Երկկողմ համագործակցությունն այս տարվանից դրվել է հստակ պլանավորման հիմքի վրա և զարգանում է մեկ տասնյակից ավելի ուղղություններով. Պապիկյան
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարներն առաջիկա անելիքների մասին օրակարգ են ձևավորել, այս մասին ՊՆ-ում Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Այսօր ստորագրված փաստաթղթերը նոր հիմք են դնելու այդ օրակարգի զարգացման համար»,-ասաց Պապիկյանը։
Նա նշեց, թե թեև Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության գործնական փուլը երկու տարին չի բոլորել, սակայն այն արդեն իսկ համակարգային և հեռահար բնույթ ունի։
«Մեր համագործակցության օրակարգն ընդգրկում է զինված ուժերի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները. հատկապես պետք է ընդգծեմ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ համակորղմանի խորհրդատվական աջակցությունը, ռազմական կրթության ոլորտը, և իհարկե, զինված ուժերի և պաշտպանական միջոցների արդիականացման և ռազմատեխնիկական համագործակցության զարգաման գործընթացը։ Երկկողմ համագործակցությունն այս տարվանից դրվել է հստակ պլանավորման հիմքի վրա և զարգանում է մեկ տասնյակից ավելի ուղղություններով»,-հայտարարեց Պապիկյանը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live