Փետրվարի 25-ին, ժ.12:00-ից 18:00-ն, Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա «Երևանը կարդում է» խորագրով գրքի տոնը
ՄշակույթՓետրվարի 25-ին, ժ.12:00-ից 18:00-ն, Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա «Երևանը կարդում է» խորագրով գրքի տոնը: Հայաստանյան տասնյակ հրատարակչություններ տեղադրված տաղավարներում ներկայացնելու են նոր հրատարակությունները, որոնք հանրության համար հասանելի կլինեն մինչև 30 տոկոս զեղչված գներով: Միջոցառման ընթացքում կգործի պոեզիայի անկյունը, որտեղ ժամանակակից և անվանի հեղինակների ստեղծագործությունները կկարդան հայտնի դերասանները: Փոքրիկների համար կգործեն խամաճիկների շարժական թատրոնը, հեքիաթների ընթերցանության անկյունը, կիրականացվեն վարպետաց դասեր, կկազմակերպվեն կինոթատրոն, ինտերակտիվ խաղեր, ժամանցային այլ ծրագրեր։ Միջոցառման ընթացքում կգործի «Գրադարան բաց երկնքի տակ» հարթակը: Ծրագրի ընթացքում համերգային կատարումներով հանդես կգան «Կաթիլ», «Նեմրա» և «Թմբաթա» խմբերը:
![](disc/23-02-24/4c32f9b96c1133c021c296a8fe8cb97d.jpg)
![](disc/23-02-24/f7b804715c0c2888cf495414f13e4634.jpg)
![](disc/23-02-24/844ca37c17f2d0d67bc3b18bade13bee.jpg)