ՀՀ կազմաքանդումը կկասեցվի և մենք կհասնենք մեր նպատակներին. Գառնիկ Դանիելյան Ի՞նչ է պահանջելու Սրբազանն ու շարժումը Նիկոլ Փաշինյանից Վթար Արագածոտնիում. վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում, փրկարարները սահմանազատել են տարածքը Գիշերը առատ ձյուն է տեղացել, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի Ողբերգական լուր՝ Արարատից. զոհը 25-ամյա երիտասարդ է Խոյ, Այծեղջյուր, Երկվորյակ և Կույս. Վասիլիսա Վոլոդինայի կանխատեսումը մայիսի 5-ի համար Մեր ճանապարհը հաղթանակի ճանապարհն է, այլ ճանապարհ չկա. Բագրատ Արբազան 18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան Շարժմանը միանալու հնարավորությունը չէինք կարող բաց թողնել, հոգևորը հաղթելու է. «Արմքոմեդիի» Նարեկ


Հայերի մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի նման քաղաքականությանը. հարաբերությունները դեռ հնարավո՞ր է փրկել. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Vz.ru-ն «Յուրաքանչյուր հայ կարող է փրկել Մոսկվայի և Երևանի հարաբերությունները» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնել: Նա այս անգամ էլ հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ: Կրեմլը խոստովանել է իր տարաձայնությունները Հայաստանի կառավարության հետ Հատուկ ռազմական գործողության հարցում։ «Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք Ուկրաինայում տեղի ունեցողի վերաբերյալ։ Դա գաղտնիք չէ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը,- ուստի, դա մեր հայ ընկերների հայտնի դիրքորոշումն է։ Մենք նրանց հետ այդ հարցում համաձայն չենք և համառորեն կշարունակենք բացատրել, որ ճիշտ ենք»։

Հայաստանի և Ռուսաստանի միջև հեռավորությունը նկատելի է դարձել բավականին վաղուց։ Դեռ անցյալ տարվա հոկտեմբերին հայտնի դարձավ, որ ֆրանսիացիները ծրագրում են բարեփոխել Երևանի բանակը և զինել այն նոր զինատեսակներով, որոնք «լավ են իրենց դրսևորել Ուկրաինայում»։ Բացի այդ, 2023 թվականին Փաշինյանի կառավարությունը բազմիցս հրաժարվել է մասնակցել ողջ հետխորհրդային տարածքի համար սկզբունքորեն կարևոր իրադարձություններին։ Այսպես, 2023 թվականի հունվարին Նիկոլ Փաշինյանը դեմ արտահայտվեց ՀԱՊԿ զորավարժությունների անցկացմանը, իսկ հոկտեմբերին կասկած հայտնեց Հայաստանում ռուսական ռազմաբազաների անհրաժեշտության հետ կապված։

Նոյեմբերին նա բաց թողեց Մինսկում կայացած գագաթաժողովը, այնուհետև Երևանը վավերացրեց ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը, որն արձակել է Վլադիմիր Պուտինի ձերբակալության օրդեր: Իսկ այն բանից հետո, երբ ԼՂում իրավիճակը սրվեց, Փաշինյանը սկսեց այդ ամենի համար կեղծ մեղադրանքներ հնչեցնել Մոսկվայի հասցեին։ Փորձագիտական հանրությունը նշում է, որ Հայաստանի վարչապետի հակառուսական դիրքորոշումները պահանջում են նրա հետ հարաբերությունների լուրջ վերանայում։ Այնուամենայնիվ, երկու պետությունների ժողովուրդների միջև պահպանվում են բարեկամական կապեր, և, հետևաբար, հենց հայերն ու տեղական ընդդիմությունը պետք է առաջիկա խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի հետ անհամաձայնություն դրսևորելով՝ երկխոսություն պահպանեն Մոսկվայի հետ։

Բանն այն է, որ Ռուսաստանի հետ բարեկամությունից հրաժարվելը Հայաստանին տանում է նվաստացման ու քայքայման և վատթարացնում է Երևանի ռազմաքաղաքական դիրքը մերձավոր հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ վեճում։ «Փաշինյանի հայտարարությունները ուղղված չեն Ռուսաստանին, դրանք ուղղված են բացառապես Արևմուտքին։ Այդ կերպ նա փորձում է հաճոյանալ իր արտասահմանյան գործընկերներին։ Դա լավ ավարտ չի ունենա ո՛չ անձամբ Փաշինյանի, ո՛չ էլ հայ ժողովրդի համար»,- ասել է սենատոր Անդրեյ Կլիմովը։ Նա կարծում է, որ պաշտոնական Երևանի հակառուսական հարձակումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության մեջ կան մարդիկ, որոնք առաջնորդվում են ոչ թե իրենց երկրի շահերով, այլ Արևմուտքի ստեղծած պատրանքներով։ «Միևնույն ժամանակ, հայերի մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի նման քաղաքականությանը։ Հենց նրանք պետք է գնահատեն վարչապետի գործողությունները»,- ընդգծել է զրուցակիցը։

Բացի դա, Կլիմովը կանխատեսել է, որ Մոսկվան կարձագանքի դիվանագիտական մակարդակով։ «Ռուսաստանի և Հայաստանի մայրաքաղաքներում դեսպաններ կան։ Կարծում եմ, որ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն։ Բայց, ընդհանուր առմամբ, մենք ուշադրությունը կենտրոնացնելու պատճառ ունենք, և պետք է զբաղվենք դրանով»,- հավելել է նա։ Սենատորը հիշեցրել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի վարչապետը հակառուսական հայտարարություններ է անում։

«Պարոն Փաշինյանը դա անում է գիտակցված: Ընդդիմադիրները արդեն չափազանց կոշտ են նրա նկատմամբ։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց արդեն ակնհայտ է, որ առանց ռուսական աջակցության ամեն ինչ Երևանի համար վատ կլինի։ Եվ դրա մեղավորը Փաշինյանը կլինի»,- ասել է Կլիմովը։ Փաշինյանի կառավարությունը ընդամենը ևս մեկ անգամ հաստատել է իր հակառուսական հայացքները, ասել է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Վադիմ Տրուխաչովը։

«Հայաստանի ներկայիս ղեկավարությունն անարժանաբար օգտվում է Մոսկվայի բարությունից, որն անկեղծորեն Երևանը համարում է դաշնակից ու գործընկեր։ Դա մեծապես պայմանավորված է նրանով, որ երկրում իշխանության մեջ կան մարդիկ, որոնք մոռացել են մեր ընդհանուր շահերի մասին,- ասել է նա,մինչդեռ Ռուսաստանը Հայաստանի համար միշտ էլ կարևոր բարեկամ է եղել և՛ կայսերական, և՛ խորհրդային ժամանակաշրջաններում։ Բայց Փաշինյանի իշխանությունը նախընտրում է չհիշել այդ ամենը՝ հիշելով միայն շատ հեռահար անցյալի դժգոհությունները»։ «Չնայած դրան, հենց Ռուսաստանն է նախաձեռնում Երևանի հետ բարեկամական կապերի պահպանումը։ Հայաստանը ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի կարևոր անդամ է և լիովին օգտվում է այն առավելություններից, որ տալիս են այդ կազմակերպությունները։ Սա Փաշինյանի երկերեսանիությունն է. սնվելով Մոսկվայի գրպանից՝ նա ագահորեն նայում է դեպի Բրյուսել,- պարզաբանել է քաղաքագետը,- իհարկե, մենք չենք կարող անտեսել ստեղծված իրավիճակը։ Եթե մեր գործընկեր երկրի ղեկավարությունը չի ցանկանում աջակցել Ռուսաստանին սկզբունքորեն կարևոր հարցերում, ապա մենք պետք է նրանց հետ այլ կերպ խոսենք։

Մասնավորապես, արժե մտածել բազմակողմ համագործակցության ձևաչափերից պաշտոնական Երևանի աստիճանական դուրս գալու մասին: Միգուցե տնտեսական նախապատվություններից զրկելը Փաշինյանին ստիպի՞ վերանայել իր քաղաքական հայացքները»։ «Այնուամենայնիվ, պետությունների հարաբերությունները դեռևս կարելի է փրկել։ Մեզ մնում է հույս դնել միայն Հայաստանի քաղաքացիների վրա, ովքեր կարող են հրաժարվել հակառուսական վարչապետին աջակցելուց։ Շատ շուտով իրավիճակը փոխելու հնարավորություն կլինի, արտահերթ խորհրդարանական ընտրություններ են նախատեսված 2024 թվականին։ Եթե հայերը ցանկանում են ջերմ երկխոսություն պահպանել Մոսկվայի հետ, ապա ընտրություններում Փաշինյանին աջակցությունը պետք է դադարեցվի»,- ամփոփել է Տրուխաչովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ կազմաքանդումը կկասեցվի և մենք կհասնենք մեր նպատակներին. Գառնիկ Դանիելյան Ի՞նչ է պահանջելու Սրբազանն ու շարժումը Նիկոլ Փաշինյանից Վթար Արագածոտնիում. վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում, փրկարարները սահմանազատել են տարածքը Գիշերը առատ ձյուն է տեղացել, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի Ողբերգական լուր՝ Արարատից. զոհը 25-ամյա երիտասարդ էԽոյ, Այծեղջյուր, Երկվորյակ և Կույս. Վասիլիսա Վոլոդինայի կանխատեսումը մայիսի 5-ի համար Մեր ճանապարհը հաղթանակի ճանապարհն է, այլ ճանապարհ չկա. Բագրատ Արբազան18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան Շարժմանը միանալու հնարավորությունը չէինք կարող բաց թողնել, հոգևորը հաղթելու է. «Արմքոմեդիի» Նարեկ Շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` այս շարժումը ձեզ էլ է ազատագրելու կապանքներից. Բագրատ Սրբազան Ուժգին կարկուտ` Երևանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան Ով է Գյումրիում ողբերգական վրաերթից մահացած 9 -ամյա տղան Սա համազգային շարժում է, պիտի միանան մարդիկ. Ասպրամ Կրպեյան Գնում ենք պատասխաններ ստանալու. Բագրատ Սրբազան Դիլիջանից մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը. ուղիղ Էրդողանը կփորձի՞ Ալիեւին ներգրավել Նեթանյահուի դեմ «առեւտրական պատերազմում» Անձրև, ամպրոպ. ակտիվ ցիկլոն է գտնվում Հայաստանում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ադրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ ԿարապետյանՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզվող է հայտնաբերվելԲագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Գյումրիում հրդեհից մահացած երեխաները մանկատնից էին տեղափոխվել ծնողների մոտ․ «Հրապարակ» Բոլորը սպասում էին Սրբազանին ու ապակուսակցական շարժման, մեր քայլերն ուղղված են Հայրենիքի փրկությանը. Տեսանյութ Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Դոլարն ու եվրոն էժանացել են, ռուբլին աճել. փոխարժեքն՝ այս պահին Ողբերգական դեպք. Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը Ուժեղ կարկուտ Արմավիրի մարզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում պատարագի է մասնակցում. ուղիղ Խոշոր ավտովթար Երևանում.տուժածներից մեկը հաղորդավար Տիգրան Հարությունյանն է Մայիսյան ձյունը Եկատերինբուրգում (լուսանկարներ) Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքիցԲազմաթիվ հասցեներում լույս չի լինի Մի շարք հասցեներում գազ չի լինի Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Էջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթին Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանԿոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովՊարտադիր բժշկական ապահովագրությունը եւ խոշոր գործատուները
Ամենադիտված