նոր հեռախոսների տրամադրման հատուկ ծրագիր Երեք ֆուտբոլիստ ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից ԿԳՄՍՆ–ն կգնահատի դպրոցների աշխատանքը, աջակցություն կտրամադրվի դպրոցներին, որտեղ չկա բավարար արդյունք


Դիմադրող հերոս Մանուշյանն ու... պարտության խորհրդանիշ Փաշինյանը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆրանսիայի Ազգային հերոս, «Դիմադրության» շարժման յուրօրինակ խորհրդանիշ Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ՝ Մելինեի աճյունները մեծ շուքով ու պետական բարձր արարողակարգով վերահուղարկավորվեցին Փարիզի Պանթեոնում: Դա տեղի ունեցավ փետրվարի 21-ին՝ Միսաք Մանուշյանի և իր մի խումբ զինակիցների գնդակահարության 80-րդ տարելիցի օրը: Հարկավ, իրադարձությունը նշանակալի էր ոչ միայն ֆրանսիացիների ու ֆրանսիական պետության, այլև հայերիս համար, անկախ ամեն ինչից: Ֆրանսիայի ղեկավարությունը, ի դեմս նախագահ Մակրոնի, այդ պետական արարողությանը հրավիրել է ներկա գտնվելու նաև ՀՀ այսրոպեական ղեկավարին:

Մակրոնը, իհարկե, մեղավոր չէ, որ ՀՀ ղեկավարը հիմա Նիկոլ Փաշինյանն է: Ով կա, նրան էլ հրավիրել էին: Ճիշտ է, Ֆրանսիայի գործող նախագահն էլ պակաս «մութ» կետեր չունի, որպես 2022-ին Պրահայում Փաշինյան-ԱլիևԷրդողան հակաարցախյան դավադիր համաձայնության, այսպես ասենք, «քավոր», սակայն դա այլ հարց է: Բայց պարտության ու աղետների, զիջողականության ու պարտվողականության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը հերոս Միսաք Մանուշյանի վերահուղարկավորությանը ամենաիսկական «սյուռ» սարկազմ էր: Կերպարային անհամատեղելիության առումով դիսոնանսն առավել քան աչք էր ծակում: Լիարժեք ընկալելու համար այդ անհամապատասխանությունը, կարծում ենք, արժե, թեկուզ հպանցիկ, դիտարկել, թե ո՛վ է եղել Միսաք Մանուշյանը, և հատկապես ինչն է նրան առանձնացրել մյուսներից՝ հասցնելով հերոսի կոչման, ո՛րն է նրա գործունեության հերոսականությունը:

Միսաք Մանուշյանը՝ Հայոց ցեղասպանության աղետից մազապուրծ, հայտնվել է Լիբանանում գործող ֆրանսիական որբանոցում, ապա՝ տեղափոխվել Ֆրանսիա: Տիրապետել է բանվորական մասնագիտության (հաստոցների օպերատոր), աչքի է ընկել նաև որպես աշխատավորների իրավունքների համար պայքարող, հանդես է եկել նաև հոդվածներով, գրական ստեղծագործություններով: Ըստ որում, կա մի դրվագ, որ Ֆրանսիայում շրջանցում են լռությամբ, մասնավորապես այն, որ ֆրանսիական իշխանությունները 1939-ին Միսաք Մանուշյանին բանտարկում են՝ ձախ հայացքներով հանդես գալու համար, ու նա 3 ամսով հայտնվում է բանտում: Բայց այն բանից հետո, երբ Ֆրանսիան կապիտուլացվում է և հայտնվում ֆաշիստական օկուպացիայի տակ, Միսաք Մանուշյանը և իր ընկերները որոշում են շարունակել պայքարը:

Հատկանշական է, որ Միսաք Մանուշյանի խմբում եղել են ամենատարբեր ազգերի ներկայացուցիչներ, հայերից բացի՝ հրեաներ, լեհեր, իսպանացիներ, իտալացիներ, նաև՝ ֆրանսիացիներ: Մանուշյանի և իր խմբի գործունեությունը հետաքրքրական է նրանով, որ եղել են «Դիմադրության» շարժման ամենից ակտիվ խմբերից մեկը և բավականին հանդուգն և արդյունավետ պատժիչ գործողություններ են իրականացրել գերմանական զավթիչների դեմ: Բայց առանցքայինը, հիմնականն այն է, որ Միսաք Մանուշյանը ու ներգաղթյալ մյուս «դիմադրողականները» որոշել են կռվել ու պայքարել մի երկրում, մի հասարակության մեջ, որը ինքն արդեն հանձնվել էր թշնամու ողորմածությանը, համակերպվել էր գերմանական տիրապետությանն ու նրա հետ համագործակցող մարշալ Պետենի «Վիշիի» խամաճիկային իշխանությանը:

Ա՛յ թե ի՛նչն է հատկանշական: Հանրահայտ է նաև, որ ֆրանսիական «Դիմադրությունը», ի տարբերություն, օրինակ՝ սերբական (հարավսլավական) պարտիզանների, ռազմական լուրջ խնդիրներ, մեծ հաշվով, չի լուծել, մարտական գործողությունների ընթացքի վրա էական ազդեցություն առանձնապես չի ունեցել: Բայց, և դա ամենից էականն է, «Դիմադրության» շարժումը, Միսաք Մանուշյանի և նրա նման խիզախների պայքարը հսկայական քաղաքական նշանակություն են ստացել հետագայում՝ հենարան ու հող ապահովելով Շառլ դը Գոլի՝ Ֆրանսիայի՝ որպես արժանապատիվ ու հզոր տերության վերականգնման, հաղթող տերությունների հետ հավասար հանդես գալու համար: Նաև այդ հանգամանքների գիտակցումով է բարձր գնահատվում Միսաք Մանուշյանի և նրա ընկերների անձնազոհությունը: Նրանք, շատերը ազգությամբ ֆրանսիացի չլինելով, Ֆրանսիայի համար արել են շատ ու շատ ավելին, քան բազմաթիվ ֆրանսիացիներ:

Ի հակադրություն նշվածի, տեղին կլիներ հիշել մարշալ Անրի Պետենին, որի կերպարն էլ է հետաքրքրական: Այդ գործիչը Առաջին աշխարհամարտից հետո Ֆրանսիայում Ազգային հերոսի համարում ուներ, որպես ֆրանսիական զորքերի հրամանատար: Սակայն 1940-ին, համաձայնելով գլխավորել Ֆրանսիայի պրոհիտլերյան խամաճիկ կառավարությունը (այն հայտնի է որպես «Վիշիի կառավարություն»), հերոս մարշալը մեկեն դարձավ հակահերոս, ու, հասկանալի է, որ հետագայում, Ֆրանսիայի ազատագրումից ու ազգային պետության վերականգնումից հետո, մարշալ Պետենը կալանավորվեց ու դատապարտվեց՝ որպես պարտվողականության, կոլաբորացիոնիզմի (թշնամու հետ համագործակցության) խորհրդանիշ:

Կա տեսակետ, որ նման մի կերպարի վերահուղարկավորմանը Փաշինյանի ներկայությունը գուցե տրամաբանական լիներ: Իսկ չհանձնվող, դիմադրող, պայքարող ու անձնազոհ Միսաք Մանուշյանի վերահուղարկավորությանը Փաշինյանի ներկայությունը, կներեք, անարգանքի նման մի բան էր՝ թե՛ Մանուշյանի, թե՛ նրա զինակիցների հիշատակի հանդեպ: Քիչ առաջ նկատեցինք, թերևս արժե կրկնել. Մակրոնը մեղավոր չէ, որ հրավիրել է Նիկոլ Փաշինյանին, մեղավորը մենք ենք, որ ՀՀ ղեկավարի կարգավիճակով տակավին հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոստեստի ՀԷԿ-ում կկառուցվեն լողացող արևային էլեկտրակայան և քամու էլեկտրակայան Հայաստանի Հանրապետությունը վերածվել է բանկային օլիգարխիայի պահակախմբի. Հրայր Կամենդատյան Կարո՞ղ է Հայաստանը կրկնել Գազայի ճակատագիրը. ոչ թե խաղաղություն, այլ սրացումՍրանք մեր գլխին կարող են նոր պատերազմ բերել և դարձյալ մեղադրել այլոց. Արմեն ՄանվելյանՕդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կնվազի. եղանակն առաջիկա օրերին Փոփոխություն՝ ենթասպայական կազմի հավելավճարների հաշվարկման կարգում Ամերիկյան ապտակ՝ Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնին» ՀՀ քաղաքացիները ևս մեկ երկիր կկարողանան մեկնել առանց վիզայի Team-ը առաջինը տարածաշրջանում կանջատի 2G-ն՝ փոխարինելով այն առաջադեմ տեխնոլոգիաներով․ գործում է նոր հեռախոսների տրամադրման հատուկ ծրագիր ՔՊ-ն կարող է ընտրությունների գնալ դաշինքով Երեք ֆուտբոլիստ ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից ԿԳՄՍՆ–ն կգնահատի դպրոցների աշխատանքը, աջակցություն կտրամադրվի դպրոցներին, որտեղ չկա բավարար արդյունք ԱՄՆ դեսպան Քվինի այցը «Սպայկա»Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Երևանի Սիլիկյան թաղամասում Հայաստան – Պորտուգալիա հանդիպման տոմսերը վաճառքում ենԱդրբեջանում զարգացնում են հանքարդյունաբերությունը, Հայաստանում՝ տապալում լսումները Կրակոցներ՝ Կոտայքի մարզում՝ «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ․ կա վիրավոր Ամուսինը կնոջ վրա բենզին է լցրել՝ պատճառելով այրվածքներ․ ՔԿ Հարյուր միլիարդավոր դոլար ներդրումների մասին սուտը․ Հրայր ԿամենդատյանԳնալով ամեն ինչ վատանում է, չգիտենք` ինչ անել. քաղաքացիՋուր չի լինելու Մահացել է «Արև-երեխաներ» ՀԿ-ի սան Շավարշ Ֆիդանյանը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 73-ամյա վարորդը «Renault»-ով «Զվարթնոց» օդանավակայանի մոտ բախվել է երկաթե ճաղավանդակներին․ 4 վիրավորներից 2-ը երեխաներ են Վաշինգտոնյան համաձայնագիր․ խաղաղությո՞ւն, թե նոր վտանգներ Հայաստանի համարԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Բերքլի, Սթենֆորդ, Visa ինովացիոն կենտրոն և շատ ավելին․ բացառիկ հնարավորություն Հայաստանի 10 ուսանողի համար«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը 2025 թվականի օգոստոսի 13-ին ժամը 20:00-ին ելույթ կունենա «Զվեզդա» ռադիոկայանի «Ազգային անվտանգության ռազմավարություն» հաղորդաշարումՀերացու փողոցում բախվել են «Lexus»-ն ու «Volkswagen»-ը. վերջինն ինքնաբերաբար առաջ է ընթացել ու բռնկվել Զելենսկին ժամանել է ԲեռլինՆույն բնակարանից 3-րդ անգամ գողություն կատարած երիատասարդին գտել ու ձերբակալել են Բաքվում արդեն քննարկում են` ով պետք է լինի Ադրբեջանի դեսպանը ՀայաստանումԱկնհայտ է, որ ՌԴ ռազմավարական մոտեցումները, ստեղծված նոր իրադրության պայմաններում, կտրուկ փոփոխության են ենթարկվելու. Աբրահամյան Արմավիրցի երիտասարդը ձերբակալվել է․ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա 2025 թվականի օգոստոսին երեք կենդանակերպի նշանների համար կգա կախարդական երջանկության շրջան Ադրբեջանի հետ կնքված ցանկացած փաստաթուղթ միակողմանիորեն ծառայեցվում է ՀՀ-ի դեմ. Ավետիք Չալաբյան Մեկ օրում բացահայտվել է 153 հանցագործություն. ՆԳՆ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մտահոգիչ տվյալներ' ինքնասպանությունների թվի աճի վերաբերյալՁորափի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սամվել Կարապետյանը՝ սպասվող դատական նիստի և «Մեր ձևով» շարժման մասին Դաստիարակչուհին ուժգին հարվածել է 2 տարեկան երեխայի գլխին Խոշոր ավտովթար Երևանում` Սիլիկյան խճուղում. կան վիրավորներ Սա միջանցք է, որքան էլ վարչախումբը խաբի մեզ. Մենուա Սողոմոնյան Սոնա Մնացականյանի ընտանիքը 10 մլն դրամի փոխհատուցում է պահանջումԳորիսում հետախուզվող է ձերբակալվել Երևանում 4-րդ անգամ կանցկացվի Գարեջրի փառատոնը․ ի՞նչ է սպասվում եռօրյա միջոցառման ընթացքումԱշխարհաքաղաքականության դժվար, բայց կարևոր դասեր Որքան գումար է Քավորը տալիս Սոֆիի եղբորը՝ որպեսզի նա իջեցնի թուրը․ Տեսանյութ Հնդկաստանում Պուտինին անվանել են «անկեղծ մարդ» Իրանական կողմի հայտարարություններում Մոսկվան տեսնում է տարբեր շեշտադրումներ․ Ֆադեև
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված