Ո՞ր հասցեներում լույս չի լինի․ ՀԷՑ-ը տեղեկացնում է Սարիգյուղում ճանապարհի կառուցման համար պայթեցում իրականացնելիս 27-ամյա աշխատակից է մահացել Ննջիր խաղաղությամբ ու սիրո ճամփով հասիր Վերև՝ քո սիրելի Սոնային․ Ավետ Բարսեղյան Որպես անհետ կորած որոնվող 22-ամյա տղայի դին հայտնաբերվել է «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարի՝ Նոր Հաճնի հատվածում Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Արկտիկական ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել Սևակ էր անունը, բժշկական սովորող տղա էր. հարևանները` տրանսգենդեր Դիանա Ղզրոյանի մասին 37-ամյա տղամարդը ամբողջ մարմնի թերմիկ այրվածքով տեղափոխվել է հիվանդանոց Իրազեկում՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման վերաբերյալ


«Էստի համեցեք». Փաշինյանի «հրավերը» Ալիևին

Վերլուծություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Նիկոլ Փաշինյանը France24-ին տված հարցազրույցում, ի թիվս մի շարք հայտարարությունների, երկու առանցքային հայտարարություն է հնչեցրել:

Նախ, արձանագրել է, որ վերլուծելով պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները՝ գալիս են այն եզրակացության, որ  նոր հարձակումը Հայաստանի վրա հավանական է։

«Այո, հարձակումը Հայաստանի վրա հավանական է։ Ինչո՞ւ։ Որովհետև, օրինակ, Բաքվից շատ հաճախ հնչում են «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություններ, և կարճ ասած՝ նրանք «Արևմտյան Ադրբեջան» անվանում են Հայաստանի Հանրապետությունը»,- հայտարարել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Իլհամ Ալիևը ցանկանում է ոչ թե խաղաղության պայմանագիր, որը հիմնված է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, այլ ավելի շուտ Հայաստանում նոր տարածքների գրավում:

Սա ասում է մի մարդ, ով ընդամենը վեց օր առաջ Մյւոնխենում հանդիպեց նույն այդ Ալիևի հետ և եռակողմ հանդիպումից հետո պաշտոնական Երևանը, ներկայացնելով հանդիպման մանրամասները, միայն արձանագրեց, թե «պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ»:

Երկրորդ հայտարարությունն էլ ավելի ուշագրավ է. Փաշինյանը հարցազրույցի ժամանակ նշել է, թե «ՀԱՊԿ-ի արձագանքը մեր կարծիքով չէր համապատասխանում իրականությանը Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մասնավորապես 2021-ին, 2022-ին, և ակնհայտ է, որ դա չէր կարող անտեսված մնալ Հայաստանի կողմից։ Մենք «սառեցրել» ենք մեր մասնակցությունն այս պայմանագրին, որտեղ գերակշում է Մոսկվան»:

Արձանագրենք, որ Փաշինյանն այս հայտարարությունն անում է արևմտյան հարթակում. Չի խախտում ավանդույթը՝ հակառուսական հայտարարություններն արվում են արևմտյան հարթակներում: Այսինքն՝ Արևմուտքի ականջները շոյելու համար:

Մինչդեռ ՀԱՊԿ քարտուղարությունից, ի պատասխան Հայաստանի դե ֆակտո ղեկավարի, այսօր հայտարարել են, որ կազմակերպությունը պաշտոնական ՀՀ-ից նման բովանդակությամբ դիմում չի ստացել: Նաև հավելել է, որ գուցե խոսքը ՀՀ կողմից ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելուն է վերաբերում:

Այդուհանդերձ, ինչո՞վ են ուշագրավ ու միաժամանակ վտանգավոր այս երկու հայտարարությունները: Փաշինյանը, փաստացի, ընդունում է, որ Ադրբեջանը կանգ չի առնելու և պատերազմելու է ՀՀ դեմ, կոնկրետ հատվածներ մեր երկրից պոկելու և էլ ավելի ՀՀ տարածքում խորանալու ու ամրապնդվելու համար: Սա գաղտնիք չէ և վերջին շրջանում պարբերաբար այդ նարատիվը մեր առօրյայում առկա է՝ շուտով պատերազմ է լինելու: Փաստացի, այսպես կոչված խաղաղությունը հաստատել չի հաջողվում, ինչն արձանագրում է նաև Փաշինյանը: Եվ ի՞նչ:

Փաշինյանի տրամաբանությունը հուշում է նրան էլ ավելի խզել հարաբերությունները միակ անվտանգային դաշինքի հետ, որին մենք լավ-վատ, փաստացի անդամակցում ենք այս պահին, քանի որ որևէ մեկը մեզ այլ դաշինք չի առաջարկել: Եվ որի կանոնադրության մեջ սևով սպիտակին ամրագրված է, որ կազմակերպության անդամ պետության սուվերեն տարածքի, տարածքային ամբողջականության դեմ նկրտումների դեպքում մյուս անդամ պետությունները պետք է արձագանքեն:

«ՀԱՊԿ հավատարմագրված նպատակներն են խաղաղություն, միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդում, անդամ երկրների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնավարության ապահովում հավաքական պաշտպանության հիման վրա»,- սա է գրված:

Այո, ՀԱՊԿ-ին Հայաստանի Հանրապետությունը բազմաթիվ հարցեր ունի, առկա են բազմապիսի և խորքային խնդիրներ, որոնց մասին ՀՀ-ն պարբերաբար բարձրաձայնել է, և որոնց մասին խոսում են նաև այսպես կոչված պռոռուսական ուղղվածություն ունեցող գործիչները: Ի վերջո, վերջին մի քանի տարիների  դեպքերը հստակ ցույց են տալիս ով-ով է և ինչ է կատարվում: Խնդիրներ կան նաև Ռուսաստանի հետ՝ բոլորիս են դրանք հայտնի:

ԲԱՅՑ. այլընտրանք այս պահին ՀՀ-ն չունի: Որևէ մեկը՝ ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Գերմանիան, ո՛չ ԱՄՆ-ն կամ այլ երկիր ՀՀ-ին ՀԱՊԿ-ի այլընտրանք չի առաջարկել ռեալ: Սա է իրողությունը: Եվ եթե իսկապես դու ընդունում ես ու վերջապես տեսնում ես, որ քո սիրելի Ալիևը պատրաստվում է հարձակվել քեզ վրա, ապա դրան զուգահեռ կտրել միակ ճյուղը, որի վրա թեկուզ հազիվ, բայց նստած ես, ուղղակի հիմարություն է:

Դեռ Ցիցերոնն է ասել՝ «վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը»: Հասկանում ենք, գուցե դժվար է ընկալել նման պարզ ճշմարտությունը, բայց ամեն անգամ հայրենիքը որպես խաղադրույթ դնել սեղանին, սեփական ավանտյուրիստական ֆանտազիաները կյանքի կոչելու համար... մինչև ե՞րբ: 

Լիա Խոջոյան

Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live

Ո՞ր հասցեներում լույս չի լինի․ ՀԷՑ-ը տեղեկացնում է Սարիգյուղում ճանապարհի կառուցման համար պայթեցում իրականացնելիս 27-ամյա աշխատակից է մահացել Ննջիր խաղաղությամբ ու սիրո ճամփով հասիր Վերև՝ քո սիրելի Սոնային․ Ավետ Բարսեղյան Որպես անհետ կորած որոնվող 22-ամյա տղայի դին հայտնաբերվել է «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարի՝ Նոր Հաճնի հատվածում Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Արկտիկական ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին «ՌԴ-ում ֆրանսիացիները քողարկվել են հայերի անվան տակ». ռուսները խախտումներ հայտնաբերել են «Պեռնո Ռիկար»-ի «ARARAT» կոնյակներում․ EADaily «Հայաստանը ես»-ը դիմել է կառավարությանը ԶՊՄԿ ուշադրության կենտրոնում Քաջարանի նախակրթարաններն են Երևանի քաղաքապետարանը հերթական շրջայցն է կատարել մայրաքաղաքի սուպերմարկետներումԻրանում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվելՍևակ էր անունը, բժշկական սովորող տղա էր. հարևանները` տրանսգենդեր Դիանա Ղզրոյանի մասին 37-ամյա տղամարդը ամբողջ մարմնի թերմիկ այրվածքով տեղափոխվել է հիվանդանոցԻրազեկում՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման վերաբերյալ Ոստիկանական մեծ կուտակումներ են Երևան-Սևան մայրուղու «Նոր Զովք» սուպերմարկետի հատվածում (լուսանկարներ, տեսանյութ) Ինչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում սեպտեմբերի 17-ին Կրեմլում բացասաբար են վերաբերվում Meta-ի կողմից ռուսական պետական ԶԼՄ-ների արգելափակմանը. Պեսկով Փեզեշքիանը մեկնում է ԱՄՆՀայաստանի գավաթ․ hայտնի են 1/8-րդ եզրափակչի զույգերըՎերին Լարսի անցակետը սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը որոշ ժամերի չի աշխատի ՌեԱ-ի նպատակներից է անընդհատ զարգացնել հայկական անիմացիան տեղական ու միջազգային մակարդակում. Քասունի Վրեժ Կոտայքի մարզի «Զովք» սուպերմարկետի մոտից բերման է ենթարկվել 15 քաղաքացի Այգեշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «26-ամյա երիտասարդի դաժան սպանության կազմակերպիչն ու կատարողները հայտնի են»․ ՔԿ Հայաստանում տղամարդկանց կեսից ավելին ծխող է. ԱՆ ԱրարատԲանկ և SIA. շարունակական գործընկերություն հանուն սոցիալական ձեռներեցության Թիվ 199 և 192 հիմնական դպրոցների սաներն այցելել են թանգարաններ. տեսանյութ «Խաղաղության պայմանագիրն» իրականում նոր կապիտուլյացիա է․ Ավետիք Չալաբյան«Ննջիր խաղաղությամբ…». Ավետ Բարսեղյանը ցավալի լուր է հայտնելԸնդդիմադիր շարժումը մարման են տանո՞ւմ «Եվրաքվեն» խնդիր է դառնալու դրա կազմակերպիչների համար Վաշինգտոնը ցանկանում է Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպել Հազարավոր երիտասարդներ խուսափում են բանակից՝ հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից Ադրբեջանը չի ստորագրի Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը Փաշինյանի առաջարկած ձևաչափով. Ադրբեջանի ԱԳՆՀրդեհ՝ Սպանդարյան գյուղի տներից մեկում. մեկնել է 3 մարտական հաշվարկ «Զովքի» աշխատողների ձեռքերը ոլորած՝ բերման են ենթարկում Պարեկը լոգարանի դուռը կոտրել ու սիրած աղջկան փախցրել է․ ծնողները լուր չունեն նրանից5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՄարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստը հաստատելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների կամ հյուսվածքների ցանկերը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է, քայլում Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի հերթական արևային կայանը տեղադրվել է Ճակատեն բնակավայրում Որքա՞ն արկ պետք է գնես, որ այդ հնդկական հրետանային միջոցներն արդյունք տան․ Արշակ Կարապետյան Խոշոր վթար է տեղի ունեցել․ հազարավոր հասցեներ առանց ջրի կմնան Կարպատյան շրջանի գյուղն ինքն է իր էներգիան արտադրում. «Մենք հոսանքազրկումներ չենք զգացել» Թե ինչու մեզանից յուրաքանչյուրը պետք է պայքարի Բաքվում պատանդառված հայ ղեկավարների ազատության համար․ ՉալաբյանԻշխանությունն իր ուժերը մոբիլիզացրել է, որպեսզի Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունը բաշխի բացառապես արցախցիների վրա․ Տիգրան Աբրահամյան Օդեսայի քաղաքապետը շնորհավորել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Վանիկ Երանոսյանին Կաթվածահար իշխանություններ. երբ վնաս տալուց բացի ուրիշ ոչնչի ունակ չեն. «Փաստ» Ուզում ես կործանել մեկի ապագան, ջնջի՛ր նրա անցյալն ու պատմությունը. «Փաստ» Թվային խոցելիության անդունդին. «Փաստ»
Ամենադիտված