Ժամեր անց հանրահավաք է Փաշինյանի հրաժարականի պահանջով
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը այսօր՝ փետրվարի 20-ին, ժամը 16։30-ին, հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում` նվիրված Արցախյան շարժման հերթական տարեդարձին: Հանրահավաքի հիմնական պահանջը, ըստ հանրահավաքի կազմակերպիչների, լինելու է Արցախը հանձնողների հրաժարականը:
Օրերս հրավիրած ասուլիսում շարժման համակարգող խորհրդի անդամ Հրանտ Բագրատյանն ասաց, որ բանը բանից անցնում է, Նիկոլ Փաշինյանն օրը մի բան է ասում ու խաբում ժողովրդին։
«Մենք այս պահանջի համար հիմնավորում ենք նախապատրաստել` 100 պատճառ, որով մենք հանդես կգանք հանրահավաքի ժամանակ։ Մենք այդ օրը սկզբից կգնանք «Եռաբլուր» պանթեոն, հետո կհավաքվենք Ազատության հրապարակում»,– նշել էր Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։
1988թ. փետրվարի 20-ին, հիշեցնենք, Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց «Դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին որպեսզի նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով»։ Հենց այդ օրը Երևանում սկսվեց ցույց ի աջակցություն արցախահայության:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live