Ես հպարտ եմ, որ մեր մարզիկները կարողացան այս դժվար պահին մեր ժողովրդին ուրախության և հպարտության րոպեներ պարգևել․ Գագիկ Ծառուկյան
Blog![Ես հպարտ եմ, որ մեր մարզիկները կարողացան այս դժվար պահին մեր ժողովրդին ուրախության և հպարտության րոպեներ պարգևել․ Գագիկ Ծառուկյան](/timthumb.php?src=disc/20-02-24/cdad52ffc7c3615538ef5e471d971fe1.jpg&w=780)
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ես հպարտ եմ, որ մեր մարզիկները կարողացան այս դժվար պահին մեր ժողովրդին ուրախության և հպարտության րոպեներ պարգևել։
Օրեր շարունակ մեր փառահեղ մարզիկներն ապահովել էին հանրային համերաշխություն, և անկախ քաղաքական ու այլ տարբերություններից, անկախ նրանից, թե հայը աշխարհի որ ծայրում է, բոլորս հայ էինք, բոլորս միասին հուզվում և ուրախանում էինք, և բոլորս հպարտ էինք մեր մարզիկների հաղթանակներով։
Մարզաշխարհում մերոնք Հայաստանը հարգել տվեցին։ Եվ այդպես հնարավոր է բոլոր ոլորտներում։