Երևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Նշվել են կենդանակերպի 2 նշաններ, որոնց համար 2025 թվականին փողը շարունակական հոսքով կգա Սիրիայի պետական դրոշը փոխվել է Բնակարանի հրդեհի հետևանքով 1 մարդ մահացել է, 15-ը՝ տարհանվել Ամեն 5-րդ տղա նախազորակոչային տարիքում Հայաստանից արտագաղթում է. Ավետիք Չալաբյան Միրզոյանը Բահրեյնի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը Վերին Լարսի անցակետում հայկական ավելի քան 1,300 բեռնատար է կուտակվել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը նշում է գործունեության հնգամյակը. ձեռքբերումներ և առաջիկա անելիքներ Որակազրկում մի քանի խաղով․ Բարսելոնայի գլխավոր մարզիչը կարող է լրջորեն պատժվել Սիրիական ընդդիմությունը հայտարարել է Մանբիջում քրդերի դեմ գործողություն սկսելու մասին


Մգեցված ապակիներով մեքենայի վարորդը շահել է դատը․ օրենքում առկա բացի պատճառով քաղաքացիներին չեն կարող տուգանել. «Ժողովուրդ»

Մամուլ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական Արսեն Թորոսյանը նախորդ տարի իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր ճանապարհային վթարների պատճառներին։ Ըստ նրա՝ վթարների մեջ իր ուրույն եւ վատ իմաստով «ծանրակշիռ» դերն ունի նաեւ ավտոմեքենաների ապակիների թաղանթապատումը, որը բերում է տեսանելիության կտրուկ անկման, ինչն էլ հենց ինքնին հաճախ պատճառ է դառնում վթարների:

Այս գրառումից եւ առաջարկվող օրենքի փոփոխությունից հետո վարորդների շրջանում սկսվեց խուճապը, եւ բոլորը համատարած «ազատագրեցին» մեքենաների դիմային եւ կողային ապակիները մուգ թաղանթապատումից։

Հետո սկսվեցին տուգանքներ հորդել դեպի պետական բյուջե։ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ ասում էր, որ մգեցված ապակիներով մեքենա վարելը հանրապետության օրենսդրությամբ շատ ավելի վաղ արգելված էր, սակայն տուգանքներ չէին կիրառվում, քանի որ ոստիկանությունը հագեցած չէր մթության աստիճանը չափող սարքերով (տաումետրերով):

Հավելենք նաեւ, որ վարորդներին տուգանելու հիմքում ընկած է «Անիվային տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը։

Սակայն, օրերս՝ ArmLur.am-ի պատրաստած ռեպորտաժից հետո, որտեղ խոսվում էր այս օրենքի գործարկման եւ արտոնյալ վարորդների մասին, քաղաքացիներից մեկն արձագանքեց՝ հիմնավորելով, որ իրեն 25 հազար դրամ տուգանելուց հետո դիմել է դատարան եւ շահել դատը։

Բանն այն է, որ մեր զրուցակցին ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի շեմը գերազանցելու համար ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայությունը տուգանել էր՝ ՀՀ կառավարության թիվ 955-Ն որոշման հավելված 2-ի 6-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերության եւ Մաքսային միության հանձնաժողովի թիվ 877 որոշմամբ հաստատված «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» մաքսային միության տեխնիկական կանոնակարգի 8-րդ հոդվածի 4.3 կետի հիմքով:

Քաղաքացին բողոքարկել էր տուգանքը՝ գտնելով, որ այն անհիմն է եւ ենթակա է վերացման։ Հայցվորը պարեկից պահանջել է, որ նշվի, թե ինչ տեխնիկական սարքով են կատարում չափումը, եւ նշում արվի արձանագրության մեջ, սակայն պարեկը պատասխանել է, որ ինչ սարք տրամադրել են, նրանով էլ կատարել են չափումը: Հայցվորի պահանջները որեuէ կերպ չեն կատարվել, խախտվել են վերջինիս իրավունքները, եւ անհիմն ենթարկվել է վարչական պատասխանատվության: Հայցվորը ներկայացնում է նաեւ, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից ներկայացված նյութերից բացակայում է նշված ստուգաչափող սարքավորման՝ ՀՀ կառավարության կողմից հաստատված տեխնիկական բնութագրի, ինչպես նաեւ ՀՀ տարածքում թիվ 092191 ստուգաչափման վկայականով սարքավորումներն օգտագործելու թույլտվության վերաբերյալ ՀՀ կառավարության համապատասխան որոշումները, որը ՀՀ օրենսդրական պարտադիր պահանջ է՝ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածով:

Հայցվորն օրենքի համապատասխան կետերին տիրապետելու շնորհիվ հակադարձել է դատարանին, ՀՀ վարչական դատարանի պատճառաբանությունները եւ եզրահանգումները ուսումնասիրելով եւ գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները՝ հետեւություն է արվել, որ, որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության եւ ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:

Այսինքն՝ ստացվում է, որ քաղաքացին/հայցվորը շահում է դատը օրենքի կետերի կիրառելիության եւ թերի լինելու արդյունքում։ Բացատրենք՝ ինչպես. բանն այն է, որ վարորդներին տուգանում են՝ համաձայն Վարչական օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ կետի, սակայն նշված օրենքում հղում արված չէ վերը նշված Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին։ Հետեւաբար, եթե օրենքը հղում չի տալիս Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին, քաղաքացիներին չեն կարող տուգանել։ Ավելին՝ ըստ նշված դատական գործի վճռի՝ քաղաքացու հայցը բավարարելուց հետո ՀՀ ՆԳՆ-ից, հօգուտ հայցվորի, բռնագանձվել է 25 հազար դրամ տուգանքը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live

 
Հայաստանի ճակատագիրը նաև Թբիլիսիի խորհրդարանի պատերի տակ է որոշվումԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Նշվել են կենդանակերպի 2 նշաններ, որոնց համար 2025 թվականին փողը շարունակական հոսքով կգա Սիրիայի պետական դրոշը փոխվել է Բնակարանի հրդեհի հետևանքով 1 մարդ մահացել է, 15-ը՝ տարհանվել Ամեն 5-րդ տղա նախազորակոչային տարիքում Հայաստանից արտագաղթում է. Ավետիք ՉալաբյանԶելենսկին մերժել է Թրամփի՝ անհապաղ հրադադարի կոչը Միրզոյանը Բահրեյնի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը Վերին Լարսի անցակետում հայկական ավելի քան 1,300 բեռնատար է կուտակվել«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը նշում է գործունեության հնգամյակը. ձեռքբերումներ և առաջիկա անելիքներՈրակազրկում մի քանի խաղով․ Բարսելոնայի գլխավոր մարզիչը կարող է լրջորեն պատժվել Սիրիական ընդդիմությունը հայտարարել է Մանբիջում քրդերի դեմ գործողություն սկսելու մասին Գիշերը ՌԴ ՀՕՊ-ը ոչնչացրել է ուկրաինական 46 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆԹուրքիայի և ԱՄՆ-ի ՊՆ ղեկավարները քննարկել են իրավիճակը ՍիրիայումԽոշոր ավտովթար Արմավիր քաղաքում. բախվել են «Kia Forte»-ն ու «Nissan Rogue»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ Տաթև-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռն է այրվել Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՄեծ է հավանականությունը, որ Ասադը զոհվել է ավիավթարի հետևանքով․ Reuters Երեկոյան ժամերին Երևանում ձյուն կտեղաԱրևային մարտկոցների նոր կիրառություն են գտել. ի՞նչ կարող են անել դրանք բացի էներգիա արտադրելուց Սիրիայի նախագահի ինքնաթիռն անհետացել է ռադարներից. աղբյուրԻսրայելական բանակը մտել է Սիրիա. մամուլ Աղբատար մեքենայի վարորդն ու աշխատակիցը հայտնաբերել են անգիտակից վիճակում փողոցում ընկած հնդիկ գործընկերոջը Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից. ՀՀ ԱԳՆ «Ասադն ընկավ, իսկ առաջնորդ Էրդողանը հաղթեց»․ Թուրքիայի նախագահի դստեր գրառումըԴամասկոսն ընկավ․ վարչապետը հայտարարել է իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու պատրաստակամության մասին Սպասվում են տեղումներ. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Չարենցավան տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվել Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքն այսօր Մակրոն-Թրամփ-Զելենսկի հանդիպումը տևել է 20 րոպեԻրանի գերագույն առաջնորդի խորհրդականը հանդիպել է Սիրիայի նախագահի հետՍպասվում են տեղումներ ձյան տեսքով Հայաստանում մինչև -14 աստիճան ցուրտ է սպասվում Երկար ժամանակով լույս չի լինելու Երկրաշարժ է գրանցվել Վանաձորում կայացավ «Բռնության կանխարգելման և բռնության հետևանքների վերացման» թեմայով կլոր սեղան-քննարկում Հայրենասիրությունը դարձնենք նոր թրենդ. Մհեր ԱվետիսյանԳագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում էրԱղետալի երկրաշարժից 36 տարի անց Գյումրիում վերքերը չեն սպիանում. Գագիկ Ծառուկյան 2025 թվականից ցանկացած քաղաքացու դուռ կարող են թակել ու եկամուտները ստուգել. Նաիրի ՍարգսյանԱյսօր Սպիտակի երկրաշարժի 36-րդ տարելիցն է. Թագուհի Թովմասյան Նորույթ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնում․ ներկայացում հրավիրված ռեժիսորի բեմադրությամբ «ՀայաՔվեն» ամփոփեց «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացի առաջին փուլը` պարգևատրելով մասնակիցներինՊետական պաշտոնյաները պետք է պատասխան տան պետությանը պատճառած վնասների համար.«Հայաստանը ես եմ»-ի 14-րդ պահանջը Թող Աստված մեզ տա այնքան ուժ, որպեսզի պահպանենք հայ և ռուս ժողովուրդների եղբայրական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Թող նրանց հիշատակը մեզ ուժ տա ամեն դժվարություն հաղթահարելու. Նաիրի Սարգսյան Արտագաղթի պատճառը դու ես, Նիկոլ. Մենուա Սողոմոնյան Հովիկ Աղազարյանը «կամիկաձեի» համառությամբ հաղթում է ՔՊ-ին Ի՞նչ է փնտրում ՀՀ ՊՆ-ն Նահանգներում Գյումրիի փրայմերիզը՝ թոզ փչելու միջոց
Ամենադիտված